ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
”26” դեկտեմբերի 2000թ. |
N 255 |
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) և վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին
Համաձայն «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 և 28 հոդվածների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) կարգը (կցվում է):
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) կարգը (կցվում է):
2.1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված համակարգչային ծրագրերին ներկայացվող չափանիշները սահմանող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
(2.1-ին կետը լրաց. 30.03.2015 N 197-Ն)
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով ԼՂՀ ֆինանսների նախարարության հետ:
(3-րդ կետը փոփ. 29.11.2004 N 478)
4. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինը:
(4-րդ կետը փոփ. 29.11.2004 N 478)
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 26-ի թիվ 255 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգի դրույթները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) առաքող կամ տրամադրող (այսուհետ՝ առաքող) կամ տեղափոխող կազմակերպությունների, այդ թվում՝ օտարերկրյա կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված՝ առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) վրա:
Սույն կարգի դրույթները չեն տարածվում բանկերի և վարկային կազմակերպությունների վրա:
(1-ին կետը խմբ. 29.11.2004 N 478)
2. Սույն կարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատերերը եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց, շարժական (նյութական) գույք հանդիսացող արտադրանքի (ապրանքների) առաքման կամ տրամադրման (այսուհետև` առաքման) կամ տեղափոխման դեպքում պարտավոր են սույն կարգին համապատասխան վարել դրանց գրքերում (այսուհետև` առաքումների գրանցման գիրք, էջի ձևը կցվում է):
Առաքումների գրանցման գրքում չի գրանցվում պատրաստի արտադրանք կամ ապրանք չհանդիսացող գույքի ներտնտեսական (նույն հասցեի տարածքում) տեղափոխումը, խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով արտադրանքի առաքումը, տարածման նպատակով մամուլի տեղափոխումը, վերանորոգման և համանման այլ ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխումը, տնտեսավարող սուբյեկտների հիմնական միջոցների, արագամաշ առարկաների, բլանկների ու ձևաթղթերի տեղափոխումը:
(2-րդ կետը փոփ., լրաց. 29.11.2004 N 478, փոփ. 14.10.2014 N 672-Ն)
3. Առաքումների գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ (համաձայն ձև 1-ի)՝ առաքումների գրանցման գրքի կնքման ու համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է առաքումների գրանցման գիրքը:
Տրանսպորտային միջոցներով առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների առաքումների գրանցման գրքերը կնքվում և համարակալվում են սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով՝ հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած այլ պաշտոնատար անձի գրավոր թույլտվության հիման վրա:
Կնքված և համարակալված առաքումների գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում
Առաքումների և (կամ) տեղափոխումների իրականացման յուրաքանչյուր հասցեի (կետի, այդ թվում՝ նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով առաքումների գրանցման գրքի կազմի վրա) համար (պատրաստի արտադրանքի կամ ապրանքի պահեստ, այլ մատակարարման վայրեր) վարվում է առանձին առաքումների գրանցման գիրք:
Առաքումների գրանցման գրքի կազմի վրա նշվում է տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրը և առաքումների գրանցման գրքի հերթական համարը: Առաքումների իրականացման (ապրանքների բաց թողման) վայրի (կետի) հասցեն տնտեսավարող սուբյեկտի գտնվելու (բնակության) վայրից տարբերվելու դեպքում նշվում է այդ վայրի (կետի) հասցեն:
(3-րդ կետը խմբ., փոփ. 29.11.2004 N 478, փոփ. 14.10.2014 N 672-Ն)
3.1 Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային գրանցում (հաշվառում) կարող են իրականացնել (էլեկտրոնային գիրք կարող են վարել) առաքվող կամ տեղափոխվող ապրանքների, արտադրանքի գրանցման (հաշվառման) գրքեր վարելու պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնք հաշվառումը վարում են լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով և սույն կարգին համապատասխան հաշվառել են էլեկտրոնային գիրք (գրքեր): Էլեկտրոնային գիրք հաշվառելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:
(3.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
3.2 Էլեկտրոնային գիրք (գրքեր) հաշվառելու համար սույն կարգի 3.1-ին կետում նշված հարկ վճարողները հարկային մարմին են ներկայացնում էլեկտրոնային գրքերի գրանցման հայտ` նշելով
1) յուրաքանչյուր առաքման վայրի տվյալները (առաքման վայրի հասցեն, իսկ չհասցեավորված առաքման վայրի դեպքում` համապատասխան առաքման վայրի անվանումը).
2) յուրաքանչյուր առաքման կետի տվյալները (տրանսպորտային միջոցի անվանումը, մակնիշը և պետական համարանիշը):
Առաջին անգամ հայտը լրացվում է ներկայացման պահի դրությամբ հարկ վճարողի այն առաքման վայրերի և (կամ) առաքման կետերի համար, որոնց մասով նախատեսվում է վարել էլեկտրոնային գրքեր, ինչի վերաբերյալ գրանցման հայտում կատարվում է համապատասխան նշում: Հետագայում նոր առաքման վայրերի կամ նոր առաքման կետերի համար էլեկտրոնային գիրք հաշվառելու նպատակով լրացվում և ներկայացվում են առանձին հայտեր:
(3.2-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
3.3 Հարկային մարմինը հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ուղարկում է ծանուցում հայտում նշված` բոլոր առաքման վայրերի և (կամ) բոլոր առաքման կետերի համար էլեկտրոնային գրքերի հերթական համարների վերաբերյալ:
(3.3-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
3.4 Ծանուցման ստացմանը հաջորդող օրվանից գրանցման հայտով ներկայացված առաքման վայրերի կամ կետերի համար սույն կարգին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող արտադրանքը և ապրանքները հաշվառված (գրանցված) են համարվում բացառապես համապատասխան էլեկտրոնային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:
(3.4-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
3.5 էլեկտրոնային գիրքը (գրքերը) հաշվառումից հանելու համար հարկ վճարողը հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում դադարեցման հայտ` լրացնելով հարկ վճարողի և համապատասխան առաքման վայրերի կամ առաքման կետերի տվյալները, դադարեցման ամսաթիվը:
(3.5-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
3.6 Դադարեցման հայտով ներկայացված առաքման վայրերի կամ կետերի համար համապատասխան էլեկտրոնային գրքերում գրանցված փաստաթղթերը չեն համարվում օրենքին համապատասխան կատարված գրանցումներ:
(3.6-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
4. Լրացված-ավարտված առաքումների գրանցման գրքերը պահվում են տնտեսավարող սուբյեկտի մոտ մինչև գրքում ամենավերջին գրանցման օրից սկսած 3 տարին լրանալը և ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններ` նրանց պահանջի դեպքում:
Առաքումների գրանցման գրքի լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր առաքումների գրանցման գիրք է ներկայացնում հարկային մարմիններ` կնքման և համարակալման համար:
Մինչև առաքումների գրանցման գրքի լրանալ-ավարտվելը տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է հարկային մարմին ներկայացնել նոր առաքումների գրանցման գիրք՝ կնքման և համարակալման: Նոր առաքումների գրանցման գրքում գրանցումները կատարվում են հարկային մարմին ներկայացված՝ լրացված-ավարտված առաքումների գրանցման գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» նշումը կատարվելուց և կնքվելուց հետո:
(4-րդ կետը լրաց. 29.11.2004 N 478)
4.1 «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված գրանցումները լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով վարելու դեպքում, տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ժամանակ` ստուգման հանձնարարագրի հիման վրա, ստուգում իրականացնող անձանց տրամադրել համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը:
(4.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
4.2 Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է էլեկտրոնային կրիչով` համապատասխան պահանջը ստանալուց հետո անմիջապես:
(4.2-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
4.3 Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պետք է պարունակի առնվազն տվյալ կազմակերպության անունից հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը կարող է ստորագրվել նաև կազմակերպության այլ պաշտոնատար անձանց էլեկտրոնային ստորագրությամբ:
(4.3-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
4.4 Էլեկտրոնային կրիչով հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենի՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց հանձնումը կատարվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձի կամ հարկային հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձի (գլխավոր հաշվապահի) և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը ներկայացրած՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից:
(4.4-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
II. Առաքվող, տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման կարգը
5. Տնտեսավարող սուբյեկտների կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող կամ իրենց մոտից տեղափոխվող ամբողջ արտադրանքը և ապրանքները (այսուհետև` ապրանք), բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի երկրորդ մասում նշվածների:
Առաքվող ապրանքը ներառում է`
ա/ տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտներին իրացնելու համար նախատեսված ապրանքը (այդ թվում` կոմիսիոն վաճառքի ձևով և այլն).
բ/ իրացման համար չնախատեսված ապրանքների (պատրաստի արտադրանքի) տրամադրումը (հատկացումը, բաց թողումը, այլ ձևով օտարումը, այդ թվում` անհատույց):
Առաքվող ապրանք է համարվում նաև առևտրական կետից տնտեսավարող սուբյեկտներին իրացվող (վաճառվող, տրամադրվող) ապրանքը:
(առաջին նախադասությունը հանվել է 29.11.2004 N 478) Տեղափոխվող ապրանքը ներառում է տնտեսական տեղաշարժերի ենթարկվող (պատրաստի արտադրանքի պահեստից կամ այլ վայրերից ֆիրմային խանութ, պահեստից վաճառքի կետ կամ այլ վայր (պահեստ և այլն), տեղափոխվող ապրանքը (պատրաստի արտադրանքը), ինչպես նաև մաքսատուն կամ մաքսային կետ տեղափոխվող կամ ի պահ հանձնվող ապրանքը:
(5-րդ կետը փոփ., լրաց. 29.11.2004 N 478)
6. Ապրանքների առաքումն իրականացվում է սահմանված կարգով լրացվող սկզբնական հաշվարկային փաստաթղթերի (ապրանք-տրանսպորտային բեռնագիր, պահեստի ելքի անդորրագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն, (այսուհետև` հաշիվ-ապրանքագիր) հիման վրա:
Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը հաշվառվում և պահվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ` հաշվապահական հաշվառման գործող կարգին համապատասխան:
Առաքված ապրանքները վերադարձնելու դեպքում կատարվում է ձևակերպում և գրանցում` հաշվապահական հաշվառման գործող կարգին համապատասխան:
7. Ապրանքների առաքման դեպքում առաքումների գրանցման գրքում ապրանքի բացթողման համար պատասխանատու համապատասխան անձի կողմից գրանցումներ կատարվում են նախապես` մինչև տնտեսավարող սուբյեկտի տարածքից ապրանքի դուրսբերումը (տեղափոխման սկիզբը), յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի համար առանձին-առանձին` ըստ առաքման կամ տեղափոխման համար հաշիվ-ապրանքագրերի լրացման հաջորդականության, գրանցման հերթական համարներով:
8. Առաքումների գրանցման գրքում առաքումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից հերթական համարով գրանցվում է առաքվող ապրանքատեսակի խոշորացված խմբի անվանումը (օրինակ. սննդամթերք, շինանյութ և այլն), հաշիվ-ապրանքագրի տվյալները, տվյալ տարածքից տեղափոխման ձևը (տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, պետհամարանիշը (համարը) կամ նշում առձեռն (առանց տրանսպորտային միջոցի) տեղափոխման մասին և ապրանքի հասցեագրման (տեղափոխման) վայրը:
Գրանցման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և անմիջապես հաջորդ տողում կատարվում ճիշտ գրառումը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում սխալ գրառման մասին:
9. Առաքումների գրանցման գրքում գրանցում կատարելուց հետո գնորդին (ստացողին) տրվող հաշիվ-ապրանքագրի վերևի աջ անկյունում կատարվում է «Առաքողի գրանցման գրքի N ____» գրառումը և գրառման մեջ համարի համար նախատեսված մասում լրացվում է առաքողի առաքումների գրանցման գրքի էջի` տվյալ հաշվարկային փաստաթղթի գրանցման տողի հերթական համարը ըստ 1-ին սյունակի:
10. Առաքումների գրանցման գիրքը տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են աշխատանքի (առաքումների իրականացման) ընթացքում պահել ապրանքի անմիջական առաքման (բացթողման) կետում (շինությունում, վայրում):
10.1. Սույն բաժնում սահմանված` առաքվող, տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցմանը ներկայացվող պահանջները պարտադիր են նաև այն տնտեսավարող սուբյեկտների համար, ովքեր «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված գրանցումները վարում են լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով:
(10.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
III. Տեղափոխվող ապրանքների հաշվառումը
11. Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող՝ տեղափոխվող ապրանքների հետ պետք է լինեն համապատասխան հաշիվ-ապրանքագրեր, որոնք պետք է լրացված լինեն սույն կարգի 9-րդ կետին համապատասխան, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Հայաստանի Հանրապետության) տարածք ներմուծված ապրանքների համար (եթե ապրանքը գտնվում է մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ ճանապարհին)՝ մաքսային համապատասխան փաստաթղթեր (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր):
(11-րդ կետը խմբ. 29.11.2004 N 478)
12. Ապրանքներ տեղափոխելիս ապրանքներ տեղափոխողի (առաքող, գնորդ (ստացող) կամ տրանսպորտային կազմակերպություն) մոտ առկա հաշիվ-ապրանքագրում տեղափոխման ձևի և վայրի մասին կատարված նշումը պետք է համընկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող առաքողի սուբյեկտի առաքումների գրանցման գրքի համապատասխան տողի 6-րդ սյունակում կատարված նշման հետ:
IV. Պատասխանատվությունը սույն կարգի պահանջները խախտելու համար
13. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Առաքվող ապրանքների գրանցումը ներառում է.
ա/ առաքումների գրանցման գրքի ապրանքների գրանցման էջի 1-4-րդ և 8-րդ սյունակների լրացումը (համապատասխան առաքման ըստ էության գրանցումը).
բ/ սույն կարգի 3-րդ կետի և 6-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված պահանջի կատարումը.
գ/ սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջների կատարումը:
(14-րդ կետը լրաց. 29.11.2004 N 478)
15. Տեղափոխվող ապրանքների գրանցումը ներառում է.
ա/ առաքող տնտեսավարող սուբյեկտի համար առաքումների գրանցման գրքի 1-3-րդ, 5-ից 7-րդ սյունակների լրացումը (տեղափոխման համար հանձնված ապրանքների ըստ էության գրանցումը).
բ/ տեղափոխվող տրանսպորտային կազմակերպության (անհատապես վճարովի բեռնափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ) համար սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջի կատարումը:
(15-րդ կետը լրաց., փոփ. 29.11.2004 N 478)
16. Հարկային մարմինը սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
(16-րդ կետը խմբ. 29.11.2004 N 478)
17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը կատարում է ճշգրտումներ (գրանցումներ) առաքումների գրանցման գրքերում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:
| |
առաքումների գրանցման գրքի էջի ձև
|
|
հ/հ |
Ապրանքատեսակի խմբի անվանումը |
Հաշիվ-ապրանքագրի համարը, ամսաթիվը |
Ընդհանուր գումարը ներառյալ ԱԱՀ (դրամով) |
Առաքման (ապրանքը բաց թողելու, տեղափոխման սկզբի) օրը, ժամը |
Տեղափոխման ձևը և վայրը (հասցեն) |
Ապրանքն ուղեկցողի (ստացողի) անունը, ազգանունը, լիազորագրի համարը (անձնագրի տվյալները) |
Գնորդի (ստացողի) անվանումը և ՀՎՀՀ-ն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Ձև 1
ԼՂՀ ԿԱ ՀՊԾ _____________________ տեսչության պետ
______________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
Հ Ա Յ Տ
ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳԻՐՔ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ
Խնդրում եմ
__________________________________________________________________________________
(ՍՊԸ-ին, ԲԲԸ-ին, ՓԲԸ-ին) (ընդգծել, այլ կազմակերպաիրավական տեսակի դեպքում` լրացնել)
__________________________________________________________________________________
(հասցեն)
հասցեով կնքել և համարակալել հասույթի գրանցման գիրքը:
Նշված հասցեով նախկինում հասույթի գրանցման գիրք ստացել եմ, չեմ ստացել (ընդգծել, ստացած լինելու դեպքում ներկայացնել լրացված-ավարտված գիրքը):
Կից ներկայացնում եմ նշված հասցեի առկայությունը հիմնավորող իրավասու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքը:
|
Կազմակերպության ղեկավար
(անհատ ձեռնարկատեր) |
|
_________________________ |
| |
|
(ստորագրությունը) |
| |
|
_________________________ |
|
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
___ _______________ 200 թ. |
|
|
(Ձև 1-ը լրաց. 29.11.2004 N 478)
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 26-ի թիվ 255 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգի դրույթները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) վաճառող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով) կազմակերպությունների, այդ թվում օտարերկրյա կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք ունեն ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր:
Սույն կարգի դրույթները չեն տարածվում ոչ նյութական ակտիվների, անշարժ գույքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակվող թերթերի վաճառքի վրա:
(1-ին կետը խմբ. 29.11.2004 N 478)
2. Սույն կարգի առաջին կետում նշված կազմակերպությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատերը եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց առևտրի իրականացման վայրում վարում են արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գիրք (այսուհետև` գրանցման գիրք, էջի ձևը կցվում է):
(2-րդ կետը փոփ. 29.11.2004 N 478)
3. Գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ (համաձայն ձև 2-ի)` գրանցման գրքի կնքման և համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է գրանցման գիրքը:
Կնքված և համարակալված գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում
Գրանցման գրքի կազմի վրա նշվում է տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրը և գրքի հերթական համարը: Առևտրի իրականացման վայրի (կետի) հասցեն տնտեսավարող սուբյեկտի գտնվելու (բնակության) վայրից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրի (կետի) հասցեն:
(3-րդ կետը խմբ. 29.11.2004 N 478)
4. Առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի, այդ թվում` նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով գրանցման գրքի կազմի վրա) համար վարվում է առանձին գրանցման գիրք: (երկրորդ նախադասությունը հանվել է 29.11.2004 N 478)
(4-րդ կետը փոփ. 29.11.2004 N 478)
4.1 Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային գրանցում (հաշվառում) կարող են իրականացնել (էլեկտրոնային գիրք կարող են վարել) վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքեր վարելու պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնք հաշվառումը վարում են լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով և սույն կարգին համապատասխան հաշվառել են էլեկտրոնային գիրք (գրքեր): Էլեկտրոնային գիրք հաշվառելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:
(4.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
4.2 Էլեկտրոնային գիրք (գրքեր) հաշվառելու համար սույն կարգի 4.1-ին կետում նշված հարկ վճարողները հարկային մարմին են ներկայացնում էլեկտրոնային գրքերի գրանցման հայտ` նշելով առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի) տվյալները (առևտրի վայրի հասցեն, իսկ չհասցեավորված վայրի դեպքում` համապատասխան վայրի անվանումը):
Առաջին անգամ հայտը լրացվում է ներկայացման պահի դրությամբ հարկ վճարողի այն առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար, որոնց մասով նախատեսվում է վարել էլեկտրոնային գրքեր, ինչի վերաբերյալ գրանցման հայտում կատարվում է համապատասխան նշում: Հետագայում առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման նոր վայրերի (կետերի) համար էլեկտրոնային գիրք հաշվառելու նպատակով լրացվում և ներկայացվում են առանձին հայտեր:
(4.2-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
4.3 Հարկային մարմինը հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ուղարկում է ծանուցում հայտում նշված` առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման բոլոր վայրերի (կետերի) էլեկտրոնային գրքերի հերթական համարների վերաբերյալ:
(4.3-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
4.4 Ծանուցման ստացմանը հաջորդող օրվանից գրանցման հայտով ներկայացված առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար սույն կարգին համապատասխան ձեռք բերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում` (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները (գրանցված) հաշվառված են համարվում բացառապես համապատասխան էլեկտրոնային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:
(4.4-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
4.5 էլեկտրոնային գիրքը (գրքերը) հաշվառումից հանելու համար հարկ վճարողը հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում դադարեցման հայտ` լրացնելով հարկ վճարողի և համապատասխան առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) տվյալները, դադարեցման ամսաթիվը:
(4.5-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
4.6 Դադարեցման հայտով ներկայացված առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար համապատասխան էլեկտրոնային գրքերում գրանցված փաստաթղթերը չեն համարվում օրենքին համապատասխան կատարված գրանցումներ:
(4.6-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
5. Լրացված-ավարտված գրանցման գրքերը պահվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ` մինչև այդ գրքում ամենավերջին գրանցման օրից սկսած 3 տարին լրանալը և ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններին նրանց պահանջի դեպքում:
Գրանցման գրքի լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր գրանցման գիրք է ներկայացնում հարկային մարմին` կնքման և համարակալման համար:
Լրացված-ավարտված գրքում գրանցված, սակայն չիրացված (չվաճառված) արտադրանքի, ապրանքների մնացորդը շարունակվում է հաշվառվել լրացված-ավարտված գրքում` մինչև իրացումը (վաճառքը)` բացառությամբ գնային փոփոխությամբ պայմանավորված նոր տողից գրանցման դեպքերի:
Մինչև գրանցման գրքի լրանալ-ավարտվելը տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է նոր գրանցման գիրք ներկայացնել հարկային մարմին` կնքման և համարակալման: Նոր գրանցման գրքում գրանցումները կատարվում են հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված գրանցման գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» նշումը կատարվելուց և կնքվելուց հետո:
(5-րդ կետը խմբ. 29.11.2004 N 478)
5.1 «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված գրանցումները լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով վարելու դեպքում, տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ժամանակ` ստուգման հանձնարարագրի հիման վրա, ստուգում իրականացնող անձանց տրամադրել համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը:
(5.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
5.2 Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է էլեկտրոնային կրիչով` համապատասխան պահանջը ստանալուց անմիջապես:
(5.2-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
5.3 Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պետք է պարունակի առնվազն տվյալ կազմակերպության անունից հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը կարող է ստորագրվել նաև կազմակերպության այլ պաշտոնատար անձանց էլեկտրոնային ստորագրությամբ:
(5.3-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
5.4 Էլեկտրոնային կրիչով հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենի՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց հանձնումը կատարվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձի կամ հարկային հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձի (գլխավոր հաշվապահի) և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը ներկայացրած՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից:
(5.4-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
II ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ձեռք բերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում` (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ քան մինչև ապրանքները ստանալու օրվա ավարտը)` անկախ առևտրի իրականացման ձևից (մեծածախ կամ մանրածախ):
Տնտեսավարող սուբյեկտներն աշխատանքի ընթացքում (վաճառք իրականացնելիս) պարտավոր են գրանցման գիրքը պահել առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրում (կետում):
7. Գրանցման գրքում հերթական համարով նշվում են ապրանքի ստացման ամսաթիվը, մուտքի փաստաթղթի տվյալները (համարը, ամսաթիվը և ընդհանուր գումարը), ապրանքի անվանումը, չափի միավորը, քանակը, միավորի վաճառքի գինը (փոփոխությունները):
Գրանցման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և անմիջապես հաջորդ տողում կատարվում ճիշտ գրանցումը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում սխալ գրառման մասին:
8. Տնտեսավարող սուբյեկտները մինչև ապրանքի վաճառքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնում և տեղադրում են գնապիտակներ:
9. Տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքների գների փոփոխման դեպքում լրացվում են գրանցման գրքի 9-11 սյունակները: Նույն ապրանքների գների երկրորդ փոփոխության դեպքում լրացվում են գրանցման գրքի 12-14 սյունակները: Ապրանքների գների երրորդ փոփոխության դեպքում գրանցման գրքում (ապրանքների (և դրանց գների) գրանցման մասին 1-ին,2-րդ և 5-8-րդ սյունակներում) լրացվում է նոր տող հերթական համարով, միաժամանակ փակագծում նշվում է այդ ապրանքի առաջին (նախորդ) գրանցման տողի հերթական համարը: Ընդ որում, 2-րդ սյունակում նշվում է նոր գնով վաճառքը սկսելու ամսաթիվը, 7-րդ սյունակում` ապրանքների մնացորդի քանակը, որը ենթակա է վաճառքի նոր գնով, իսկ 8-րդ սյունակում` նոր գինը` սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:
10. Գրանցման գրքում գրանցված գներից տարբերվող վաճառքի այլ գների գրանցումը պարտադիր չէ, եթե համապատասխան կարգով հաշվառվող փաստաթղթերով (հաշիվ-ապրանքագիր, գնման ակտ և այլն) հիմնավորվում է ապրանքների այլ գներով իրացումը:
11. Աշխատանքային օրվա վերջում տնտեսավարող սուբյեկտների կողմից ամեն օրվա արդյունքներով գրանցման գրքերում կատարվում է փաստացի կանխիկ հասույթների գրանցում` գրանցման գրքի վերջին վեց էջում «Օրական հասույթների գրանցման (հաշվառում)» մեկ տարվա համար նախատեսված մասում, ըստ ամսաթվերի (ձևը կցվում է): Այդ մասը (վեց էջը) լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտներին սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերին համապատասխան կարող է տրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից կնքված «Օրական հասույթների գրանցման (հաշվառում)» մասի նոր էջեր հաջորդ մեկ տարվա համար: Հասույթների գումարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում մուտքագրվում են տնտեսավարող սուբյեկտի դրամարկղ` հաշվառելով դրամարկղային գրքերում, որոնք նույնպես սույն կարգի 3-րդ կետին համապատասխան պետք է կնքված և հաշվառված լինեն տնտեսավարող սուբյեկտի հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից:
12. Այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, կարող են սույն կարգի 11-րդ կետով սահմանված գրանցումները չկատարել:
12.1 Սույն բաժնում սահմանված` վաճառվող ապրանքների և դրանց գների գրանցմանը ներկայացվող պահանջները պարտադիր են նաև այն տնտեսավարող սուբյեկտների համար, ովքեր «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված գրանցումները վարում են լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով:
(12.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)
III ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
13. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցումը ներառում է.
ա) գրանցման գրքի` ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի էջի 5-7-րդ սյունակների լրացումը (համապատասխան քանակի ըստ էության գրանցումը).
բ) սույն կարգի 6-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջի կատարումը.
գ) գրանցման գրքի օրական հասույթների գրանցման մասի լրացումը` բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ:
(14-րդ կետը լրաց. 29.11.2004 N 478)
15. Վաճառվող արտադրանքի, ապրանքների գների գրանցումը ներառում է գրանցման գրքի ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի էջի 8-րդ սյունակի լրացումը (իսկ գների փոփոխության դեպքում` սույն կարգի 9-րդ կետի պահանջի կատարումը):
16. Հարկային մարմինը սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
(16-րդ կետը խմբ. 29.11.2004 N 478)
17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում գրանցման գրքում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:
|
հասույթների մասի էջի ձև
օրական հասույթների գրանցում (հաշվառում)
200-թ. |
|
Ամսաթիվը |
Հունվար |
Փետրվար |
| |
գումար |
գումարը (տառերով) |
գումար |
գումարը (տառերով) |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
11. |
|
|
|
|
|
12. |
|
|
|
|
|
13. |
|
|
|
|
|
14. |
|
|
|
|
|
15. |
|
|
|
|
|
16. |
|
|
|
|
|
17. |
|
|
|
|
|
18. |
|
|
|
|
|
19. |
|
|
|
|
|
20. |
|
|
|
|
|
21. |
|
|
|
|
|
22. |
|
|
|
|
|
23. |
|
|
|
|
|
24. |
|
|
|
|
|
25. |
|
|
|
|
|
26. |
|
|
|
|
|
27. |
|
|
|
|
|
28. |
|
|
|
|
|
29. |
|
|
|
|
|
30. |
|
|
|
|
|
31. |
|
|
|
|
|
հասույթների մասի էջի ձև
օրական հասույթների գրանցում (հաշվառում)
200-թ. |
|
Ամսաթիվը |
Մարտ |
Ապրիլ |
| |
գումար |
գումարը (տառերով) |
գումար |
գումարը (տառերով) |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
11. |
|
|
|
|
|
12. |
|
|
|
|
|
13. |
|
|
|
|
|
14. |
|
|
|
|
|
15. |
|
|
|
|
|
16. |
|
|
|
|
|
17. |
|
|
|
|
|
18. |
|
|
|
|
|
19. |
|
|
|
|
|
20. |
|
|
|
|
|
21. |
|
|
|
|
|
22. |
|
|
|
|
|
23. |
|
|
|
|
|
24. |
|
|
|
|
|
25. |
|
|
|
|
|
26. |
|
|
|
|
|
27. |
|
|
|
|
|
28. |
|
|
|
|
|
29. |
|
|
|
|
|
30. |
|
|
|
|
|
31. |
|
|
|
|
|
հասույթների մասի էջի ձև
օրական հասույթների գրանցում (հաշվառում)
200-թ. |
|
Ամսաթիվը |
Մայիս |
Հունիս |
| |
գումար |
գումարը (տառերով) |
գումար |
գումարը (տառերով) |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
11. |
|
|
|
|
|
12. |
|
|
|
|
|
13. |
|
|
|
|
|
14. |
|
|
|
|
|
15. |
|
|
|
|
|
16. |
|
|
|
|
|
17. |
|
|
|
|
|
18. |
|
|
|
|
|
19. |
|
|
|
|
|
20. |
|
|
|
|
|
21. |
|
|
|
|
|
22. |
|
|
|
|
|
23. |
|
|
|
|
|
24. |
|
|
|
|
|
25. |
|
|
|
|
|
26. |
|
|
|
|
|
27. |
|
|
|
|
|
28. |
|
|
|
|
|
29. |
|
|
|
|
|
30. |
|
|
|
|
|
31. |
|
|
|
|
|
հասույթների մասի էջի ձև
օրական հասույթների գրանցում (հաշվառում)
200-թ. |
|
Ամսաթիվը |
Հուլիս |
Օգոստոս |
| |
գումար |
գումարը (տառերով) |
գումար |
գումարը (տառերով) |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
11. |
|
|
|
|
|
12. |
|
|
|
|
|
13. |
|
|
|
|
|
14. |
|
|
|
|
|
15. |
|
|
|
|
|
16. |
|
|
|
|
|
17. |
|
|
|
|
|
18. |
|
|
|
|
|
19. |
|
|
|
|
|
20. |
|
|
|
|
|
21. |
|
|
|
|
|
22. |
|
|
|
|
|
23. |
|
|
|
|
|
24. |
|
|
|
|
|
25. |
|
|
|
|
|
26. |
|
|
|
|
|
27. |
|
|
|
|
|
28. |
|
|
|
|
|
29. |
|
|
|
|
|
30. |
|
|
|
|
|
31. |
|
|
|
|
|
հասույթների մասի էջի ձև
օրական հասույթների գրանցում (հաշվառում)
200-թ. |
|
Ամսաթիվը |
Սեպտեմբեր |
Հոկտեմբեր |
| |
գումար |
գումարը (տառերով) |
գումար |
գումարը (տառերով) |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
11. |
|
|
|
|
|
12. |
|
|
|
|
|
13. |
|
|
|
|
|
14. |
|
|
|
|
|
15. |
|
|
|
|
|
16. |
|
|
|
|
|
17. |
|
|
|
|
|
18. |
|
|
|
|
|
19. |
|
|
|
|
|
20. |
|
|
|
|
|
21. |
|
|
|
|
|
22. |
|
|
|
|
|
23. |
|
|
|
|
|
24. |
|
|
|
|
|
25. |
|
|
|
|
|
26. |
|
|
|
|
|
27. |
|
|
|
|
|
28. |
|
|
|
|
|
29. |
|
|
|
|
|
30. |
|
|
|
|
|
31. |
|
|
|
|
|
հասույթների մասի էջի ձև
օրական հասույթների գրանցում (հաշվառում)
200-թ. |
|
Ամսաթիվը |
Նոյեմբեր |
Դեկտեմբեր |
| |
գումար |
գումարը (տառերով) |
գումար |
գումարը (տառերով) |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
11. |
|
|
|
|
|
12. |
|
|
|
|
|
13. |
|
|
|
|
|
14. |
|
|
|
|
|
15. |
|
|
|
|
|
16. |
|
|
|
|
|
17. |
|
|
|
|
|
18. |
|
|
|
|
|
19. |
|
|
|
|
|
20. |
|
|
|
|
|
21. |
|
|
|
|
|
22. |
|
|
|
|
|
23. |
|
|
|
|
|
24. |
|
|
|
|
|
25. |
|
|
|
|
|
26. |
|
|
|
|
|
27. |
|
|
|
|
|
28. |
|
|
|
|
|
29. |
|
|
|
|
|
30. |
|
|
|
|
|
31. |
|
|
|
|
|
ապրանքների գրանցման մասի էջի ձև/ |
|
NN |
Ապրանքների գրանցում |
Վաճառքի գների գրանցում |
|
Ապրանքի ստացման ամսաթիվը |
Մուտքի փաստաթղթի` |
Ապրանքի անվա-
նումը |
Չափի միավորը |
Քա-նակը |
Միավորի վաճառքի գինը (դրամով) |
I փոփոխություն |
II փոփոխություն |
|
համարը և ամսաթիվը |
ընդհանուր գումարը (դրամով) |
ամսա-
թիվը |
մնա-
ցորդը |
նոր գինը |
ամսա-
թիվը |
մնա-
ցորդը |
նոր գինը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև 2
ԼՂՀ ԿԱ ՀՊԾ _____________________ տեսչության պետ
______________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
Հ Ա Յ Տ
ՀԱՍՈՒՅԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳԻՐՔ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ
Խնդրում եմ
_______________________________________________________________________________
(ՍՊԸ-ին, ԲԲԸ-ին, ՓԲԸ-ին) (ընդգծել, այլ կազմակերպաիրավական տեսակի դեպքում` լրացնել)
_______________________________________________________________________________
(հասցեն)
հասցեով կնքել և համարակալել հասույթի գրանցման գիրքը:
Նշված հասցեով նախկինում հասույթի գրանցման գիրք ստացել եմ, չեմ ստացել (ընդգծել, ստացած լինելու դեպքում ներկայացնել լրացված-ավարտված գիրքը):
Կից ներկայացնում եմ նշված հասցեի առկայությունը հիմնավորող իրավասու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքը:
|
Կազմակերպության ղեկավար
(անհատ ձեռնարկատեր) |
|
___________________________ |
| |
|
(ստորագրությունը) |
| |
|
___________________________ |
|
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
___ _______________ 200 թ. |
|
|
|
Կ.Տ |
|
|
(Ձև 2-ը լրաց. 29.11.2004 N 478)