ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 276-Ն ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 19-ի «Արցախի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական համատարած հաշվառում, 2019 թվականին փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու և 2020 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման հանրապետական, Ստեփանակերտ քաղաքի և շրջանային հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» N 276-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, որոշմամբ հաստատված NN 1, 2, 3 հավելվածների վերնագրերում «2020» թվերը փոխարինել «2021» թվերով.
2) որոշման նախաբանում «2020 թվականին» բառերը փոխարինել «2021 թվականին» բառերով.
3) որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերում «2020» թվերը փոխարինել «2021» թվերով:
2. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 19-ի «Արցախի Հանրապետության 2020 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը (հարցաշարը) հաստատելու մասին» N 277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «2020» թվերը փոխարինել «2021» թվերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածից հանել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ» բառերը.
3) որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում «2020» թիվը փոխարինել «2021» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Առաջարկել Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմել Արցախի Հանրապետությունում 2021 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնել Արցախի Հանրապետությունում 2021 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովին:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |