ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.05.20 N 6-Ն)
Հիմք ընդունելով «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Արցախի Հանրապետության 2021 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը (հարցաշարը)` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 26.05.20 N 6-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի ապրիլի 19-ի N 277-Ն որոշման |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ)
(վերնագիրը փոփ. 26.05.20 N 6-Ն)
Ա. Գյուղատնտեսական համատարած հաշվառման (ԳՀՀ) կազմակերպման տեղամասերի համարները (ԳՀՀ հաշվառման տեղամաս, հրահանգչական տեղամաս, հաշվային տեղամաս)
Բաժին I. Ընդհանուր տեղեկատվություն գյուղատնտեսական
արտադրանք արտադրողի մասին
1. Տնտեսության գտնվելու վայրը` շրջան, համայնք/բնակավայր (անվանումը)
2. Տնտեսության հասցեն, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն
3. Տնտեսության գլխավորը (անուն, ազգանուն)
4. Տեղեկատվություն տնտեսության կառավարողի վերաբերյալ (նշել (X) մեկ վանդակ)
o տնտեսության գլխավոր
o տնտեսության այլ անդամ
o այլ անձ
Բաժին II. Տնտեսության հողերը
1. Տեղեկատվություն տնտեսությանը պատկանող հողերի քանակի (հողակտորներ) և դրանց տարածության վերաբերյալ (ներառյալ այլ համայնքներում/բնակավայրերում):
2. Ընդամենը հողերի տարածություններն ըստ տիրապետման և օգտագործման տեսակների (ըստ տիրապետման տեսակների` սեփական հողեր, վարձակալված հողեր, վարձակալության տրված հողեր, օգտագործված հողեր, և ըստ օգտագործման տեսակների` վարելահող, պտղատու այգի և հատապտղանոց, խաղողի այգի, խոտհարք, արոտավայր, այլ հողեր):
Բաժին III. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունը
և բազմամյա տնկարկների տարածությունը
1. Ցանքատարածություններն (ներառյալ այլ համայնքներում /բնակավայրերում) ըստ դաշտում հողերի (որից՝ փաստացի ոռոգված) և տնամերձ հողերի.
1) Հացահատիկային մշակաբույսեր.
o աշնանացան ցորեն
o գարնանացան ցորեն
o աշնանացան գարի
o գարնանացան գարի
o հաճար
o եգիպտացորեն հատիկի համար
o այլ
2) Հատիկաընդեղենային մշակաբույսեր
3) Կարտոֆիլ
4) Բանջարանոցային մշակաբույսեր`
o կաղամբ
o վարունգ
o լոլիկ
o սմբուկ (բադրիջան)
o տաքդեղ (բիբար)
o գազար
o սեղանի ճակնդեղ
o սոխ
o սխտոր
o կանաչ լոբի
o այլ
5) Բոստանային մշակաբույսեր`
o ձմերուկ
o սեխ
6) Տեխնիկական մշակաբույսեր`
o ծխախոտ
o արևածաղիկ
o շաքարի ճակնդեղ
o այլ
7) Կերային մշակաբույսեր`
o միամյա խոտաբույսեր
o բազմամյա խոտաբույսեր
o կերի արմատապտուղ
o սիլոսային մշակաբույս
o այլ
8) Ծաղիկներ (բացի ջերմոցներում/ջերմատներում)
9) Այգիների և խաղողանոցների միջշարքերում
10) Ցելեր բոլոր տեսակների
11) Ջերմոցներում/ջերմատներում
որից` բանջարանոցային մշակաբույսեր
սնկեր
ծաղիկներ
12) Ցանքեր, ընդամենը
13) Կատարվել է կրկնակի ցանք և ենթացանք
14) Ցանքեր՝ առանց այգիների և խաղողանոցների միջշարքերի ու կրկնակի ցանքի և ենթացանքի
15) Չօգտագործված վարելահող
16) Ընդամենը վարելահող
2. Բազմամյա տնկարկների տարածությունը (ներառյալ այլ համայնքներում) ըստ դաշտում հողերի և տնամերձ հողերի.
1) Պտղատու այգի`
o խնձորի
o տանձի
o սերկևիլի
o ծիրանի
o դեղձի
o կեռասի
o սալորի
o բալի
o հոնի
o ընկույզի
o տխիլի (պնդուկ)
o թզի
o նռան
o արքայանարինջի (կարալյոկ)
o թթի
o այլ
2) Հատապտղանոց (գետնամորի, ելակ, հաղարջ, մոշ և այլն)
3) Խաղողի այգի`
o տեխնիկական
o սեղանի
o ունիվերսալ
4) Տնկարան`
o պտղի
o հատապտղի
o խաղողի
o դեկորատիվ ծառերի
5) Բազմամյա տնկարկներ, ընդամենը
3. Փաստացի ոռոգված հողերի ոռոգման աղբյուրները և մեթոդները
1) Փաստացի ոռոգված հողերի ոռոգման աղբյուրները`
o ընդհանուր ոռոգման ցանցից
o գետից, առվից, լճակից
o խորքային հորերից
o խմելու ջրից
o այլ
2) Փաստացի ոռոգված հողերի ոռոգման մեթոդները`
o ակոսային
o արհեստական անձրևացում
o կաթիլային
o այլ (նշել)
Բաժին IV. Բույսերի պաշտպանության միջոցները և պարարտանյութերը
(ներառյալ այլ համայնքներում)
1. Օգտագործված բուժանյութեր և թունաքիմիկատներ, պարարտանյութեր (ըստ մակերեսի և քանակի)
o բուժանյութեր և թունաքիմիկատներ
o բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ
o հանքային պարարտանյութեր
o օրգանական պարարտանյութեր
Բաժին V. Գյուղատնտեսական կենդանիները և թռչունները
1. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների քանակը, գլուխ/հատ
1) Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը`
o կովեր
o որից` կաթնային հոտի
o արտադրող ցուլեր
o երինջներ 2 տարեկանից բարձր
o ցլիկներ 2 տարեկանից բարձր
o մոզիներ 1-ից մինչև 2 տարեկան
o այլ խոշոր եղջերավոր կենդանիներ, ներառյալ մատղաշներ
2) Գոմեշներ, ընդամենը`
o մատակներ
o գոմշացուլեր
o այլ գոմեշներ, ներառյալ մատղաշներ
3) Խոզեր, ընդամենը`
o մայր խոզեր հիմնական հոտի
o էգ խոզեր կազմալրման համար` 4-ից մինչև 12 ամսական
o այլ խոզեր` մինչև 20 կգ, 20-ից մինչև 50 կգ, 50 կգ և ավելի քաշով
4) Ոչխարներ, ընդամենը`
o մաքիներ
o խոյեր
o շիշակներ
o այլ ոչխարներ, ներառյալ գառներ
5) Այծեր, ընդամենը`
o մայր այծեր
o նոխազներ
o ներիներ (շիշակներ)
o այլ այծեր, ներառյալ ուլեր
6) Ձիեր, ընդամենը`
o զամբիկներ 3 տարեկան և ավելի
o հովատակներ
o մտրուկներ
o այլ ձիեր, ներառյալ քուռակներ
7) Ավանակներ, ընդամենը
8) Ջորիներ, ընդամենը
9) Ճագարներ, ընդամենը`
o մայր ճագարներ
o այլ ճագարներ
10) Թռչուններ, ընդամենը`
o ածան հավեր
o այլ հավեր, ներառյալ մատղաշներ
o բրոյլերներ
o հնդկահավեր
o սագեր
o բադեր
o խայտահավեր
o ջայլամներ
o այլ թռչուններ
11) Մորթատու գազաններ, ընդամենը`
o մայր գազաններ
o այլ գազաններ
12) Մեղվաընտանիքներ, հատ
Բաժին VI. Ձկնաբուծությունը
1. Տեղեկատվություն ձկնաբուծությամբ զբաղվելու վերաբերյալ. «այո» կամ «ոչ»:
2. Ջրավազանի մակերեսի չափը
3. Ջրաղբյուրները`
o ստորգետնյա
o մակերևութային
Բաժին VII. Գյուղատնտեսական նշանակության շենքերը ու շինությունները,
տեխնիկական միջոցները և սարքավորումները
1. Շենք/շինություններ գյուղատնտեսական կենդանիներ ու թռչուններ պահելու և գյուղատնտեսական արտադրանք պահպանելու համար`
o պահեստարաններ և ծածկեր
o սառնարաններ
o խոշոր եղջերավոր կենդանիների համար
o խոզանոցներ
o ոչխարանոցներ
o թռչնանոցներ
o այլ կենդանիների համար
2. Գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների պահպանման համար շենք/շինությունների առկայությունը «այո» կամ «ոչ»:
3. Գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ` տնտեսության սեփականություն հանդիսացող տեխնիկայի/սարքավորման ընդհանուր քանակը, տնտեսության կողմից օգտագործված տեխնիկան/սարքավորումը (ըստ ծածկագրերի)
o թրթուրավոր տրակտորներ
o անվավոր տրակտորներ
o բեռնատար ավտոմեքենաներ
o հացահատիկահավաք կոմբայններ
o կերահավաք կոմբայններ, բոլոր տեսակի
o խոտհնձիչներ, բոլոր տեսակի
o շարքացաններ
o տրակտորային կցասայլակներ
o հավաքիչ-մամլիչներ
o հատիկազտիչ մեքենաներ
o գութաններ
o կուլտիվատորներ
o տրակտորային սրսկիչներ
o կաթի պահպանման սառնարանային սարքավորումներ
o կաթ վերամշակող սարքավորումներ
o այլ
4. Գյուղատնտեսական աշխատանքների համար ձիու կամ այլ կենդանի բանող ուժի օգտագործումը. «այո» կամ «ոչ»:
Բաժին VIII. Աշխատուժը
1. Տնտեսության գլխավորի/անդամների (15 տարեկան և բարձր) սեռը, տարիքը, կրթությունը և տնտեսությունում գյուղատնտեսությամբ զբաղվածությունը, գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը
o սեռը. արական (1), իգական (2),
o տարիքը. նշել ըստ ծածկագրերի`
o 15-24 (1), 25-34 (2), 35-44 (3), 45-54 (4), 55-64 (5), 65 և ավելի (6)
o տնտեսությունում (գյուղատնտեսության ոլորտում) աշխատած ամիսները. նշել ըստ ծածկագրերի`
o Մինչև 1 ամիս (1), 1-4 ամիս (2), 4-7 ամիս (3), 7-10 ամիս (4), 10-12ամիս (5)
o կրթությունը. նշել ըստ ծածկագրերի`
o բարձրագույն (1), միջին մասնագիտական (2), նախն. մասնագիտ. (3), միջնակարգ (4),
o հիմնական (5), տարրական (6), չունի տարրական (7)
o տնտեսության մինչև 15 տարեկան անդամների թիվը
2. Տնտեսության գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված աշխատողների թիվը՝ ըստ աշխատանքի տևողության և սեռի
Բաժին IX. Գյուղատնտեսական արտադրանքի
օգտագործումը և վերամշակումը
1. Տնտեսությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի հիմնական տեսակների օգտագործման ուղղությունները՝
1) միայն սեփական սպառման համար
2) հիմնականում սեփական սպառման համար
3) հիմնականում վաճառքի համար
4) միայն վաճառքի համար.
o հացահատիկ և հատիկաընդեղեն
o կարտոֆիլ
o բանջարեղեն
o բոստան
o պտուղ և հատապտուղ
o խաղող
o օղի
o գինի
o միս
o մսամթերք
o կաթ
o կաթնամթերք
o ձու
o ձուկ
o մեղր
2. Տնտեսության զբաղվելը արտադրանքի վերամշակմամբ. «այո» կամ «ոչ»:
3. Տնտեսության զբաղվելը վերամշակված արտադրանքի վաճառքով «այո» կամ «ոչ»:
Բաժին X. Ագրոտուրիզմը
1. Տեղեկատվություն ագրոտուրիզմի ծառայությունների մատուցման վերաբերյալ «այո» կամ «ոչ»:
Բաժին XI. Վարկերը և սուբսիդիաները
1. Տեղեկատվություն գյուղատնտեսական նպատակով վերցված վարկերի և ստացած սուբսիդիաների մասին, նշել՝
o վարկեր
o սուբսիդիաներ
o այլ դրամական օգնություններ
Բաժին XII. Գյուղատնտեսական կոոպերացիան
1. Տեղեկատվություն կոոպերատիվի անդամ հանդիսանալու վերաբերյալ. «այո» կամ «ոչ»:
2. Եթե «այո» նշել՝
1) գյուղատնտեսական կոոպերատիվի ձևը
2) կոոպերատիվի գործունեության ուղղվածությունը.
o գյուղատնտեսական արտադրանքի համատեղ արտադրություն
o գյուղատնտեսական արտադրանքի իրացում
o գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում
o մեքենայացված աշխատանքների ծառայություններ
o այլ
Բաժին XIII. Ներտնտեսային հաշվառումը
1. Տեղեկատվություն ներտնտեսային հաշվառում վարելու վերաբերյալ. «այո» կամ «ոչ»:
2. Հարցաթերթի հարցերին պատասխանել է (նշել (X) մեկ վանդակ)՝
o տնտեսության գլխավորը
o տնտեսության այլ անդամը
o տնտեսության գյուղատնտեսական աշխատանքները վարողը
o համայնքապետարանի աշխատողը
Բաժին XIV. Տնտեսությանը պատկանող գյուղատնտեսական հողատեսքերն
այլ համայնքներում/բնակավայրերում
1. Տեղեկատվություն այլ համայնքներում /բնակավայրերում գյուղատնտեսական հողատեսքերի վերաբերյալ, առկայության դեպքում նշել՝
1) շրջանը
2) համայնքը
3) գյուղատնտեսական հողատեսքերի տարածություններն ըստ օգտագործման տեսակների.
o վարելահող
o պտղատու այգի և հատապտղանոց
o խաղողի այգի
o խոտհարք
o արոտավայր
o այլ:
(Հավելվածը փոփ. 26.05.20 N 6-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |