ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻԻ 14-Ի N 61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի «Սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 61 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում, նախաբանում «Սոցիալապես» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության սոցիալապես» բառերով.
2) որոշման 1-2-րդ կետերում, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում, 1-ին կետում «սոցիալապես» բառից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության» բառերը.
3) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 2-րդ կետում, 6-րդ կետի «ա» ենթակետում, 9-րդ կետում «դիմում» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «դիմում, բողոք, հանրագիր» բառերով և դրանց հոլովաձևերով,
բ. 2-րդ կետում «դիմումատուի» բառը փոխարինել «քաղաքացու» բառով,
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դիմումը, բողոքը, հանրագիրը քննարկվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» կամ «Հանրագրերի մասին» օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:»,
դ. 6-րդ կետի «ա» ենթակետում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով, իսկ «բ» ենթակետում «դիմումները» բառից հետո լրացնել «բողոքները, հանրագրերը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |