Համարը 
N 61
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.03.04/11(83)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.02.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.02.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«14» փետրվարի 2008թ.

N 61

ք.Ստեփանակերտ

 

Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին

(վերնագիրը փոփ. 08.05. 20 N 346-Ն)

 

Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնության տրամադրումը կանոնակարգելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

      (նախաբանը փոփ. 08.05. 20 N 346-Ն)

1. Հաստատել Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

  (1-ին կետը լրաց. 08.05. 20 N 346-Ն)

2. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու մասին եռամսյակային հաշվետվություններ ներկայացնել Արցախի Հանրապետության պետական նախարարին՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

(2-րդ կետը փոփ. 29.01.2013 N 23-Ն, փոփ. 06.11.2017 N 121-Ն, 20.05.19 N 379-Ն, լրաց. 08.05. 20 N 346-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 10-ի «ԼՂՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիների կարիքների ապահովման մասին» թիվ 65 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«14» փետրվարի 2008թ.

թիվ 61 որոշման

 

ԿԱՐԳ

Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու

 (վերնագիրը լրաց. 08.05. 20 N 346-Ն)

 

 

1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով քաղաքացիներին (այսուհետ՝ քաղաքացի) Արցախի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին նյութական (այդ թվում՝ դրամական) օգնություն (այսուհետ՝ օգնություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին օգնություն է տրամադրվում սույն կարգին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան:

(1-ին կետը փոփ., խմբ. 20.05.19 N 379-Ն, լրաց. 08.05. 20 N 346-Ն)

2. Օգնության խնդրանքով քաղաքացու դիմումը, բողոքը, հանրագիրը, քաղաքացու կարգավիճակից, բնակության վայրից և դիմումում, բողոքում, հանրագրում բարձրացված հարցի էությունից ելնելով, կարող է վերահասցեագրվել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն կամ Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմեր կամ Ստեփանակերտի քաղաքապետարան (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ սույն կարգի շրջանակներում ընթացքավորելու, կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքով ընթացքավորելու նպատակով:

(2-րդ կետը փոփ. 29.01.2013 N 23-Ն, փոփ. 06.11.2017 N 121-Ն, 20.05.19 N 379-Ն, 08.05.20 N 346-Ն)

3. Դիմումը, բողոքը, հանրագիրը քննարկվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» կամ «Հանրագրերի մասին» օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:

(3-րդ կետը փոփ. 20.05.19 N 379-Ն, խմբ. 08.05.20 N 346-Ն)

4. Տարվա ընթացքում քաղաքացուն օգնություն է տրամադրվում մեկ անգամ:

Քաղաքացին տարվա ընթացքում մեկ անգամից ավելի օգնություն կարող է ստանալ միայն անհետաձգելի լուծում պահանջող՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվելու դեպքում:

5. Քաղաքացուն օգնություն տրամադրելու և այդ օգնության չափի մասին որոշումը կայացնում է լիազոր մարմնի ղեկավարը:

6. Լիազոր մարմնի կողմից օգնություն տրվում է՝

ա) մինչև 50.0 հազ. դրամի չափով՝ համապատասխան ստորաբաժանման (Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերում և Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ սոցիալական ապահովության հարցերով զբաղվող ստորաբաժանման) ղեկավարի՝ դիմումի, բողոքի, հանրագրի քննարկման արդյունքում տված առաջարկության հիման վրա,

բ) 50.0 հազ. դրամից ավելի գումարի չափով՝ նյութական օգնության խնդրանքով քաղաքացիների դիմումները, բողոքները, հանրագրերը քննարկող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) եզրակացության:

(6-րդ կետը փոփ. 06.11.2017 N 121-Ն, փոփ., լրաց. 08.05.20 N 346-Ն)

7. (կետը խմբ. 27.09.2011 N 713-Ն, ուժը կորցրել է 29.01.2013 N 23-Ն)

8. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի առնվազն երեք աշխատող:

Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներին կարող են ներգրավվել այլ մասնագետներ:

9. Հանձնաժողովի կազմը, օգնության խնդրանքով քաղաքացու դիմումն, բողոքն, հանրագիրն ընթացքավորելու և քաղաքացուն օգնություն տրամադրելու՝ լիազոր մարմնի ներքին ընթացակարգը հաստատվում են համապատասխան լիազոր մարմնի կողմից:

(9-րդ կետը փոփ. 08.05.20 N 346-Ն)

(Հավելվածը լրաց.,փոփ., խմբ. 08.05.20 N 346-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան