ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» հունվարի 2013թ. |
N 23-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 61 ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 71-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին` մինչև յուրաքանչուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու մասին եռամսյակային հաշվետվություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի «Սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 61 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին,» բառերը.
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
ա. 2-րդ կետից հանել «կամ ԼՂՀ առողջապահության նախարարություն» բառերը,
բ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի հունվարի 29-ի
N 23-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին դրամական օգնություն (այսուհետ` օգնություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից օգնություն տրվում է քաղաքացու դիմումը ընթացքավորելու և քաղաքացուն օգնություն տրամադրելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ներքին ընթացակարգով` սրտի վիրահատությունների և չարորակ նորագոյացությունների բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի, բացառիկ դեպքերում, նաև մինչև 18 տարեկան, հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող անձանց բուժման դիմաց` անհրաժեշտ գումարի մինչև 50%-ը, որը չպետք է գերազանցի 2000.0 հազ. դրամ գումարը, ընդ որում`
1) մինչև 150.0 հազ. դրամի չափով` քաղաքացու դիմումը ընթացքավորելու և քաղաքացուն օգնություն տրամադրելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա,
2) 150.0 հազ. դրամից ավելի գումարի չափով` հանձնաժողովի եզրակացության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնության հիման վրա:
3. Տարվա ընթացքում քաղաքացուն օգնություն է տրամադրվում մեկ անգամ:
Քաղաքացին տարվա ընթացքում մեկ անգամից ավելի օգնություն կարող է ստանալ միայն անհետաձգելի լուծում պահանջող` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվելու դեպքում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |