Համարը 
N 629-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.12.06/26(417)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.12.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.12.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.02.2022

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հուլիսի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի
N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2020թ.

N 629-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող Արցախի Հանրապետության քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N 61 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 23-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) բոլոր քաղաքացիների՝

ա. բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված անձանցից, սրտի վիրահատությունների, կորոնար անոթների ստենտավորման, աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատությունների, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիայի, կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիայի, աբլացիայի, Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրման անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը,

բ. նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժման, նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ օգտագործվող շունտավորող համակարգերի և կլիպսների, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ Արցախի Հանրապետությունում չիրականացվող վիրահատությունների, ցրված սկլերոզի բուժման նպատակով ձեռքերված դեղորայքի և չարորակ նորագոյացությունների՝ բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի (հակաուռուցքային), արյան բաղադրիչների, ձայնալարի պրոթեզավորման, ռադիոյոդթերապիայի, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը,

գ. աչքի կեռատոպլաստիկայի, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարը.

2) Արցախի Հանրապետությունում հաշվառված՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված ու Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց սրտի վիրահատությունների, կորոնար անոթների ստենտավորման, աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատությունների, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիայի, կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիայի, աբլացիայի, Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրման ու խոշոր հոդերի վիրահատության ժամանակ կիրառվող էնդոպրոթեզի անհրաժեշտ գումարի 100 տոկոսը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հուլիսի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ