Համարը 
N 23-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.02.08/02(221)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.01.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.01.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.02.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» հունվարի 2013թ.

N 23-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 21.08.2018 N 693-Ն)

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 71-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող Արցախի Հանրապետության քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 21.08.2018 N 693-Ն)

2.(կետն ուժը կորցրել է 21.08.2018 N 693-Ն)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի «Սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 61 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին,» բառերը.

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

ա. 2-րդ կետից հանել «կամ ԼՂՀ առողջապահության նախարարություն» բառերը,

բ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի հունվարի 29-ի N 23-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող Արցախի Հանրապետության քաղաքացիներին (այսուհետ՝ քաղաքացի) Արցախի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին դրամական օգնություն (այսուհետ` օգնություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից օգնություն տրամադրվում է քաղաքացու դիմումն ընթացքավորելու և քաղաքացուն օգնություն տրամադրելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ներքին ընթացակարգով`

1) բոլոր քաղաքացիների՝

ա. բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված անձանցից, սրտի վիրահատությունների, կորոնար անոթների ստենտավորման, աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատությունների, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիայի, կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիայի, աբլացիայի, Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրման անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը,

բ. նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժման, նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ օգտագործվող շունտավորող համակարգերի և կլիպսների, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ Արցախի Հանրապետությունում չիրականացվող վիրահատությունների, ցրված սկլերոզի բուժման նպատակով ձեռքերված դեղորայքի և չարորակ նորագոյացությունների՝ բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի (հակաուռուցքային), արյան բաղադրիչների, ձայնալարի պրոթեզավորման, ռադիոյոդթերապիայի, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը,

գ. աչքի կեռատոպլաստիկայի, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարը.

2) Արցախի Հանրապետությունում հաշվառված՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված ու Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց սրտի վիրահատությունների, կորոնար անոթների ստենտավորման, աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատությունների, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիայի, կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիայի, աբլացիայի, Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրման ու խոշոր հոդերի վիրահատության ժամանակ կիրառվող էնդոպրոթեզի անհրաժեշտ գումարի 100 տոկոսը.

3) մինչև 18 տարեկան, հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող անձանց բուժման անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը.

4) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի ուղեգրով՝ անպտուղ զույգերի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ոչ ավել, քան 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը:

    (2-րդ կետը խմբ. 07.08.20 N 321-Ն, 01.12.20 N 629-Ն)

2.1. Օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

    (2.1-ին կետը լրաց. 07.08.20 N 321-Ն)

3. Տարվա ընթացքում քաղաքացուն օգնություն է տրամադրվում մեկ անգամ: Քաղաքացին տարվա ընթացքում մեկ անգամից ավելի օգնություն կարող է ստանալ միայն անհետաձգելի լուծում պահանջող` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվելու դեպքում:

    (Հավելվածը խմբ. 21.08.2018 N 693-Ն, խմբ., լրաց. 07.08.20 N 321-Ն, խմբ. 01.12.20 N 629-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ