ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» հունվարի 2013թ. |
N 23-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 21.08.2018 N 693-Ն)
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 71-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող Արցախի Հանրապետության քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 21.08.2018 N 693-Ն)
2.(կետն ուժը կորցրել է 21.08.2018 N 693-Ն)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի «Սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 61 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին,» բառերը.
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
ա. 2-րդ կետից հանել «կամ ԼՂՀ առողջապահության նախարարություն» բառերը,
բ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի հունվարի 29-ի N 23-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող Արցախի Հանրապետության քաղաքացիներին (այսուհետ՝ քաղաքացի) Արցախի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին դրամական օգնություն (այսուհետ` օգնություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից օգնություն տրվում է քաղաքացու դիմումն ընթացքավորելու և քաղաքացուն օգնություն տրամադրելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ներքին ընթացակարգով` սրտի վիրահատությունների և չարորակ նորագոյացությունների բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի (հակաուռուցքային), անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև բացառիկ դեպքերում, մինչև 18 տարեկան, հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող անձանց բուժման դիմաց` անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը նույնպես չպետք է գերազանցի 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը: Դրամական օգնությունը տրվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
3. Տարվա ընթացքում քաղաքացուն օգնություն է տրամադրվում մեկ անգամ: Քաղաքացին տարվա ընթացքում մեկ անգամից ավելի օգնություն կարող է ստանալ միայն անհետաձգելի լուծում պահանջող` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվելու դեպքում:
(Հավելվածը խմբ. 21.08.2018 N 693-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |