ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
7 օգոստոսի 2020թ. |
N 321-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող Արցախի Հանրապետության քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N 61 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 23-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից օգնություն տրամադրվում է քաղաքացու դիմումն ընթացքավորելու և քաղաքացուն օգնություն տրամադրելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ներքին ընթացակարգով`
1) բոլոր քաղաքացիների, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված անձանցից, սրտի վիրահատությունների, չարորակ նորագոյացությունների բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի (հակաուռուցքային) ու կյանքին վտանգ սպառնացող դեպքերում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ Արցախի Հանրապետությունում չիրականացվող վիրահատության անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը.
2) Արցախի Հանրապետությունում հաշվառված՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված ու Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց սրտի վիրահատությունների անհրաժեշտ գումարի 100 տոկոսը.
3) մինչև 18 տարեկան, հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող անձանց բուժման անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը.
4) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի ուղեգրով՝ անպտուղ զույգերի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ոչ ավել, քան 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը:»:
2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետ.
«2.1. Օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հուլիսի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |