ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» փետրվարի 2008թ. |
N 61 |
ք.Ստեփանակերտ
Սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին
Սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնության տրամադրումը կանոնակարգելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու մասին եռամսյակային հաշվետվություններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:
(2-րդ կետը փոփ. 29.01.2013 N 23-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 10-ի «ԼՂՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիների կարիքների ապահովման մասին» թիվ 65 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«14» փետրվարի 2008թ.
թիվ 61 որոշման |
ԿԱՐԳ
սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու
1. Սույն կարգով սահմանվում են սոցիալապես անապահով քաղաքացիներին (այսուհետ՝ քաղաքացի) ԼՂՀ պետական բյուջեի, ինչպես նաև ԼՂՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին նյութական (այդ թվում՝ դրամական) օգնություն (այսուհետ՝ օգնություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Հաշմանդամ դարձած զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին օգնություն է տրամադրվում սույն կարգին և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան:
2. Օգնության խնդրանքով քաղաքացու դիմումը, դիմումատուի կարգավիճակից, բնակության վայրից և դիմումում բարձրացված հարցի էությունից ելնելով, կարող է վերահասցեագրվել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն կամ ԼՂՀ շրջանների վարչակազմեր կամ Ստեփանակերտի քաղաքապետարան (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ սույն կարգի շրջանակներում ընթացքավորելու, կամ ԼՂՀ պաշտպանության նախարարություն՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքով ընթացքավորելու նպատակով:
(2-րդ կետը փոփ. 29.01.2013 N 23-Ն)
3. Դիմումը քննարկվում է «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և գանգատները քննարկելու կարգի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
4. Տարվա ընթացքում քաղաքացուն օգնություն է տրամադրվում մեկ անգամ:
Քաղաքացին տարվա ընթացքում մեկ անգամից ավելի օգնություն կարող է ստանալ միայն անհետաձգելի լուծում պահանջող՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվելու դեպքում:
5. Քաղաքացուն օգնություն տրամադրելու և այդ օգնության չափի մասին որոշումը կայացնում է լիազոր մարմնի ղեկավարը:
6. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության, ԼՂՀ շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից օգնություն տրվում է՝
ա) մինչև 50.0 հազ. դրամի չափով՝ համապատասխան ստորաբաժանման (ԼՂՀ շրջանների վարչակազմերում և Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ սոցիալական ապահովության հարցերով զբաղվող ստորաբաժանման) ղեկավարի՝ դիմումի քննարկման արդյունքում տված առաջարկության հիման վրա,
բ) 50.0 հազ. դրամից ավելի գումարի չափով՝ նյութական օգնության խնդրանքով քաղաքացիների դիմումները քննարկող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) եզրակացության և ԼՂՀ վարչապետի գրավոր համաձայնության հիման վրա:
7. (կետը խմբ. 27.09.2011 N 713-Ն, ուժը կորցրել է 29.01.2013 N 23-Ն)
8. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի առնվազն երեք աշխատող:
Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներին կարող են ներգրավվել այլ մասնագետներ:
9. Հանձնաժողովի կազմը, օգնության խնդրանքով քաղաքացու դիմումն ընթացքավորելու և քաղաքացուն օգնություն տրամադրելու՝ լիազոր մարմնի ներքին ընթացակարգը հաստատվում են համապատասխան լիազոր մարմնի կողմից:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |