ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
6 նոյեմբերի 2017թ. |
N 121-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն և ՆՀ-107-Ն հրամանագրերին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» N 121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 2-րդ, 6-րդ կետերում, որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «ա», «բ», «գ» պարբերություններում, 5-րդ կետի «ա», «գ» պարբերություններում, որոշմամբ հաստատված կարգով սահմանված ձևերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) որոշման 2-րդ կետում, որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի «գ» պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության» բառերով.
3) որոշման 8-րդ կետում «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների» բառերով.
4) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «բ», «գ» պարբերություններում, 5-րդ կետի «ա», «գ» պարբերություններում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով և դրանց հոլովաձևերով.
5) որոշմամբ հաստատված կարգով սահմանված՝ ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքի արտոնություններից օգտվելու ցանկում «Վարչության պետ» բառերը փոխարինել «Նախարար» բառով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի «Սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 61 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին» բառերը՝ «Արցախի Հանրապետության պետական նախարարին» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածում՝
ա. 2-րդ կետում «ԼՂՀ սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով,
բ. 6-րդ կետում «ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության, ԼՂՀ շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով, իսկ «բ» պարբերությունից հանել «և ԼՂՀ վարչապետի գրավոր համաձայնության» բառերը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պետական ծրագրի շրջանակներում բնակելի շինությունների վերակառուցման հետևանքով վարձակալական հիմունքներով բնակվող ընտանիքներին բնակարան վարձակալելու նպատակով ֆինանսական օգնության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 672-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը» բառերով.
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ընտանիքին բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական օգնության տրամադրման գործընթացն ապահովում է լիազոր մարմնի աշխատակազմի բնակարանային հարցերի վարչությունը:».
3) 9-10-րդ և 13-րդ կետերում «հանձնաժողով» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմին» բառով և դրա հոլովաձևերով.
4) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի «Պետական ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 381-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը» բառերով.
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն ապահովում է լիազոր մարմնի աշխատակազմի բնակարանային հարցերի վարչությունը՝ համագործակցելով փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:».
4) 10-րդ կետում «աշխատանքային խումբը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |