ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին
Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պատերազմական գործողությունների հետևանքով ավերված բնակավայրերի վերականգնման, վերաբնակեցման և ամրապնդման անհրաժեշտությունից, ԼՂՀ կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերաբնակվող անձանց և նրանց ընտանիքների համար սահմանել հետևյալ արտոնությունները.
ա) վերաբնակեցված ընտանիքին անհատական տնով կամ բնակարանով ապահովում,
բ) միանվագ դրամական օգնության ցուցաբերում վերաբնակվող ընտանիքի գլխավորին՝ ԼՂՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի, իսկ ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրին՝ հնգապատիկի չափով,
գ) վերաբնակվող ընտանիքի անդամների և գույքի մինչև նախօրոք որոշված մշտական բնակավայր տեղափոխում, կամ տեղափոխման և ճանապարհածախսի փոխհատուցում, յուրաքանչյուր շնչին ճանապարհածախս՝ 5 հազար դրամ, գույքի տեղափոխում 15 հազար դրամի չափով,
դ) վերաբնակիչների սոցիալ-կենցաղային կարիքների բավարարման համար երկարաժամկետ՝ (10 տարով) տարեկան 0.5 տոկոսադրույքով բյուջետային վարկի տրամադրում՝ համաձայն կարգի,
ե) վերաբնակվող և գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելու պատրաստակամություն հայտնած յուրաքանչյուր ընտանիքին անասունների, սերմացուի և դրա համար անհրաժեշտ այլ նյութական միջոցների ձեռք բերման համար երկարաժամկետ՝ (10 տարով) տարեկան 0.5 տոկոսադրույքով, բյուջետային վարկի տրամադրում՝ համաձայն կարգի,
զ) վերաբնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ բնակավայրում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների առկայության դեպքում, մշտական օգտագործման իրավունքով 0.6 հա հողի անհատույց հատկացում,
է) վերաբնակվող ընտանիքներին 5 տարի ժամկետով բնակարանային կոմունալ ծառայությունների վարձից (բնակվարձ, ջրի և կոյուղու վարձ), ազատում,
ը) նոր ընտանիք կազմած զորակոչային տարիքի անձանց՝ ժամկետային զինվորական ծառայության երկու տարով հետաձգում,
թ) վերաբնակիչների առաջնահերթ ընդգրկում վերաբնակեցման ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքներում՝ նրանց համար աշխատատեղ ապահովելու նպատակով,
ժ) վերաբնակվելուց 2 տարվա ընթացքում նոր ընտանիք կազմած անձանց, ամուսնության վկայականի առկայության դեպքում միանվագ օգնության ցուցաբերում 30 հազ. դրամի չափով,
ի) վերաբնակիչների համար ԼՂՀ-ում իրականացվող պետական սոցիալական աջակցության ծրագրերից տեղաբնակների հետ համահավասար օգտվելու իրավունքի ապահովում:
2. Վերաբնակիչ ընտանիքին ընդունում և կարգավիճակը հաստատում է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչությունը: Սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունք տվող փաստաթուղթը վերաբնակեցման գրքույկն է (ձևը կցվում է), որը տրվում է վարչության կողմից՝ վերաբնակեցված ընտանիքի տեղում հաշվառումից հետո:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի ա), դ), ե), զ) և ը) ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող վերաբնակեցվող բնակավայրերի ցանկը հաստատում է ԼՂՀ կառավարությունը:
4. Ելնելով ԼՂՀ տարածքում բնակության նպատակային բաշխման ու ներքին տեղաշարժերի կարգավորման անհրաժեշտությունից, սակավաթիվ բնակչությամբ, բայց գյուղատնտեսական մեծ հնարավորություններ ունեցող բնակավայրերի զարգացման, շրջկենտրոններում անգործության և բնակարանային պահանջի բեռի թեթևացման նպատակով Ստեփանակերտում, շրջկենտրոններում և խիտ բնակեցված բնակավայրերում բնակվող ու բնակարանից զուրկ, հանրակացարանային պայմաններում ապրող աշխատունակ ընտանիքները, որոնք պատրաստակամություն են հայտնում բնակություն հաստատել ԼՂՀ կառավարության ծրագրով վերաբնակեցման ենթակա բնակավայրերում և զբաղվել գյուղատնտեսությամբ, օգտվում են սույն որոշման 1-ին կետի ա), բ) և զ) ենթակետերով սահմանված արտոնություններից
5. ԼՂՀ շրջանների վարչակազմերին՝
ա) յուրաքանչյուր վերաբնակվող ընտանիքի գլխավորի հետ վերաբնակեցման գրքույկ ստանալուց հետո կնքել ԼՂՀ-ում բնավորման (նատուրալիզացիայի) մասին պայմանագիր (ձևը կցվում է),
բ) կառուցված և վարչակազմի հաշվեկշռի մեջ ընդունած անհատական տները սահմանված կարգով տրամադրել վերաբնակեցման գրքույկ ստացած ընտանիքներին՝ համաձայն նախօրոք կնքած անհատական տուն կամ բնակարան տրամադրելու մասին պայմանագրի (ձևը կցվում է):
6. ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչությանը`
ա) վերահսկել ավերված բնակավայրերի շինարարական և վերաբնակեցման ծրագրերի իրականացման աշխատանքները,
բ) շահագրգիռ մարմինների հետ համատեղ ապահովել վերաբնակեցվող ընտանիքների համար սահմանված արտոնությունների տրամադրման գործընթացը,
գ) համապատասխան նախարարությունների հայտով, հանրապետության վերաբնակեցման ցանկում չընդգրկված բնակավայրերում՝ վերաբնակեցվող խիստ պահանջարկի, մասնագետների ընտանիքների արտոնությունների տրամադրումը ապահովել սույն որոշման 1-ին կետում սահմանված կարգով:
7. Հաստատել վերաբնակվող ընտանիքների արտոնությունների տրամադրման կարգը (կցվում է):
8. ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության ու ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին՝ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրերում և պետական բյուջեի նախագծերում նախատեսել համապատասխան գումարներ՝ սույն որոշմամբ սահմանված միջոցառումների ամբողջական իրականացման համար:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003թ. ապրիլի 10-ից:
10. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2001 թ. մայիսի 4-ի թիվ 122 որոշումը:
| |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ԼՂՀ կառավարության
2003 թ. ապրիլի « 15 »-ի
թիվ 121 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ բնակավայրերում վերաբնակվող քաղաքացիների արտոնությունների տրամադրման
1. Վերաբնակիչ է համարվում ՀՀ և այլ պետությունների այն քաղաքացիները, որոնք պատրաստակամություն են հայտնում մշտական բնակություն հաստատել ԼՂ Հանրապետությունում:
2. ԼՂ Հանրապետությունում վերաբնակեցման նախընտրությունը տրվում է 1988-1994 թվականներին Ադրբեջանի ՍՍՀ-ի կողմից սանձազերծված, պատերազմի և հալածանքների հետևանքով բռնագաղթված քաղաքացիներին:
3. Հանրապետության բնակավայրերում վերաբնակվող քաղաքացիներին վերաբնակչի կարգավիճակ տրամադրելու, միանվագ օգնություն ցույց տալու, վերաբնակվող ընտանիքի անդամների տեղափոխման, ճանապարհածախսի և գույքի տեղափոխման ծախսերի փոխհատուցումը կատարվում է՝
ա) վերաբնակիչ ընտանիքի գլխավորը անձամբ կամ շրջանի վարչակազմի միջոցով ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն է ներկայացնում դիմում (ձևը կցվում է) և այլ տեղեկություններ և փաստաթղթեր վերաբնակվող ընտանիքի մասին,
բ) ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչությունը ստուգում է ներկայացրած փաստաթղթերը և տեղեկությունները, տրամադրում է վերաբնակեցման գրքույկ (ձևը կցվում է), ճշտում է վերաբնակիչին օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու ցանկը (ձևը կցվում է) և հայտ է ներկայացնում վարչակազմին՝ վերաբնակ ընտանիքին անհատական տուն կամ բնակարան տրամադրելու պայմանագիր կնքելու և ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ համապատասխան միջոցներ հատկացնելու համար,
գ) ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան միջոցները փոխանցում է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության հաշվին, որը կատարում է փոխհատուցման գումարների վճարումը:
4. Սեփականության իրավունքով բնակարան տրամադրվում է երկու և ավելի շնչից բաղկացած, աճող և աշխատունակ ընտանիքներին՝ հերթականությունը բազմանդամից:
5. Վերաբնակված ընտանիքների սոցիալ-կենցաղային և տնտեսական կարիքների բավարարման համար, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու պատրաստակամություն հայտնած ընտանիքներին անասունների, սերմացուի և այլ անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերման նպատակով երկարաժամկետ վարկերը տրամադրվում են ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, միայն ԼՂՀ կառավարության կողմից հաստատված վերաբնակեցման ենթակա բնակավայրերում վերաբնակվող ընտանիքներին և հանրապետության բնակավայրերում վերաբնակվող անհրաժեշտ մասնագիտություն ունեցող ընտանիքներին.
Ծանոթ. Սոցիալ-կենցաղային կարիքների և գյուղատնտեսական, անասնապահական վարկերը տրվում է համաձայն հետևյալ աղյուսակի.
|
հ/հ |
Ընտանիքի անդամների
քանակը |
Սոցիալ-
կենցաղային
վարկ /դրամ/ |
Գյուղատնտեսական,
անասնապահական
վարկ /դրամ/ |
Գումար
/դրամ/ |
|
1. |
2 (երկու) |
20.000 |
100.000 |
120.000 |
|
2. |
3 (երեք) |
30.000 |
120.000 |
150.000 |
|
3. |
4 (չորս) |
40.000 |
140.000 |
180.000 |
|
4. |
5 (հինգ) |
60.000 |
150.000 |
210.000 |
|
5. |
6 (վեց) և ավելի |
80.000 |
180.000 |
260.000 |
ա) վերաբնակեցված ընտանիքներին երկարաժամկետ վարկեր տրամադրելու մասին շրջանների վարչակազմերի կողմից ներկայացրած ցուցակների (ձևը կցվում է) ստուգումից հետո ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչությունը համապատասխան հիմնավորված տեղեկություններ է ներկայացնում ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և «Արցախբանկ» ՓԲԸ-ին:
բ) վերաբնակված ընտանիքի գլխավորը երկարաժամկետ վարկ ստանալու համար «Արցախբանկ» ՓԲԸ է ներկայացնում վերաբնակիչների բնավորման (նատուրալիզացիայի) մասին պայմանագրի և վերաբնակեցման գրքույկի պատճենները, ինչպես նաև տեղեկանք տեղում գրանցման մասին,
գ) անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում «Արցախբանկ» ՓԲԸ-ն վերաբնակիչների հետ կնքում է վարկային եռակողմ պայմանագիր (ձև կցվում է), պայմանագրերի մեկական օրինակը համապատասխան հայտով ներկայացնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն: Տեղեկությունների համապատասխանության հիմնավորմամբ ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչությունը հայտ է ներկայացնում ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, պետական բյուջեի նպատակային միջոցների հաշվից համապատասխան ֆինանսական միջոցներ տրամադրելու համար: ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան միջոցները փոխանցում է վարչության հաշվին:
ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչությունը համապատասխան միջոցները՝ համաձայն երկուստեք պայմանագրի, փոխանցում է «Արցախբանկ» ՓԲ Ընկերություն, որը վերաբնակիչներին տրամադրում է երկարաժամկետ վարկերը:
դ) տրամադրված երկարաժամկետ վարկերի վերադարձման երաշխավորը, նպատակային օգտագործման և տարեկան տոկոսադրույթների վճարման վերահսկողությունը իրականացնում են շրջանների վարչակազմերը:
| |
ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի,
փախստականների և վերաբնակեցման
վարչության պետ՝ ____________________-ին |
Դ Ի Մ ՈՒ Մ
Ներքո ստորագրյալս տեղյակ լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերաբնակիչների մասին ԼՂՀ կառավարության սահմանած պայմաններին, խնդրում եմ Ձեզ ինձ և ընտանիքիս գրանցել ________________ շրջանի _________________ գյուղում - քաղաքում բնակություն հաստատողների ցուցակում:
1. Ընտանիքի գլխավորի ազգանունը_________________________2. Անունը_____________________
3. Հայրանունը ____________________________4. Ծննդավայրը _____________________________
5. Քաղաքացիության կարգավիճակը ____________________________________________________
6. Ծննդյան թիվը «___»_______________ _____թ. 7. Անձնագրի համարը ______________________
8. Կրթությունը ____________________________________________________________________
9. Մասնագիտությունը_______________________________________________________________
10. Հիմնական աշխատանքի վայրը _____________________________________________________
11. Աշխատանքի փորձը _____________________________________________________________
12. Ամուսնական վիճակը ____________ գրանցման համարը ____________ թվականը ____________
13. Զինծառայությունը ______________________________________________________________
14. Ընտանիքի սոցիալական խումբը ____________________________________________________
15. Որպես փախստական ՀՀ-ում կամ ԼՂՀ-ում ինչ արտոնություններից է օգտվել __________________
________________________________________________________________________________
16. Վերաբնակվող ընտանիքի կազմը
|
հ/հ |
Անուն, ազգանուն, հայրանուն |
Ազգակ.
կապը |
Ծննդ.
թիվը |
Մասնագի-
տությունը |
Մշտական
գրանցման
վայրը |
|
1. |
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
17. Բնակության հասցեն _______________________________________ հեռ________________
18. Բնակարանային պայմանները ___________________________________________________
19. Այլ տվյալներ________________________________________________________________
_____________________________________________________________________________
Ստորագրություն _____________________ Թվական «___»_____________ 200 __ թ.
Ծանոթ. Դիմումին կցել՝ 1-անձնագրերի, 2-ծննդականների, 3-ամուսն. կամ ամ.լուծարման, և զին.գրքույկի պատճենները, 4- տեղեկանք բնակության վայրի մասին, 5-ընտ.գլխավորի լուսանկար (2 հատ):
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
N_________
վերաբնակիչների բնավորման (նատուրալիզացիայի) մասին
|
ք._______________________ |
«_____»_______________200 թ. |
ԼՂՀ_____________ շրջանի վարչակազմը ԼՂՀ կառավարության անունից, ի դեմս վարչակազմի ղեկավար____________________ մի կողմից, ԼՂՀ__________ շրջանի__________ գյուղի (բնակավայրի) վերաբնակիչ_____________ մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը ԼՂՀ______________ շրջանի_____________ բնակավայրում վերաբնակչի բնավորման (նատուրալիզացիայի) պայմանների մասին.
ԼՂՀ_____________ շրջանի______________ բնակավայրում վերաբնակչի բնավորման և սույն պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարի է:
1. ԼՂՀ____________ շրջանի վարչակազմը պարտավորվում է պայմանագրի գործողության ժամկետում վերաբնակչին և նրա ընտանիքի անդամներին տրամադրել.
ա) վերաբնակեցման բնակավայր ժամանելուց հետո մեկ ամսվա ընթացքում վերաբնակչին վճարել օրենսդրությամբ սահմանված դրամական միանվագ օգնություն,
բ) ընտանիքի սոցիալ-կենցաղային կարիքների բավարարման համար առանձին պայմանագրով երկարաժամկետ (10 տարով) տարեկան 0.5 տոկոսադրույքով բյուջետային վարկ՝ համաձայն կարգի,
գ) գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելու պատրաստակամություն հայտնելու դեպքում անասուններ, սերմացու և դրա համար անհրաժեշտ այլ միջոցներ ձեռք բերելու համար առանձին պայմանագրով երկարաժամկետ (10 տարով) տարեկան 0.5 տոկոսադրույքով բյուջետային վարկ՝ համաձայն կարգի,
դ) բնակարան կամ բնակելի տուն` ԼՂՀ-ում գործող նորմերի սահմաններում, որը պայմանագրի գործողության թվականից 10 տարի հետո բնակարանը անհատույց սեփականաշնորհել նրան` տալով սեփականության վկայագիր, եթե վերադարձրել է սույն պայմանագրով սահմանված ստացած արտոնյալ վարկերը,
ե) ընտանիքի յուրաքանչյուր անդամին մշտական օգտագործման իրավունքով 0,6 հա հողակտոր:
1.2 վերաբնակչի ընտանիքին պայմանագրի գործողության ժամկետում ազատել բնակվարձից, ջրի և կոյուղու վարձերից, և մշտական օգտագործման հանձնած հողի հարկից,
1.3 վերաբնակչի ընտանիքի նոր ընտանիք կազմած զորակոչային տարիքի անդամին երկու տարով տրամադրել տարկետում,
1.4 վերաբնակչի ընտանիքին տեղաբնակներին համահավասար ընդգրկել ԼՂՀ-ում իրականացվող պետական սոցիալական աջակցության ծրագրերում:
2. Վերաբնակիչը պարտավորվում է պայմանագրի գործողության ժամկետում.
ա) մինչև բնակարանի սեփականաշնորհումը ընտանիքով բնակվել իրեն հատկացված տան մեջ և այն շահագործել համաձայն գործող կարգի, 3 ամիս և ավելի չբնակվելու դեպքում բնակարանը վերադարձնել վարչակազմին.
բ) մշտական օգտագործման իրավունքով հատկացված հողը օգտագործել ԼՂՀ-ում գործող կարգի համաձայն.
գ) ստացած երկարաժամկետ վարկերը օգտագործել նպատակային, տարեկան տոկոսադրույքը մուծել մինչև նոյեմբերի 30-ը.
դ) իր նախաձեռնությամբ կամ իր մեղքով պայմանագիրը լուծելու դեպքում ազատել հատկացված տունը, փոխհատուցել իր և իր ընտանիքի վրա կատարված բոլոր ծախսերը, մարել վարկերը:
Սույն պայմանագիրը կարող է լուծվել պայմանավորվող կողմերի և ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության նախաձեռնությամբ վերաբնակչի կողմից իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում:
3. Կողմերի միջև ծագող վեճերը և սույն պայմանագրով չնախատեսված հարցերը կարգավորվում են ԼՂՀ օրենսդրությամբ:
4. Սույն պայմանագիրը կնքվում է երեք օրինակից, որի օրինակներից մեկական պահվում են կողմերից յուրաքանչյուրի մոտ, իսկ երրորդ օրինակը մեկշաբթյա ժամկետում ներկայացվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն:
|
ԼՂՀ________________շրջանի վարչակազմի
ղեկավար` |
ԼՂՀ _____________________շրջանի
վերաբնակիչ` |
|
_________________________
/ստորագրություն/ |
_______________________________
/անուն, ազգանուն, հայրանուն/ |
|
Կ.Տ. |
ստորագրությունը___________________ |
|
Անձնագրի համարը__________________ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Վերաբնակեցված ընտանիքին անհատական տուն-բնակարան տալու մասին
_____ ___________200 թ.
ԼՂՀ __________________ շրջանի վարչակազմը ԼՂՀ կառավարության անունից ի դեմս վարչակազմի ղեկավար_________________ մի կողմից և ԼՂՀ _________________ շրջանի բնակավայրի վերաբնակվող ընտանիքը, ի դեմս ընտանիքի գլխավոր _________________________ մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը բնակարան տրամադրելու մասին:
1. ԼՂՀ___________________________ շրջանի վարչակազմը պարտավորվում է`
ա) վերաբնակեցված ընտանիքին հատկացնել _____ քառ.մետր բնակելի տարածքով ___________ սենյականոց անհատական տուն - բնակարան, _________ քառ. մետր տնամերձ հողատարածքով, հետևյալ հասցեով ______________________________________,
բ) տասը տարի նույն անհատական տուն-բնակարանում բնակությունից հետո նշված անհատական տուն-բնակարանը անհատույց հանձնել վերաբնակեցված ընտանիքին՝ որպես սեփականություն:
2. ԼՂՀ________________ շրջանի______________________________ բնակավայրի վերաբնակեցված ընտանիքի գլխավոր________________ ընտանիքի անդամների անունից պարտավորվում ենք՝
ա) պահպանել տրամադրված անհատական տունը
բ) բնակվել տրամադրված տանը
գ) 3 ամիս և ավելի բացակայելու դեպքում հանձնել բնակարանը:
3. Սույն պայմանագիրը կարող է լուծվել պայմանավորվող կողմերի նախաձեռնությամբ:
4. Կողմերի միջև ծագող վեճերը և սույն պայմանագրով չնախատեսված հարցերը կարգավորվում են ԼՂՀ օրենսդրությամբ:
5. Սույն պայմանագիրը կնքվում է երեք օրինակից, որի օրինակները պահվում են կողմերից յուրաքանչյուրի մոտ, իսկ երրորդ օրինակը մեկ շաբաթյա ժամկետում ներկայացվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն:
|
ԼՂՀ_________________շրջանի վարչակազմի |
ԼՂՀ___________________շրջանի |
|
ղեկավար_____________________________ |
______________________բնակավայրի վերաբնակեցված ընտանիքի գլխավոր |
|
Կնիք_________________________________
(ստորագրություն) |
|
|
_______________________________
(ԱԱՀ) |
|
________________________________
(ստորագրություն) |
|
«______»____________________200 թ. |
«_____»___________________200 թ. |
|
Վերաբնակիչը օգտվել է հետևյալ արտոնություններից
|
հ/հ |
Անվանում |
թվական |
միավոր |
քանակ |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
| |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՐՔՈՒՅԿ

|
|
Սույն գրքույկը տրված է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության կողմից |
|
|
ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՐՔՈՒՅԿ
Սույն գրքույկը տրված է քաղաքացի
_____________________________________
անուն, ազգանուն, հայրանուն
այն մասին, որ նա իր ընտանիքի հետևյալ անդամների հետ միասին
1.________________________________________
2.________________________________________
3.________________________________________
4.________________________________________
5.________________________________________
6.________________________________________
7.________________________________________
8.________________________________________
հանդիսանում է ____________շրջանի վերաբնակիչ և օգտվում է վերաբնակիչների համար սահմանված իրավունքներից և արտոնություններից: |
|
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԵՐԱԲՆԱԿՎՈՂԻ
ԺԱՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ |
|
Վերաբնակվողը եկել է____________________
_____________________բնակավայրից
և բնակություն է հաստատել ԼՂՀ
__________
________________________________շրջանի
____________________________բնակավայր
Թվական____________________
______________________շրջանի |
|
ԼՂՀ միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն |
______________
ստորագրություն | |
|
վարչակազմի ղեկավար՝ |
__________________
ստորագրություն | |
|
|
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
| |
Առաջնորդվելով ԼՂՀ կառավարության
____________թվականի թիվ______
որոշման հաստատում եմ
Վարչության պետ_____________ |
ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքի արտոնություններից օգտվելու
Ց Ա Ն Կ
|
թվական_______________ |
համար_______________ |
Անուն______________ ազգանուն _______________________հայրանուն__________________
ընտանիքի կազմը________շունչ, Վ/Գ համարը_________________թվականը________________
բնակավայրը___________________________________________________________________:
Վերաբնակիչը օգտվում է հետևյալ արտոնություններից.
1. անհատական տուն-բնակարան ________________________________(գյուղի անվանումը, հասցեն)
2. միանվագ օգնություն_____________________________դրամ,
3. գույքը տեղափոխել է վարչությունը,
4. գույքի տեղափոխման փոխհատուցում______________________________դրամ,
5. ճանապարհածախս______________________________դրամ,
6. արտոնյալ վարկ_________________________________դրամ,
7. մնացյալը համաձայն ԼՂՀ կառավարության թիվ ________________ որոշման:
ՑՈՒՑԱԿ
_________________շրջանում վերաբնակեցված ընտանիքներին
բյուջետային վարկի տրամադրման մասին
|
հ/հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Անձնագրի թիվը, սերիան |
Վ/Գ համարը և տրման թվականը |
ընտանիքի անդամների քանակը |
Բյուջետային վարկ
դրամ |
Ընդամենը դրամ |
Գրանցման բնակավայրը և թվականը |
Որտեղից են եկել |
Ծանոթություն |
|
Սոցիալ-կենցաղային կարիքների համար |
անասունների և սերմացուի ձեռք բերման համար |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
_____________________շրջանի վարչակազմի
ղեկավար՝ _____________________ Կ.Տ.
(ստորագրություն)
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ________
|
Ք.ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ |
«_____» _______________ 200 թ. |
«Արցախբանկ» ՓԲԸ, ի դեմս վարչության նախագահ _________________ , որը գործում է բանկի կանոնադրության հիման վրա, մի կողմից, այսուհետև ՎԱՐԿԱՏՈՒ, և ԼՂՀ ______________շրջանի վերաբնակիչ ի դեմս՝__________________________________ մյուս կողմից, այսուհետև ՎԱՐԿԱՌՈՒ, կնքեցին
(անունը, ազգանունը, հայրանունը, Վ/Գ համարը)
սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1 ՎԱՐԿԱՏՈՒՆ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ հատկացնում է _________________________________դրամ (համաձայն կարգի) գումարով վարկ՝ սույն պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:
1.2 Վարկը տրամադրվում է մինչև 200__թ.________________ «____ » մարելու պայմանով, տարեկան 0.5 % տոկոսադրույքով:
2. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՐԳԸ
2.1 Վարկը կամ նրա մի մասը ( հետագայում Վարկի գումար) համարվում է հատկացված՝ գումարը ՎԱՐԿԱՌՈՒԻ համապատասխան կերպով լիազորված անձանց կողմից կանխիկ ստանալու կամ ՎԱՐԿԱՌՈՒԻ հանձնարարությամբ այն իր ցանկացած բանկային հաշվին (բացի վարկային հաշվից) մուտքագրման պահից:
2.2 Գումարի ստացումը հավաստվում է ՎԱՐԿԱՌՈՒԻ համապատասխան անձանց կողմից ստանալու մասին ՎԱՐԿԱՏՈՒԻ դրամարկղի ելքի օրդերով կամ ՎԱՐԿԱՏՈՒԻ մոտ բացված հաշվից տրված քաղվածքով:
2.3 Սույն պայմանագրով նախատեսված հաշվարկների համար տարին հաշվարկվում է 365 օր տևողությամբ: Հատկացված վարկի տոկոսների հաշվարկը սկսվում է վարկի գումարը կամ նրա մի մասը ՎԱՐԿԱՌՈՒԻ համապատասխան լիազորված անձանց կողմից կանխիկ ստանալու կամ այն ՎԱՐԿԱՌՈՒԻ հաշվարկային հաշվին մուտքագրվելու օրվանից:
2.4 Վարկը տրամադրվում է անասնապահության և կենցաղային բարելավման համար:
2.5 Կողմերի փոխադարձ համաձայնությամբ տրամադրված վարկը կամ նրա մի մասը հետագայում կարող է օգտագործվել այլ նպատակներով:
2.6 Եթե վարկը տրամադրվում է պայմանագրում նշված գումարից պակաս չափով, ապա սույն պայմանագիրը կնքված է համարվում հատկացված գումարի չափով:
3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1 Սույն պայմանագրի 1.2 և 2.3 կետերի համաձայն հաշվարկված տոկոսները վճարվում են վարկի տրամադրման օրվանից սկսած յուրաքանչյուր _____________________________ օրը:
3.2 ՎԱՐԿԱՌՈՒՆ տոկոսագումարների վճարումը կատարում է կանխիկ ձևով կամ փոխանցման միջոցով և տոկոսագումարները համարվում են վճարված ՎԱՐԿԱՏՈՒԻ կամ նրա ցանկացած մասնաճյուղի դրամարկղ կամ թղթակցային հաշվին մուտքագրման պահից:
3.3 Հաշվարկված տոկոսագումարները սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում չվճարելու դեպքում, ՎԱՐԿԱՌՈՒՆ վճարում է տուգանք՝ չվճարված ամբողջ տոկոսագումարի 0.1 % չափով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` տարեկան 36 % տոկոսադրուքով:
3.4 Արտարժույթով տրված վարկը և վարկի դիմաց հաշվարկված տոկոսները ենթակա են մարման տվյալ արտարժույթով: Դրամով կամ այլ արժույթով մարման դեպքում համապատասխան գումարը հաշվարկվում է ՎԱՐԿԱՏՈՒԻ կողմից սահմանված տվյալ արտարժույթի _________________________________________:
3.5 Վարկը անկանխիկ ձևով տրամադրելուց հետո դրա հետագա կանխիկացման կամ վարկի գումարի այլ արժույթի փոխարկման համար ՎԱՐԿԱՌՈՒՆ վճարում է բանկի կողմից տվյալ օրվա համար նշված գործարքների համար սահմանված սակագներով:
3.6 Վարկի գումարը սույն պայմանագրի 1.2 կետում նշված ժամկետում չվճարելու դեպքում ՎԱՐԿԱՌՈՒՆ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարում է տոկոսներ՝ չվճարված գումարի նկատմամբ ՀՀ Կենտրոնոկան բանկի կողմից սահմանված տարեկան վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկով գումարած տույժ վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով:
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1 ՎԱՐԿԱՏՈՒՆ պարտավոր է ՝
● ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից սույն պայմանագրով նախատեսված տոկոսների կամ վարկի գումարի վճարումը կատարելուց հետո վերջինիս տրամադրել պարտավորությունն լրիվ կամ մասամբ կատարելու մասին պարտքային փաստաթուղթ (դրամարկղի մուտքի օրդեր կամ քաղվածք հաշվից)
● պահպանել սույն պայմանագրի գաղտնիությունը
● ընդունել ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից պարտավորության մաս-մաս կատարումը, պայմանով, եթե վերջինս չի խախտել սույն պայմանագրով նախատեսված մարումների ժամկետները:
● սույն պայմանագրով նախատեսված պարտավորության լրիվ կատարումից հետո հետ վերադարձնել գրավադրված արժեքները, երաշխավորող փաստաթղթերը, եթե այդպիսիք կան:
4.2 ՎԱՐԿԱՏՈՒՆ իրավունք ունի ՝
1. ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում տոկոսագումարները չվճարելու և նրա կողմից գրավոր կամ բանավոր զգուշացումը ստանալուց հետո ____________ օրվա ընթացքում տոկոսագումարները չվճարելու դեպքում միակողմանիորեն խզել պայմանագիրը և պահանջել վերադարձնել վարկի գումարը և փաստացի վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարները և տույժերը:
2. Փաստաթղթային կամ ամիջականորեն վերահսկել ՎԱՐԿԱՌՈԻԻ կողմից վարկի գումարի նպատակային օգտագործումը և միակողմանիորեն խզել պայմանագիրը և պահանջել վերադարձնել վարկի գումարը և փաստացի վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարները և տույժերը, եթե ՎԱՐԿԱՌՈՒՆ խոչնդոտում է վարկի օգտագործման նպատակայնությունը պարզելու նպատակով կատարվող ստուգումներին:
3. Վարկի կամ նրա մի մասի ոչ նպատակային օգտագործման փաստերի հայտնաբերելու դեպքում միակողմանիորեն խզել պայմանագիրը և պահանջել վերադարձնել վարկի գումարը և փաստացի վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարները, բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայն սույն պայմանագրի 5.2 կետի, վարկի ոչ նպատակային օգտագործումը հետագայում համարվում է նպատակային:
4.3 ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է ՝
● ստացված վարկը օգտագործել միայն սույն պայմանագրով նախատեսված նպատակներով:
● չխոչընդոտել վարկի նպատակային օգտագործման նկատմամբ վերահոսկողություն իրականացվելու ՎԱՐԿԱՏՈՒԻ կամ նրա կողմից լիազորված (ներգրավված) անձանց գործողություններին:
5. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
5.1 Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում ՎԱՐԿԱՌՈՒՆ վճարում է տուգանք ոչ նպատակային օգտագործված գումարի __________ % -ի չափով: Վարկի գումարների օգտագործումը համարվում է ոչ նպատակային, եթե դրա օգտագործման նպատակները անմիջականորեն չեն առնչվում սույն պայմանագրի 2.4 կետում նշված պայմաններին կամ այլ նպատակներով դրա օգտագործումը հետագայում ուղղակիորեն հավանության չի արժանանում ՎԱՐԿԱՏՈՒԻ կողմից:
5.2 Սույն պայմանգրի 4.2 կետի 2 ենթակետով վարկի գումարի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունը ՎԱՐԿԱՏՈՒՆ կարող է կատարել ինչպես անձամբ, այնպես էլ մասնագիտացված անկախ կազմակերպությունների միջոցով:
5.3 Վարկի օգտագործման նպատակայնությունը պարզելու նպատակով իրականացվող ստուգումներին խոչընդոտելու փաստը արձանագրվում է համապատասխան ակտով: Ընդ որում նշված ակտը վարկառուի կողմից չստորագրվելը հիմք չէ վերջինիս պատասխանատվությունից ազատելու կամ խախտման փաստը հետագայում վիճարկելու համար:
5.4 Վարկը և հաշվարկված տոկոսագումարները սույն պայմանագրի 1.2 և 3.1 կետերում նշված ժամկետներում չմարելու դեպքում, ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված հիմքերով տուգանքների ծագման դեպքում ՎԱՐԿԱՏՈՒՆ իրավունք ունի անակցեպտ կարգով գանձել պարտավորության ժամկետանց գումարը (ներառյալ տույժերը) և (կամ) տուգանքների գումարը ՎԱՐԿԱՌՈԻԻ ցանկացած բանկային հաշվից:
5.5 Սույն պայմանագրի 1.2 և 3.1 կետերում նշված ժամկետներում նախատեսված պարտավորության կամ սույն պայմանագրի հիման վրա արձանագրված խախտումների համար վճարման ենթակա գումարի անբավարարության դեպքում բանկ մուտքագրված գումարից մարումների հերթականությունը որոշում է ՎԱՐԿԱՏՈՒՆ:
5.6 ՎԱՐԿԱՌՈՒՆ սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում անկախ մեղքի բացակայությունից:
5.7 Վարկի տրամադրումը գրավով, երաշխիքով կամ պարտավորության այլ ապահովման միջոցով ապահովված լինելու դեպքում
ՎԱՐԿԱՏՈՒՆ իրավունք ունի սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների վաղաժամկետ կատարում պահանջել նաև այդ պայմանագրերով նախատեսված հիմքերով և կարգով :
6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6.1 Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում վարկի գումարի ստացման պահից և ուժը կորցրած է ճանաչվում սույն պայմանագրով կողմերի ստանձնած բոլոր պարտավորությունների լրիվ կատարելուց հետո:
6.2 Սույն պայմանագիրը պարտադիր ուժ ունի կողմերի իրավահաջորդների համար մինչև կողմերի ստանձնած բոլոր պարտավորությունների լրիվ կատարումը:
6.3 Սույն պայմանագիրը ստորագրող անձինք, որպես ինքնուրույն անձ երաշխավորում են որ սույն պայմանագրի ստորագրումը իրենց կողմից ներկայացվող իրավաբանական անձանց համար առաջացնում է պարտադիր կատարման պարտավորություններ և իրավունքներ:
6.4 Պայմանագրի գործողության ընթացքում առաջացած վեճերը լուծվելու են դատարանի միջոցով:
6.5 Սույն պայմանագիրը կազմված է հայերեն երեք օրինակից, որից մեկ օրինակը ՎԱՐԿԱՌՈՒԻ համար, մեկ օրինակը ՎԱՐԿԱՏՈՒԻ համար և մեկ օրինակը՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության: Երեք օրինակներն էլ ունեն միևնույն իրավաբանական ուժը:
ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ
|
ՎԱՐԿԱՏՈՒ
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ 30
հեռ. 4-19-94
Արցախբանկ Փ Բ Ը - ի
վարչության նախագահ՝
_____________________
_____________________
(ստորագրություն)
Կ.Տ |
ԵՐԱՇԽԱՎՈՐ
ԼՂՀ_____________________
շրջանի վարչակազմի
ղեկավար
________________________
________________________
________________________ (ստորագրություն) Կ.Տ. |
ՎԱՐԿԱՌՈՒ
_________________________
(հասցե)
_________________________
_________________________
(անուն, ազգանուն, հայրանուն)
_________________________
(անձնագրի, սերիան)
_________________________
(ստորագրություն) |