Համարը 
N 371
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.09.06/22(63)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.08.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.08.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման պահից, իսկ 3-րդ և 4-րդ կետերը` 2008 թվականի հունվարի 1-ից

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 121 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» օգոստոսի 2007թ.

N 371

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 121 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներով և ելնելով պատերազմի հետևանքով ավերված և լքված բնակավայրերի վերականգնման ու վերաբնակեցման խթանման անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» թիվ 121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Որոշման`

ա/ 1-ին կետի զ/ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ/ վերաբնակվող ընտանիքի յուրաքանչյուր շնչի հաշվին բնակավայրում գյուղատնտեսական նշանակության հողերի առկայության դեպքում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով 0.6հա հողամասի տրամադրում ներառյալ տնամերձ հողամասը»,

բ/ 4-րդ կետի 8-րդ տողի «օգտվում են սույն որոշման 1-ին կետի ա/, բ/, և գ/ ենթակետերով սահմանված արտոնություններից» բառերը փոխարինել «օգտվում են սույն որոշմամբ սահմանված բոլոր արտոնություններից» բառերով:

2. Որոշման 5-րդ կետով նախատեսված բնավորման /նատուրալիզացիայի/ մասին պայմանագրում /Ձև 2/ հանել 1-ին կետի ե/ ենթակետը, իսկ 1-ին կետի դ/ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ/ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված համապատասխան պայմանագրով օգտագործման իրավունքով բնակարան կամ բնակելի տուն /անհրաժեշտ հողամասով/, որը սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 10 տարի հետո անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրան, նվիրատվության պայմանագրի հիման վրա, պայմանով, եթե նա վերադարձրել է սույն պայմանագրով սահմանված ստացած արտոնյալ վարկերը.»:

Ծանոթություն` սեփականության վկայական ստանալու համար պետական տուրքերը վճարում է վերաբնակիչը:

3. Որոշմամբ հաստատված «ԼՂՀ բնակավայրերում վերաբնակեցվող քաղաքացիների արտոնությունների տրամադրման կարգ»-ի 5-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Ընտանիքի անդամների քանակը

Սոցիալ կենցաղային վարկ /դրամ/

Գյուղատնտեսական անասնապահական

վարկ /դրամ/

Գումար /դրամ/

2 (երկու)

40 000

120 000

160 000

3 (երեք)

60 000

140 000

200 000

4 (չորս)

80 000

160 000

240 000

5 (հինգ)

100 000

180 000

280 000

6 (վեց) և ավելի

120 000

200 000

320 000

4. Որոշման 1-ին կետը լրացնել նոր «լ» ենթակետով, այն է`

լ/ սույն կետի ե/ ենթակետով տրամադրվող վարկի և մարդասիրական միջոցների հաշվին ձեռք բերված գյուղատնտեսական կենդանիների տրամադրման պահից երեք տարվա ընթացքում անվճար բուժսպասարկում.

5. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման պահից, իսկ 3-րդ և 4-րդ կետերը` 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

    ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ