Համարը 
N 21-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.02.08/02(221)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» հունվարի 2013թ.

N 21-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» N 121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» և դրանց հոլովաձևերով.

2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

3) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար» բառերով.

4) 8-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման» բառերը։

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականների հաշվառման, փախստականի կարգավիճակ հայցողին հաշվառման վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 100 որոշման մեջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերով և դրանց հոլովաձևերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց սահմանված արտոնությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 101 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) «նախարարություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աշխատակազմ» բառով և դրա հոլովաձևերով.

3) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի «Պետական սեփականություն հանդիսացող բնակելի տները և տնամերձ հողամասերը սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբնակեցվող բնակավայրերում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրելու գործընթացը կազմակերպելու մասին» N 709-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետում «սոցիալական ապահովության նախարարին» բառերը փոխարինել «կառավարության աշխատակազմի ղեկավարին» բառերով և հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին» բառերը.

2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2012թ. դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2013 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

3) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ