ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» սեպտեմբերի 2011թ. |
N 709-Ն |
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող բնակելի տները և տնամերձ հողամասերը սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբնակեցվող բնակավայրերում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջվարչակազմերի ղեկավարներին`
1) համակողմանիորեն աջակցել սույն որոշման 1-ին կետով սահմանված գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար,
2) պետական սեփականություն հանդիսացող բնակելի տները և տնամերձ հողամասերը սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբնակեցվող բնակավայրերում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրելու գործընթացն ավարտել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:
(2-րդ կետը փոփ. 25.01.2013 N 21-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» սեպտեմբերի 2011թ. N 709-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են մինչև 2003 թվականի ապրիլի 10-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբնակեցվող բնակավայրերում վերաբնակություն հաստատած ընտանիքներին վերաբնակեցման ծրագրերի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ մշտական օգտագործման իրավունքով հատկացված բնակելի տները և (կամ) տնամերձ հողամասերը (այսուհետ` բնակելի տուն) սեփականության իրավունքով տրամադրելու հետ կապված հարաբերությունները։
2. Վերաբնակ ընտանիքներին մշտական օգտագործման իրավունքով հատկացված բնակելի տները սեփականության իրավունքով տրամադրվում են այն դեպքում, երբ դրանք ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողովներ) կազմած ցուցակներում:
3. Վերաբնակ ընտանիքին մշտական օգտագործման իրավունքով հատկացված բնակելի տունը սույն կարգի 2-րդ կետում նշված ցուցակում ընդգրկվում է, եթե այդ ընտանիքի վերաբնակվելու պահից, ըստ համապատասխան փաստաթղթերի, անցել է առնվազն 10 տարի։
4. Հանձնաժողովները ներկայացված դիմումները, փաստաթղթերը քննարկելուց հետո կազմում են սեփականության իրավունքով տրամադրվող` պետական սեփականություն հանդիսացող բնակելի տների ցուցակը (ըստ Ձևի) և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սեփականության անհատույց օտարման գործընթացը կազմակերպելու համար:
(4-րդ կետը փոփ. 25.01.2013 N 21-Ն)
5. Բնակելի տունը սեփականության իրավունքով տրամադրվում է վերաբնակ ընտանիքին` տվյալ բնակելի տանը մշտական հաշվառում ունեցող, ինչպես նաև փաստացի բնակվող անչափահաս բոլոր անդամներին` որպես ընդհանուր համատեղ սեփականություն։
6. Վերաբնակ ընտանիքն ազատվում է նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով սահմանված կարգով։
Սույն կետում նշված վճարումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ՑՈՒՑԱԿ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ
|
Հ/Հ |
Տվյալ բնակելի տանը ապրող վերաբնակ ընտանիքի գլխավորի անունը, ազգանունը և հայրանունը |
Վերաբնակ ընտանիքի գլխավորի անձնագրային տվյալները |
Վերաբնակ ընտանիքի անդամների թիվը |
Վերաբնակ ընտանիքի անդամների ԱԱՀ, անձնագրային տվյալները |
Սեփականության իրավունքով հատկացվող բնակելի տան սեփականության (պետական) իրավունքի վկայականի համարը և տրման ամսաթիվը
|
Ծանոթություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |