Համարը 
N 413-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.06.01/09(349)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.05.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.05.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՎԵՐԱԲՆԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 819-Ն ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 709-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2018թ.

 N 413-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ

ՎԵՐԱԲՆԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 819-Ն ԵՎ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 709-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած վերաբնակ ընտանիքներին վերաբնակեցման ծրագրով հատկացված բնակարանների, բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականության իրավունքով տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 13-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում վերաբնակություն հաստատած ընտանիքներին հատկացված բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու մասին» N 819-Ն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի «Պետական սեփականություն հանդիսացող բնակելի տները և տնամերձ հողամասերը սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբնակեցվող բնակավայրերում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրելու գործընթացը կազմակերպելու մասին» N 709-Ն որոշումները:

3. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին` կազմակերպել և իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված կարգով նախատեսված գործընթացը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ   

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի մայիսի 29-ի N 413-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ

ՎԵՐԱԲՆԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած վերաբնակ ընտանիքներին վերաբնակեցման ծրագրով Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով հատկացված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանները, բնակելի տները և տնամերձ հողամասերը (այսուհետ` բնակելի տարածություն) սեփականության իրավունքով տրամադրելու հետ կապված հարաբերությունները։

2. Օգտագործման իրավունքով հատկացված բնակելի տարածությունը սեփականության իրավունքով վերաբնակ ընտանիքին տրամադրվում է վերաբնակ ընտանիքի չափահաս անդամներից մեկի՝ տվյալ համայնքի ղեկավարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:

3. Վերաբնակ ընտանիքի չափահաս անդամներից մեկը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումին կից ներկայացնում է.

1) վերաբնակ ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

2) վերաբնակ ընտանիքի անդամների ամուսնության (ամուսնալուծության) վկայականի պատճենը.

3) վերաբնակեցման գրքույկի պատճենը.

4) բնակելի տարածության նկատմամբ ընտանիքի օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ վերաբնակիչների բնավորման (նատուրալիզացիայի) մասին և վերաբնակեցված ընտանիքին անհատական տուն-բնակարան տալու մասին պայմանագրերի (առկայության դեպքում) պատճենները.

5) Արցախի Հանրապետության համապատասխան բնակավայրում առնվազն տասը տարվա մշտական բնակությունն ու մշտական հաշվառումը հավաստող փաստաթղթերը.

6) բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին տեղեկանքը.

7) անհրաժեշտության դեպքում սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան այլ փաստաթղթեր:

Մինչև Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 29-ի N 413-Ն որոշումն ուժի մեջ մտնելը վերաբնակ ընտանիքին օգտագործման իրավունքով հատկացված բնակելի տարածությունը սեփականության իրավունքով տրամադրելու համար կարող է ներկայացվել սույն կետի 4-րդ ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկը, իսկ Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 29-ի N413-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վերաբնակ ընտանիքին օգտագործման իրավունքով բնակելի տարածություն հատկացնելու և հետագայում սեփականության իրավունքով տրամադրելու դեպքում սույն կետի 4-րդ ենթակետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացնելը պարտադիր է:

4. Համայնքի ղեկավարը սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումը և փաստաթղթերը ստանալուց հետո համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տարածության նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենի հետ միասին ներկայացնում է շրջանի վարչակազմին:

5. Շրջանի վարչակազմը սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա տասը, վերաբնակ ընտանիքների և սեփականաշնորհման ենթակա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունների վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն NN 1, 2 ձևերի, ներկայացնում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ դրանց առանձին կցելով նաև վերաբնակ ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի, պետական սեփականության իրավունքի գրանցման վկայականների պատճենները:

6. Նախարարությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում ստուգում է սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունների հավաստիությունը և դրանք ներկայացնում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին):

7. Լիազոր մարմինը ստուգում է սույն կարգի 5-6-րդ կետերում նշված տեղեկությունների հավաստիությունը և դրանք հաստատելուց հետո ուղարկում համապատասխան շրջանի վարչակազմ և նախարարություն՝ վերաբնակ ընտանիքներին սեփականության իրավունքով բնակելի տարածությունների տրամադրման գործընթացը կազմակերպելու համար:

8. Բնակելի տարածությունը սեփականության իրավունքով տրամադրվում է վերաբնակ ընտանիքի կազմում ընդգրկված ընտանիքի անդամներին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն:

9. Բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի (միասնական տեղեկանք) տրամադրման պետական տուրքի վճարումները կատարվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԵՐԱԲՆԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հ/Հ

Վերաբնակ

ընտանիքի անդամների անունները, ազգանունները, հայրանունները

Վերաբնակ ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները

Բնակելի տարածության հասցեն

Բնակելի տարածության նկատմամբ սեփականության

իրավունքի պետական գրանցման վկայականի համարը և տրման տարեթիվը

Ծանոթու-թյուն

1

2

3

4

5

6

 

 

ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ  

  ________________    _________________ 
   

  (ստորագրությունը)

 

  (անունը, ազգանունը)

         
         

 ____ ____________ 20 թվական

       
 

   Կ.Տ.

       

 

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԵՐԱԲՆԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հ/Հ

Վերաբնակ ընտանիքի անդամների անունները, ազգանունները, հայրանունները

Վերաբնակ

ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները

Բնակելի տարածության հասցեն

Բնակելի

տարածության նկատմամբ սեփականության

իրավունքի պետական գրանցման վկայականի համարը և տրման տարեթիվը

Ծանո-

թութ-յուն

1

2

3

4

5

6

 

 

ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ  

 

________________ 

  __________________ 
   

  (ստորագրությունը)

 

  (անունը, ազգանունը)

 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

 ________________

    __________________
   

 (ստորագրությունը)

 

 (անունը, ազգանունը)

 ____ ____________ 20 թվական

       
 

  Կ.Տ.