ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
31 հուլիսի 2020թ. |
N 291-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 29-ի «Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած վերաբնակ ընտանիքներին վերաբնակեցման ծրագրով հատկացված բնակարանների, բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականության իրավունքով տրամադրելու կարգը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 13-ի N 819-Ն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի N 709-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 413-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 3-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարին, Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 5-րդ կետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ` կոմիտե)» բառերով,
բ. 6-րդ կետում «Նախարարությունն» բառը փոխարինել «Կոմիտեն» բառով, իսկ «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը` «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով,
գ. 7-րդ կետում «նախարարություն» բառը փոխարինել «կոմիտե» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |