Համարը 
N 964-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.08.01-2022.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 30.08.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.08.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.08.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.08.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2022թ.

N 964-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 29-ի «Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած վերաբնակ ընտանիքներին վերաբնակեցման ծրագրով հատկացված բնակարանների, բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականության իրավունքով տրամադրելու կարգը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 13-ի N 819-Ն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի N 709-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 413-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանում ««Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» օրենքի 73-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով» բառերով.

2) որոշման վերնագրում, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում «ՏՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ» բառերը փոխարինել «ՏՆԵՐԻ, ՏՆԱՄԵՐՁ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ» բառերով.

3) որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում «տներ և տնամերձ հողամասեր» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տներ, տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողամասեր» բառերի համապատասխան հոլովաձևերով.

4) որոշման 3-րդ կետում, որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետում «աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.

5) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. 1-2-րդ կետերում, 3-րդ կետի 4-րդ ենթակետում, 3-րդ կետի երկրորդ պարբերությունում և 4-րդ կետում «բնակելի տարածություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գույք» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,

բ. 5-րդ և 7-րդ կետերում «բնակելի տարածությունների» բառերը փոխարինել «գույքի» բառով,

գ. 8-րդ և 9-րդ կետերում «Բնակելի տարածություն» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Գույք» բառի համապատասխան հոլովաձևերով,

դ. NN 1 և 2 ձևերում «ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԳՈՒՅՔԻ» բառով, իսկ «Բնակելի տարածության» բառերը՝ «Գույքի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական: