Համարը 
N 250-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.05.24/10(229)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.05.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.05.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«3» մայիսի 2013թ.

N 250-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականների հաշվառման, փախստականի կարգավիճակ հայցողին հաշվառման վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 100 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

1) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ձևում «վարչակազմի ղեկավար» բառերից հետո լրացնել «Ստեփանակերտի քաղաքապետ» բառերը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց սահմանված արտոնությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 101 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ պարբերությունից հանել ««1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց տրամադրվող արտոնությունների մասին» ԼՂՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 21-ի թիվ 521 որոշմամբ» բառերը.

2) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց և նրանց ընտանիքի անդամներին արտոնությունները հատկացվում են ըստ հետևյալի».

3) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ցանկում «2004թ. դեկտեմբերի 21-ի թիվ 521» բառերը փոխարինել «2005թ. փետրվարի 28-ի թիվ 101» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» N 121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ժ)» ենթակետը.

2) որոշման 1-ին կետից հանել «Ծանոթություն՝ սեփականության վկայական ստանալու համար պետական տուրքերը վճարում է վերաբնակիչը:» նախադասությունը.

3) որոշման 2-րդ կետով սահմանված ձևում «վարչակազմի ղեկավար» բառերից հետո լրացնել «Ստեփանակերտի քաղաքապետ» բառերը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 13-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում վերաբնակություն հաստատած ընտանիքներին հատկացված բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու մասին» N 819-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում և որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում «2003 թվականի ապրիլի 10-ը» բառերը փոխարինել «2009 թվականի հունվարի 1-ը» բառերով.

2) որոշման 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին» բառերով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի «Պետական սեփականություն հանդիսացող բնակելի տները և տնամերձ հողամասերը սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբնակեցվող բնակավայրերում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրելու գործընթացը կազմակերպելու մասին» N 709-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «սահմանված ժամկետներում» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում «2003 թվականի ապրիլի 10-ը» բառերը փոխարինել «2009 թվականի հունվարի 1-ը» բառերով.

3) որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերաբնակ ընտանիքը ազատվում է.

ա. նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով սահմանված կարգով,

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 662-Ն որոշմամբ սահմանված նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների դիմաց վճարումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 21-ի N 433-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման վճարումից:»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ