Համարը 
N 101
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' փետրվարի 2005թ.

N 101

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց սահմանված արտոնությունների տրամադրման կարգը հաստատելու մասին

 

Առաջնորդվելով «Փախստականների մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի և «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքի դրույթներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց տրամադրվող արտոնությունների մասին» ԼՂՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 21-ի թիվ 521 որոշմամբ սահմանված արտոնությունների տրամադրման կարգը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

«28» փետրվարի 2005թ.

 թիվ 101 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց և նրանց ընտանիքի անդամներին արտոնությունների տրամադրման

 

1. Սույն կարգով փաստացի փախստական են համարվում այն քաղաքացիները, որոնք ծնվել են մինչև 1993թ. և 1988-1992 թվականներին բռնի տեղահանվել են իրենց հայրենի բնակավայրից և այդ բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության գերիշխանության ներքո, և ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության կողմից ստացել են փախստականի հաշվառման վկայական:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց և նրանց ընտանիքի անդամների արտոնությունների չափը սահմանվում է համաձայն ԼՂՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 21-ի թիվ 521 որոշման, որը հատկացվում է ըստ հետևյալի.

ա) փախստական ընտանիքին անհատական տնով կամ բնակարանով ապահովում. բնակարան տրամադրվում է փախստական այն ընտանիքներին, որի գլխավորը հանդիսանում է փաստացի բռնագաղթած: Փախստականներին բնակարան հատկացնելու տարեկան հերթացանկը համաձայնեցվում է շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետի հետ:

բ) միանվագ դրամական օգնություն տրամադրվում է փախստական ընտանիքի գլխավորին՝ ԼՂՀ-ում սահմանված աշխատավարձի քսանապատիկի, իսկ ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրին, անկախ ծննդյան թվականից և վայրից՝ հնգապատիկի չափով;

գ) փաստացի փախստական համարվող և մինչև 1993թ. ծնված ընտանիքի անդամների ճանապարհածախսի և գույքի տեղափոխման փոխհատուցում՝ յուրաքանչյուր շնչին 20000 դրամի չափով:

3. ԼՂՀ-ում փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց և նրանց ընտանիքներին արտոնությունների տրամադրումը կատարվում է համաձայն հետևյալի՝

ա. ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչությունը (այսուհետ՝ վարչություն) ճշտում է փախստականի՝ օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու ցանկը (ձևը կցվում է);

բ. վարչությունը հայտ է ներկայացնում վարչակազմին, պետական բյուջեի միջոցներով կառուցված կամ գնված ու վարչակազմի հաշվեկշռի մեջ մտցված անհատական տուն (բնակարան) տրամադրելու պայմանագիր (ձևը կցվում է) կնքելու մասին;

գ. վարչությունը միանվագ դրամական օգնության և ճանապարհածախսի ու գույքի տեղափոխման փոխհատուցման մասին հայտ է ներկայացնում ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն համապատասխան դրամական միջոցներ վարչությանը հատկացնելու մասին, որն էլ փոխանցվում է շրջվարչակազմերին և նրանց միջոցով տրամադրվում է փախստականներին:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ձև 1

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Առաջնորդվելով ԼՂՀ կառավարության

2004թ. դեկտեմբերի 21-ի թիվ 521

որոշմամբ՝ հաստատում եմ՝

 

Վարչության պետ ________________

 

ԼՂՀ տարածքում փախստական ընտանիքի արտոնություններից օգտվելու

 

Ց Ա Ն Կ

 

                                                                                         Փախստականի

                                                                                          հաշվառման

Թվական _________________                                                 վկայականի համարը __________________

                                                                                                  Թվականը __________________________

Ընտանիքի գլխավորի

ազգանուն ______________________ անուն _____________________ հայրանուն_________________

Ընտանիքի կազմը _______________ Անձնագրի համարը և սերիան _____________________________

Բնակավայրը _______________________________________________________________________

Հասցեն ____________________________________________________________________________

 

Փախստականը օգտվում է հետևյալ արտոնություններից

1. Անհատական տուն-բնակարան _______________________________________________________

                                                                         (բնակավայրի անվանումը, հասցեն)

2. Միանվագ օգնություն __________________________________________________________ դրամ

3. Ճանապարհածախս ___________________________________________________________ դրամ

 

Ձև 2

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Փախստական ընտանիքին անհատական տուն (բնակարան) տալու մասին

 

«____» ______________ 200__թ.

 

ԼՂՀ __________________ շրջանի վարչակազմը, ԼՂՀ կառավարության անունից, ի դեմս վարչակազմի ղեկավար ______________________________ մի կողմից և ԼՂՀ __________________ շրջանի __________________ բնակավայրի փախստական ընտանիքը, ի դեմս ընտանիքի գլխավոր _______________________________________________ մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը բնակարան տրամադրելու մասին:

1. ԼՂՀ __________________ շրջանի վարչակազմը պարտավորվում է՝

ա) փախստական ընտանիքին հատկացնել _______ քառ. մետր բնակելի տարածքով _______ սենյականոց անհատական տուն-բնակարան, _______ քառ. մետր տնամերձ հողատարածքով, հետևյալ հասցեով _____________________________________________,

բ) երեք տարի նույն անհատական տանը (բնակարանում) բնակությունից հետո նշված անհատական տունը (բնակարանը) անհատույց հանձնել փախստական ընտանիքին՝ որպես սեփականություն:

2. ԼՂՀ ___________________ շրջանի ___________________ բնակավայրի փախստական ընտանիքի գլխավոր _______________________ ընտանիքի անդամների անունից պարտավորվում ենք՝

                                                                                                                                                                                       (Հաշվառման վկայականի N)

ա) պահպանել տրամադրված անհատական տունը (բնակարանը),

բ) բնակվել տրամադրված տանը,

գ) 3 ամիս և ավելի բացակայելու դեպքում հանձնել բնակարանը:

3. Սույն պայմանագիրը կարող է լուծարվել պայմանավորվող կողմերի նախաձեռնությամբ:

4. Կողմերի միջև ծագող վեճերը և սույն պայմանագրով չնախատեսված հարցերը կարգավորվում են ԼՂՀ օրենսդրությամբ:

5. Սույն պայմանագիրը կնքվում է երեք օրինակից, որոնցից մեկական պահվում են կողմերից յուրաքանչյուրի մոտ, իսկ երրորդ օրինակը մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն:

 

ԼՂՀ _______________շրջանի վարչակազմի                      փախստական ընտանիքի գլխավոր

ղեկավար ___________________________                    ______________________________

                                                                                                                  (ԱԱՀ)

Կնիք ______________________________                    ______________________________

                      (Ստորագրություն)                                                   (Անձնագրի համարը)

                                                                                         ______________________________

                                                                                                          (Ստորագրություն)

«____» ___________________ 200__ թ.                      «____» ________________ 200__ թ.