Համարը 
N 128-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.03.12/04(344)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.02.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.02.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի
N 100 ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 101 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2018թ.

N 128-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 100 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 101 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն և ՆՀ-107-Ն հրամանագրերով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականների հաշվառման, փախստականի կարգավիճակ հայցողին հաշվառման վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 100 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, որոշմամբ հաստատված վկայականի նկարագրի «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ» բառերից առաջ, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, 1-ին կետի «սահմանում է» բառերից հետո, «անձանց» բառից հետո, 2-3-րդ կետերում, 7-րդ կետի «համար» բառից հետո, «նրա՝» բառից հետո, 8-րդ կետի «անձը» բառից հետո, «փախստականի» բառից առաջ, 11-րդ կետի «դեպքում» բառից հետո, «հայտնել» բառից հետո «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշմամբ հաստատված վկայականի նկարագրում՝

ա. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության» բառերով,

բ. «ԼՂՀ միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն» բառերով,

գ. «ԼՂՀ» հապավումը փոխարինել «ԱՀ» հապավմամբ.

3) որոշմամբ հաստատված կարգի՝

ա. 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի» բառերով,

բ. 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով,

գ. 7-11-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրա հոլովաձևերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց սահմանված արտոնությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 101 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, որոշման տեքստի 2-րդ պարբերությունում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշմամբ հաստատված կարգի՝

ա. 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով,

բ. 2-րդ կետի «բ» ենթակետում, 3-րդ կետում «ԼՂՀ-ում» բառը փոխարինել «Արցախի Հանրապետությունում» բառերով,

գ. 3-րդ կետի «ա» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ)» բառերը փոխարինել «նախարարությունը» բառով,

դ. 3-րդ կետի «բ», «գ» ենթակետերում «աշխատակազմ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրա հոլովաձևերով,

ե. 3-րդ կետի «գ» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների» բառերով,

զ. ԼՂՀ տարածքում փախստական ընտանիքի արտոնություններից օգտվելու ցանկի վերնագրում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «ԱՀ» հապավմամբ, իսկ ցանկի «աշխատակազմի պետ» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Նախարար» և «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն» բառերով,

է. փախստական ընտանիքին անհատական տուն (բնակարան) տալու մասին պայմանագրի ձևում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «ԱՀ» հապավմամբ, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը՝ «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ