Համարը 
N 100
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' փետրվարի 2005թ.

N 100

ք.Ստեփանակերտ

 

Արցախի Հանրապետության փախստականների հաշվառման, փախստականի կարգավիճակ հայցողին հաշվառման վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը հաստատելու մասին

(վերնագիրը փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

Առաջնորդվելով «Փախստականների մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել փախստականի կարգավիճակ հայցողին հաշվառման վկայականի նկարագիրը և վկայական տալու կարգը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան 

 

 

Փախստականը օգտվել է հետեւյալ արտոնություններից

Հ/հ

Անվանում

Թվական

Միավոր

Քանակ

          
         
           
         
          
         
         
         
          
         
          
           
          

Սույն վկայականը տրված է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Սույն վկայականը տրված է քաղաքացի ________________________________________

       անուն, ազգանուն, հայրանուն

այն մասին, որ նա իր ընտանիքի հետևյալ անդամների հետ միասին

1. _____________________________________

2. _____________________________________

3. _____________________________________

4. _____________________________________

5. _____________________________________

6. _____________________________________

7. _____________________________________

8. _____________________________________

 

հանդիսանում է փախստական և օգտվում է փախստականների համար ԱՀ օրենքով սահմանված իրավունքներից և արտոնություններից:

 

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն                    _____________

                                              ստորագրություն

Թվական _____________                  Կնիք

Արցախի Հանրապետություն

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ՎԿԱՅԱԿԱՆ

Ներմուծեք նկարագրությունը_10

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ                     

      

                

ԺԱՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

Փախստականը եկել է _________________ _____________________________Հանրապետության _________________________________բնակավայրից Թվական __________________________

և բնակություն է հաստատել ԱՀ _________________ _____________________________________շրջանի _______________________________բնակավայրում Թվական ___________________ __________________ շրջանի

 

վարչակազմի ղեկավար՝ ________________ 

Ստեփանակերտի                ստորագրություն

քաղաքապետ

 

 

        Համար                                                Կնիք

(փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, լրաց. 03.05.2013 N 250-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

«28» փետրվարի 2005թ.

թիվ 100 որոշմամբ

ԿԱՐԳ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

(վերնագիրը փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատվել է «Փախստականների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի և 30-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և սահմանում է Արցախի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմում ներկայացրած անձանց Արցախի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական (այսուհետ՝ վկայական) տալու կարգը:

(1-ին կետը փոփ. 27.02.2018 N 128-Ն)

2. Վկայականը Արցախի Հանրապետությունում փախստականի հաշվառման փաստաթուղթ է, որը հավաստում է, որ տվյալ անձը և ընտանիքի անդամները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդիսանում են փախստական:

(2-րդ կետը փոփ. 27.02.2018 N 128-Ն)

3. Վկայականը տրվում է Արցախի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմում ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում:

(3-րդ կետը փոփ. 27.02.2018 N 128-Ն)

4. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով (ձևը կցվում է) և վավերական է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի և բնակության վայրի վարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտում՝ քաղաքապետի, ստորագրության և կնիքի առկայության դեպքում:

(4-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

2. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի կամ կորցրած վկայականի փոխարեն նոր վկայականը տրվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից:

(6-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

7. Վկայական ստանալու համար Արցախի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական հայցողը նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմում;

բ) անձնագիրը, ծննդյան վկայականը (անչափահասների համար);

գ) 35x45 մմ չափսի լուսանկար (գունավոր);

դ) «բ» ենթակետում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթեր,

ե) փախստական լինելու հանգամանքը հաստատող այլ փաստաթղթեր:

Այն դեպքում, երբ դիմողի մոտ բացակայում են սույն կետի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված փաստաթղթերը, ապա վկայականը տրվում է նրա՝ Արցախի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմումում նշված տվյալների հիման վրա:

(7-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

8. Վկայական տալը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ վկայական ստանալ հավակնող անձը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում չի ներկայացրել նախարարություն՝ Արցախի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու համար:

(8-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

9. Վկայականը նախարարության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե այնտեղ պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, կամ մաշվածության, կամ որևէ այլ պատճառով օգտագործման համար այն դարձել է ոչ պիտանի:

(9-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

10. Վկայականի փոխանակման համար նախարարություն են ներկայացվում փոխանակման ենթակա վկայականը և երկու գունավոր լուսանկար:

Եթե վկայականի փոխանակման հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտությունների հայտնաբերումը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փաստաթղթեր:

(10-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

11. Վկայականը կորցնելու դեպքում Արցախի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան մարմիններին և նախարարությանը:

(11-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ