ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' փետրվարի 2005թ. |
N 100 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականների հաշվառման, փախստականի կարգավիճակ հայցողին հաշվառման վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը հաստատելու մասին
Առաջնորդվելով «Փախստականների մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել փախստականի կարգավիճակ հայցողին հաշվառման վկայականի նկարագիրը և վկայական տալու կարգը (կցվում է):
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
|
Փախստականը օգտվել է հետեւյալ արտոնություններից
|
Հ/հ |
Անվանում |
Թվական |
Միավոր |
Քանակ |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Սույն վկայականը տրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Սույն վկայականը տրված է քաղաքացի ________________________________________
անուն, ազգանուն, հայրանուն
այն մասին, որ նա իր ընտանիքի հետևյալ անդամների հետ միասին
1. _____________________________________
2. _____________________________________
3. _____________________________________
4. _____________________________________
5. _____________________________________
6. _____________________________________
7. _____________________________________
8. _____________________________________
հանդիսանում է փախստական և օգտվում է փախստականների համար ԼՂՀ օրենքով սահմանված իրավունքներից և արտոնություններից:
ԼՂՀ միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն _____________
ստորագրություն
Թվական _____________ Կնիք
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ
ԺԱՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Փախստականը եկել է _________________ _____________________________Հանրապետության _________________________________բնակավայրից Թվական __________________________
և բնակություն է հաստատել ԼՂՀ _________________ _____________________________________շրջանի _______________________________բնակավայրում Թվական ___________________ __________________ շրջանի
վարչակազմի ղեկավար՝ ________________
ստորագրություն
Համար Կնիք |
(փոփ. 24.02.2009 N 91-Ն)
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
«28» փետրվարի 2005թ.
թիվ 100 որոշմամբ |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը հաստատվել է «Փախստականների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի և 30-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմում ներկայացրած անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական (այսուհետ՝ վկայական) տալու կարգը:
2. Վկայականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման փաստաթուղթ է, որը հավաստում է, որ տվյալ անձը և ընտանիքի անդամները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդիսանում են փախստական:
3. Վկայականը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմում ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում:
4. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով (ձևը կցվում է) և վավերական է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և բնակության վայրի վարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտում՝ քաղաքապետի, ստորագրության և կնիքի առկայության դեպքում:
(4-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն)
2. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6. Վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի կամ կորցրած վկայականի փոխարեն նոր վկայականը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից:
(6-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն)
7. Վկայական ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական հայցողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա) փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմում;
բ) անձնագիրը, ծննդյան վկայականը (անչափահասների համար);
գ) 35x45 մմ չափսի լուսանկար (գունավոր);
դ) «բ» ենթակետում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթեր,
ե) փախստական լինելու հանգամանքը հաստատող այլ փաստաթղթեր:
Այն դեպքում, երբ դիմողի մոտ բացակայում են սույն կետի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված փաստաթղթերը, ապա վկայականը տրվում է նրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմումում նշված տվյալների հիման վրա:
(7-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն)
8. Վկայական տալը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ վկայական ստանալ հավակնող անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում չի ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու համար:
(8-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն)
9. Վկայականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե այնտեղ պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, կամ մաշվածության, կամ որևէ այլ պատճառով օգտագործման համար այն դարձել է ոչ պիտանի:
(9-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն)
10. Վկայականի փոխանակման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն են ներկայացվում փոխանակման ենթակա վկայականը և երկու գունավոր լուսանկար:
Եթե վկայականի փոխանակման հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտությունների հայտնաբերումը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փաստաթղթեր:
(10-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն)
11. Վկայականը կորցնելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համապատասխան մարմիններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
(11-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |