Համարը 
N 100
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' փետրվարի 2005թ.

N 100

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականների հաշվառման, փախստականի կարգավիճակ հայցողին հաշվառման վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը հաստատելու մասին

 

Առաջնորդվելով «Փախստականների մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել փախստականի կարգավիճակ հայցողին հաշվառման վկայականի նկարագիրը և վկայական տալու կարգը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան 

 

 

Փախստականը օգտվել է հետեւյալ արտոնություններից

Հ/հ

Անվանում

Թվական

Միավոր

Քանակ

          
         
           
         
          
         
         
         
          
         
          
           
          

Սույն վկայականը տրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Սույն վկայականը տրված է քաղաքացի ________________________________________

       անուն, ազգանուն, հայրանուն

այն մասին, որ նա իր ընտանիքի հետևյալ անդամների հետ միասին

1. _____________________________________

2. _____________________________________

3. _____________________________________

4. _____________________________________

5. _____________________________________

6. _____________________________________

7. _____________________________________

8. _____________________________________

 

հանդիսանում է փախստական և օգտվում է փախստականների համար ԼՂՀ օրենքով սահմանված իրավունքներից և արտոնություններից:

 

ԼՂՀ միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն _____________

                                              ստորագրություն

Թվական _____________                  Կնիք

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ՎԿԱՅԱԿԱՆ

Ներմուծեք նկարագրությունը_10

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ                     

      

                

ԺԱՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

Փախստականը եկել է _________________ _____________________________Հանրապետության _________________________________բնակավայրից Թվական __________________________

և բնակություն է հաստատել ԼՂՀ _________________ _____________________________________շրջանի _______________________________բնակավայրում Թվական ___________________ __________________ շրջանի

 

վարչակազմի ղեկավար՝ ________________ 

                                                      ստորագրություն

 

       Համար                                                Կնիք

(փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն)

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

«28» փետրվարի 2005թ.

թիվ 100 որոշմամբ

ԿԱՐԳ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատվել է «Փախստականների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի և 30-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմում ներկայացրած անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական (այսուհետ՝ վկայական) տալու կարգը:

2. Վկայականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման փաստաթուղթ է, որը հավաստում է, որ տվյալ անձը և ընտանիքի անդամները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդիսանում են փախստական:

3. Վկայականը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմում ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում:

4. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով (ձևը կցվում է) և վավերական է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի և բնակության վայրի վարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտում՝ քաղաքապետի, ստորագրության և կնիքի առկայության դեպքում:

(4-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն)

 

2. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի կամ կորցրած վկայականի փոխարեն նոր վկայականը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:

(6-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն)

7. Վկայական ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական հայցողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմում;

բ) անձնագիրը, ծննդյան վկայականը (անչափահասների համար);

գ) 35x45 մմ չափսի լուսանկար (գունավոր);

դ) «բ» ենթակետում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթեր,

ե) փախստական լինելու հանգամանքը հաստատող այլ փաստաթղթեր:

Այն դեպքում, երբ դիմողի մոտ բացակայում են սույն կետի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված փաստաթղթերը, ապա վկայականը տրվում է նրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու մասին դիմումում նշված տվյալների հիման վրա:

(7-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն)

8. Վկայական տալը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ վկայական ստանալ հավակնող անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում չի ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստանալու համար:

(8-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն)

9. Վկայականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե այնտեղ պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, կամ մաշվածության, կամ որևէ այլ պատճառով օգտագործման համար այն դարձել է ոչ պիտանի:

(9-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն)

10. Վկայականի փոխանակման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ են ներկայացվում փոխանակման ենթակա վկայականը և երկու գունավոր լուսանկար:

Եթե վկայականի փոխանակման հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտությունների հայտնաբերումը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փաստաթղթեր:

(10-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն)

11. Վկայականը կորցնելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համապատասխան մարմիններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

(11-րդ կետը փոփ. 24.02.2009 N 91-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ