Համարը 
N 101
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' փետրվարի 2005թ.

N 101

ք.Ստեփանակերտ

 

Արցախի Հանրապետության փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց սահմանված արտոնությունների տրամադրման կարգը հաստատելու մասին

(վերնագիրը փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

Առաջնորդվելով «Փախստականների մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի և «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքի դրույթներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Արցախի Հանրապետության փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց սահմանված արտոնությունների տրամադրման կարգը (կցվում է):

(երկրորդ պարբերությունը փոփ. 03.05.2013 N 250-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

«28» փետրվարի 2005թ.

 թիվ 101 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Արցախի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց և նրանց ընտանիքի անդամներին արտոնությունների տրամադրման

(վերնագիրը փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

1. Սույն կարգով փաստացի փախստական են համարվում այն քաղաքացիները, որոնք ծնվել են մինչև 1993թ. և 1988-1992 թվականներին բռնի տեղահանվել են իրենց հայրենի բնակավայրից և այդ բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության գերիշխանության ներքո, և Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից ստացել են փախստականի հաշվառման վկայական:

(1-ին կետը փոփ. 24.02.2009 N 92-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

2. Արցախի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց և նրանց ընտանիքի անդամներին արտոնությունները հատկացվում են ըստ հետևյալի.

ա) փախստական ընտանիքին անհատական տնով կամ բնակարանով ապահովում. բնակարան տրամադրվում է փախստական այն ընտանիքներին, որի գլխավորը հանդիսանում է փաստացի բռնագաղթած: Փախստականներին բնակարան հատկացնելու տարեկան հերթացանկը համաձայնեցվում է շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետի հետ:

բ) միանվագ դրամական օգնություն տրամադրվում է փախստական ընտանիքի գլխավորին՝ Արցախի Հանրապետությունում սահմանված աշխատավարձի քսանապատիկի, իսկ ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրին, անկախ ծննդյան թվականից և վայրից՝ հնգապատիկի չափով:

գ) փաստացի փախստական համարվող և մինչև 1993թ. ծնված ընտանիքի անդամների ճանապարհածախսի և գույքի տեղափոխման փոխհատուցում՝ յուրաքանչյուր շնչին 20000 դրամի չափով:

(2-րդ կետը խմբ. 03.05.2013 N 250-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

3. Արցախի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց և նրանց ընտանիքներին արտոնությունների տրամադրումը կատարվում է համաձայն հետևյալի՝

ա. նախարարությունը ճշտում է փախստականի՝ օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու ցանկը (ձևը կցվում է):

բ. նախարարությունը հայտ է ներկայացնում վարչակազմին, պետական բյուջեի միջոցներով կառուցված կամ գնված ու վարչակազմի հաշվեկշռի մեջ մտցված անհատական տուն (բնակարան) տրամադրելու պայմանագիր (ձևը կցվում է) կնքելու մասին:

գ. նախարարությունը միանվագ դրամական օգնության և ճանապարհածախսի ու գույքի տեղափոխման փոխհատուցման մասին հայտ է ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն համապատասխան դրամական միջոցներ նախարարությանը հատկացնելու մասին, որն էլ փոխանցվում է շրջվարչակազմերին և նրանց միջոցով տրամադրվում է փախստականներին:

(3-րդ կետը փոփ. 24.02.2009 N 92-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ձև 1

 

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն

(փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

Առաջնորդվելով ԼՂՀ կառավարության

2005թ. փետրվարի 28-ի թիվ 101

որոշմամբ՝ հաստատում եմ՝

 

Նախարար________________

(փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

ԱՀ տարածքում փախստական ընտանիքի արտոնություններից օգտվելու

Ց Ա Ն Կ

(վերնագիրը փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

                                                                                         Փախստականի

                                                                                          հաշվառման

Թվական _________________                                                 վկայականի համարը __________________

                                                                                                  Թվականը __________________________

Ընտանիքի գլխավորի

ազգանուն ______________________ անուն _____________________ հայրանուն_________________

Ընտանիքի կազմը _______________ Անձնագրի համարը և սերիան _____________________________

Բնակավայրը _______________________________________________________________________

Հասցեն ____________________________________________________________________________

 

Փախստականը օգտվում է հետևյալ արտոնություններից

1. Անհատական տուն-բնակարան _______________________________________________________

                                                                         (բնակավայրի անվանումը, հասցեն)

2. Միանվագ օգնություն __________________________________________________________ դրամ

3. Ճանապարհածախս ___________________________________________________________ դրամ

(Ձև 1-ը փոփ. 03.05.2013 N 250-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

Ձև 2

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Փախստական ընտանիքին անհատական տուն (բնակարան) տալու մասին

 

«____» ______________ 200__թ.

 

ԱՀ __________________ շրջանի վարչակազմը, ԱՀ կառավարության անունից, ի դեմս վարչակազմի ղեկավար ______________________________ մի կողմից և ԱՀ __________________ շրջանի __________________ բնակավայրի փախստական ընտանիքը, ի դեմս ընտանիքի գլխավոր _______________________________________________ մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը բնակարան տրամադրելու մասին:

1. ԱՀ __________________ շրջանի վարչակազմը պարտավորվում է՝

ա) փախստական ընտանիքին հատկացնել _______ քառ. մետր բնակելի տարածքով _______ սենյականոց անհատական տուն-բնակարան, _______ քառ. մետր տնամերձ հողատարածքով, հետևյալ հասցեով _____________________________________________,

բ) երեք տարի նույն անհատական տանը (բնակարանում) բնակությունից հետո նշված անհատական տունը (բնակարանը) անհատույց հանձնել փախստական ընտանիքին՝ որպես սեփականություն:

2. ԱՀ ___________________ շրջանի ___________________ բնակավայրի փախստական ընտանիքի գլխավոր _______________________ ընտանիքի անդամների անունից պարտավորվում ենք՝

                                                                                                                                                                                       (Հաշվառման վկայականի N)

ա) պահպանել տրամադրված անհատական տունը (բնակարանը),

բ) բնակվել տրամադրված տանը,

գ) 3 ամիս և ավելի բացակայելու դեպքում հանձնել բնակարանը:

3. Սույն պայմանագիրը կարող է լուծարվել պայմանավորվող կողմերի նախաձեռնությամբ:

4. Կողմերի միջև ծագող վեճերը և սույն պայմանագրով չնախատեսված հարցերը կարգավորվում են ԼՂՀ օրենսդրությամբ:

5. Սույն պայմանագիրը կնքվում է երեք օրինակից, որոնցից մեկական պահվում են կողմերից յուրաքանչյուրի մոտ, իսկ երրորդ օրինակը մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն:

(5-րդ կետը փոփ. 24.02.2009 N 92-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)

 

ԱՀ _______________շրջանի վարչակազմի                      փախստական ընտանիքի գլխավոր

ղեկավար ___________________________                    ______________________________

                                                                                                                  (ԱԱՀ)

Կնիք ______________________________                    ______________________________

                      (Ստորագրություն)                                                   (Անձնագրի համարը)

                                                                                         ______________________________

                                                                                                          (Ստորագրություն)

«____» ___________________ 200__ թ.                      «____» ________________ 200__ թ.

(Ձև 1-ը փոփ. 24.02.2009 N 92-Ն, փոփ. 25.01.2013 N 21-Ն, փոփ. 27.02.2018 N 128-Ն)