ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' փետրվարի 2005թ. |
N 101 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց սահմանված արտոնությունների տրամադրման կարգը հաստատելու մասին
Առաջնորդվելով «Փախստականների մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի և «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքի դրույթներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց տրամադրվող արտոնությունների մասին» ԼՂՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 21-ի թիվ 521 որոշմամբ սահմանված արտոնությունների տրամադրման կարգը (կցվում է):
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
«28» փետրվարի 2005թ.
թիվ 101 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց և նրանց ընտանիքի անդամներին արտոնությունների տրամադրման
1. Սույն կարգով փաստացի փախստական են համարվում այն քաղաքացիները, որոնք ծնվել են մինչև 1993թ. և 1988-1992 թվականներին բռնի տեղահանվել են իրենց հայրենի բնակավայրից և այդ բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության գերիշխանության ներքո, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից ստացել են փախստականի հաշվառման վկայական:
(1-ին կետը փոփ. 24.02.2009 N 92-Ն)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց և նրանց ընտանիքի անդամների արտոնությունների չափը սահմանվում է համաձայն ԼՂՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 21-ի թիվ 521 որոշման, որը հատկացվում է ըստ հետևյալի.
ա) փախստական ընտանիքին անհատական տնով կամ բնակարանով ապահովում. բնակարան տրամադրվում է փախստական այն ընտանիքներին, որի գլխավորը հանդիսանում է փաստացի բռնագաղթած: Փախստականներին բնակարան հատկացնելու տարեկան հերթացանկը համաձայնեցվում է շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետի հետ:
բ) միանվագ դրամական օգնություն տրամադրվում է փախստական ընտանիքի գլխավորին՝ ԼՂՀ-ում սահմանված աշխատավարձի քսանապատիկի, իսկ ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրին, անկախ ծննդյան թվականից և վայրից՝ հնգապատիկի չափով;
գ) փաստացի փախստական համարվող և մինչև 1993թ. ծնված ընտանիքի անդամների ճանապարհածախսի և գույքի տեղափոխման փոխհատուցում՝ յուրաքանչյուր շնչին 20000 դրամի չափով:
3. ԼՂՀ-ում փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց և նրանց ընտանիքներին արտոնությունների տրամադրումը կատարվում է համաձայն հետևյալի՝
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) ճշտում է փախստականի՝ օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու ցանկը (ձևը կցվում է);
բ. նախարարությունը հայտ է ներկայացնում վարչակազմին, պետական բյուջեի միջոցներով կառուցված կամ գնված ու վարչակազմի հաշվեկշռի մեջ մտցված անհատական տուն (բնակարան) տրամադրելու պայմանագիր (ձևը կցվում է) կնքելու մասին;
գ. նախարարությունը միանվագ դրամական օգնության և ճանապարհածախսի ու գույքի տեղափոխման փոխհատուցման մասին հայտ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն համապատասխան դրամական միջոցներ նախարարությանը հատկացնելու մասին, որն էլ փոխանցվում է շրջվարչակազմերին և նրանց միջոցով տրամադրվում է փախստականներին:
(3-րդ կետը փոփ. 24.02.2009 N 92-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ձև 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն
Առաջնորդվելով ԼՂՀ կառավարության
2004թ. դեկտեմբերի 21-ի թիվ 521
որոշմամբ՝ հաստատում եմ՝
Նախարարության պետ ________________
ԼՂՀ տարածքում փախստական ընտանիքի արտոնություններից օգտվելու
Ց Ա Ն Կ
Փախստականի
հաշվառման
Թվական _________________ վկայականի համարը __________________
Թվականը __________________________
Ընտանիքի գլխավորի
ազգանուն ______________________ անուն _____________________ հայրանուն_________________
Ընտանիքի կազմը _______________ Անձնագրի համարը և սերիան _____________________________
Բնակավայրը _______________________________________________________________________
Հասցեն ____________________________________________________________________________
Փախստականը օգտվում է հետևյալ արտոնություններից
1. Անհատական տուն-բնակարան _______________________________________________________
(բնակավայրի անվանումը, հասցեն)
2. Միանվագ օգնություն __________________________________________________________ դրամ
3. Ճանապարհածախս ___________________________________________________________ դրամ
Ձև 2
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Փախստական ընտանիքին անհատական տուն (բնակարան) տալու մասին
«____» ______________ 200__թ.
ԼՂՀ __________________ շրջանի վարչակազմը, ԼՂՀ կառավարության անունից, ի դեմս վարչակազմի ղեկավար ______________________________ մի կողմից և ԼՂՀ __________________ շրջանի __________________ բնակավայրի փախստական ընտանիքը, ի դեմս ընտանիքի գլխավոր _______________________________________________ մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը բնակարան տրամադրելու մասին:
1. ԼՂՀ __________________ շրջանի վարչակազմը պարտավորվում է՝
ա) փախստական ընտանիքին հատկացնել _______ քառ. մետր բնակելի տարածքով _______ սենյականոց անհատական տուն-բնակարան, _______ քառ. մետր տնամերձ հողատարածքով, հետևյալ հասցեով _____________________________________________,
բ) երեք տարի նույն անհատական տանը (բնակարանում) բնակությունից հետո նշված անհատական տունը (բնակարանը) անհատույց հանձնել փախստական ընտանիքին՝ որպես սեփականություն:
2. ԼՂՀ ___________________ շրջանի ___________________ բնակավայրի փախստական ընտանիքի գլխավոր _______________________ ընտանիքի անդամների անունից պարտավորվում ենք՝
(Հաշվառման վկայականի N)
ա) պահպանել տրամադրված անհատական տունը (բնակարանը),
բ) բնակվել տրամադրված տանը,
գ) 3 ամիս և ավելի բացակայելու դեպքում հանձնել բնակարանը:
3. Սույն պայմանագիրը կարող է լուծարվել պայմանավորվող կողմերի նախաձեռնությամբ:
4. Կողմերի միջև ծագող վեճերը և սույն պայմանագրով չնախատեսված հարցերը կարգավորվում են ԼՂՀ օրենսդրությամբ:
5. Սույն պայմանագիրը կնքվում է երեք օրինակից, որոնցից մեկական պահվում են կողմերից յուրաքանչյուրի մոտ, իսկ երրորդ օրինակը մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն:
(5-րդ կետը փոփ. 24.02.2009 N 92-Ն)
ԼՂՀ _______________շրջանի վարչակազմի փախստական ընտանիքի գլխավոր
ղեկավար ___________________________ ______________________________
(ԱԱՀ)
Կնիք ______________________________ ______________________________
(Ստորագրություն) (Անձնագրի համարը)
______________________________
(Ստորագրություն)
«____» ___________________ 200__ թ. «____» ________________ 200__ թ.
(Ձև 1-ը փոփ. 24.02.2009 N 92-Ն)