ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
29 հուլիսի 2020թ. |
N 276-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 401 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» N 401 որոշման (այսուհետ նաև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման տեքստից «օրենքի» բառից առաջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել, իսկ «հաստատել» բառը փոխարինել «սահմանել» բառով.
2) որոշման հավելվածի՝
ա. 6-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Դիմումը կարող է ներկայացնել սույն կետում նշված անձի կողմից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձը:»,
բ. ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |