| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«25» ապրիլի 2011թ.
պետական գրանցման համարը 1051142 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«19» ապրիլի 2011թ. |
N 70-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 137-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 137-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 6-րդ կետում «միաժամանակ գործող» բառերը հանել,
2) կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) զբաղեցրած պաշտոնը,»,
3) կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի և (կամ) Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչներ` ընդամենը 2 անդամ,»,
4) կարգի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«10. Սույն կարգի 9-րդ կետով կազմավորված Հավաստագրման հանձնաժողովի կազմը հաստատում է Նախարարը:»,
5) կարգի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«11. Նախարարության աշխատակազմը, Հավաստագրման հանձնաժողովի կազմավորումից հետո 12 ժամվա ընթացքում, Հավաստագրման հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հավաստագրման քննություն անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:»,
6) կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3)անցկացնում է հավաստագրման քննությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 140-Ն հրամանի պահանջներին համապատասխան,»,
7) ուժը կորցրած ճանաչել կարգի 17-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը,
8) կարգի 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«26. Հավաստագրման հանձնաժողովի լիազորությունները դադարում են բողոքարկման ժամկետն ավարտվելուց հետո:»,
9) կարգի 27-րդ և 28-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս.Ասրյանին: