ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա) օրենքի 9 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.
«Հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ձեռնարկությունների համար, որտեղ աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 50 տոկոսը կազմում են հաշմանդամներ, կենսաթոշակների միջոցները գոյանում են գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներից, որոնց չափը սահմանվում է 4,7 տոկոս»,
բ) օրենքի 11 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով.
«75 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակն ավելացվում է բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով»,
գ) օրենքի 22 հոդվածի առաջին մասից հանել «Բուժման մեջ գտնվելու կամ դժբախտ դեպքի պատճառով» բառերը,
դ) օրենքի 30 հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մեկ և կես անգամ`
առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու ժամանակահատվածը»,
ե) օրենքի 51 հոդվածի «ա» կետից հանել «նոտարական գրասենյակների կատարողական մակագրությունների, ինչպես նաև այլ մարմինների որոշումների» բառերը,
զ) օրենքի 52 հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
14 հունվարի 1998թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-5 |
|