ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական կենսաթոշակային ապահովության իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները: Սույն օրենքը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ դեպքերում նրա սոցիալական ապահովության իրավունքը:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության իրավունքը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի սույն օրենքով սահմանված կարգով ունի պետական կենսաթոշակային ապահովության իրավունք:
|
Հոդված 2. |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կենսաթոշակային ապահովությունը |
Սույն օրենքը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
|
Հոդված 3. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
|
Հոդված 4. |
Պետական կենսաթոշակային ապահովության հիմքերը |
Պետական կենսաթոշակային ապահովության հիմքերն են՝ համապատասխան կենսաթոշակային տարիքի հասնելը, հաշմանդամ դառնալը, ընտանիքի անաշխատունակ անդամների համար՝ կերակրողի մահը, իսկ առանձին մասնագիտությունների աշխատողների համար որոշակի պայմաններում կատարած աշխատանքային գործունեությունը:
|
Հոդված 5. |
Պետական կենսաթոշակների տեսակները |
Սույն օրենքով սահմանվում են՝
ա/ աշխատանքային կենսաթոշակներ՝
- տարիքային.
- արտոնյալ պայմաններով տարիքային.
- երկարամյա ծառայության.
- հաշմանդամության.
- կերակրողին կորցնելու դեպքում.
բ/ սոցիալական կենսաթոշակներ՝
- ծերության.
- հաշմանդամության.
- կերակրողին կորցնելու դեպքում:
|
Հոդված 6. |
Աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք |
Սույն օրենքով նախատեսված պայմանների բավարարման և սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն՝
ա/ հիմնարկներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում /այսուհետև՝ գործատուներ/, անկախ սեփականության ձևից, աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող անձինք.
բ/ ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, այդ թվում՝ անհատ ձեռներեցները և գյուղացիական տնտեսությամբ զբաղվողները.
գ/ գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք.
դ/ քաղաքացիական պարտքը կատարելիս հաշմանդամ դարձած անձինք.
ե/ անձինք, որոնք իրականացնում են առաջին կարգի հաշմանդամների կամ մինչև 16 տարեկան երեխա-հաշմանդամների, ինչպես նաև 80 տարեկանը լրացած ծերունիների խնամքը:
|
Հոդված 7. |
Կենսաթոշակի ընտրության իրավունքը |
Սույն օրենքով սահմանված պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ՝ ըստ նրա ընտրության:
|
Հոդված 8. |
Կենսաթոշակի նշանակման համար դիմելը |
Քաղաքացին կենսաթոշակի նշանակման համար կարող է դիմել կենսաթոշակի իրավունք ունենալուց հետո՝ առանց ժամկետի սահմանափակման:
|
Հոդված 9. |
Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրները |
Սույն օրենքով կենսաթոշակների միջոցները գոյանում են՝
ա/ գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից, որոնց չափը, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տոկոսաչափերով.
|
տարեթիվ |
տոկոսով |
տարեթիվ |
տոկոսով |
տարեթիվ |
տոկոսով |
տարեթիվ |
տոկոսով |
|
1996թ. |
35 |
2000թ. |
31 |
2004թ. |
27 |
2008թ. |
23 |
|
1997թ. |
34 |
2001թ. |
30 |
2005թ. |
26 |
2009թ. |
22 |
|
1998թ. |
33 |
2002թ. |
29 |
2006թ. |
25 |
2010թ. |
21 |
|
1999թ. |
32 |
2003թ. |
28 |
2007թ. |
24 |
սկսած |
|
|
|
|
|
|
|
|
2011թ.-ից |
20 |
բ/ քաղաքացիների աշխատավարձից կատարվող սոցիալական ապահովագրության պարտադիր վճարներից, որոնց չափը, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տոկոսաչափերով.
|
տարեթիվ |
տոկոսով |
տարեթիվ |
տոկոսով |
տարեթիվ |
տոկոսով |
տարեթիվ |
տոկոսով |
|
1996թ. |
1.3 |
2000թ. |
2.5 |
2004թ. |
3.7 |
2008թ. |
4.9 |
|
1997թ. |
1.6 |
2001թ. |
2.8 |
2005թ. |
4.0 |
2009թ. |
5.2 |
|
1998թ. |
1.9 |
2002թ. |
3.1 |
2006թ. |
4.3 |
2010թ. |
5.5 |
|
1999թ. |
2.2 |
2003թ. |
3.4 |
2007թ. |
4.6 |
սկսած |
|
|
|
|
|
|
|
|
2011թ.-ից |
5.8 |
գ/ ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարներից, որոնց չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը,
դ/ պետական բյուջեի միջոցներից,
ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեությամբ ձեռք բերված ազատ միջոցներից, որի կարգը սահմանվում է ԼՂՀ կառավարության կողմից,
զ/ կամավոր ներդրումներից և օրենքով չարգելված այլ մուտքերից:
|
Հոդված 10. |
Լրացուցիչ կենսաթոշակի իրավունքը |
Սույն օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովագրությանը զուգահեռ քաղաքացիներն ունեն պետական և ոչ պետական ապահովագրական մարմինների հետ լրացուցիչ կենսաթոշակային ապահովության համար պայմանագրեր կնքելու իրավունք:
Կենսաթոշակային ապահովության բնագավառում պետական և ոչ պետական ապահովագրական մարմինների գործունեության կարգը և իրավասության շրջանակները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
|
Հոդված 11. |
Կենսաթոշակի հաշվարկման կարգը |
Սույն օրենքով նախատեսված կենսաթոշակները հաշվարկվում են՝ բազային /սոցիալական/ կենսաթոշակին ավելացնելով յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա աշխատանքային /ապահովագրական/ ստաժի համար տրվող հավելումը:
Բազային կենսաթոշակի չափը, ինչպես նաև աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Սոցիալական ապահովագրության վճարումների անհատական հաշվառման անցնելուց հետո աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը որոշվելու է՝ ելնելով սոցիալական ապահովագրության վճարումներից:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
|
Հոդված 12. |
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները |
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն կանայք՝ 63, տղամարդիկ՝ 65 տարին լրանալու և ոչ պակաս 5 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում:
Կանանց և տղամարդկանց տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.
|
տարեթիվ |
տղամարդ |
կին |
տարեթիվ |
տղամարդ |
կին |
|
1996թ. |
60.5 |
55.5 |
2004թ. |
64.5 |
59.5 |
|
1997թ. |
61 |
56 |
2005թ. |
65 |
60 |
|
1998թ. |
61.5 |
56.5 |
2006թ. |
65 |
60.5 |
|
1999թ. |
62 |
57 |
2007թ. |
65 |
61 |
|
2000թ. |
62.5 |
57.5 |
2008թ. |
65 |
61.5 |
|
2001թ. |
63 |
58 |
2009թ. |
65 |
62 |
|
2002թ. |
63.5 |
58.5 |
2010թ. |
65 |
62.5 |
|
2003թ. |
64 |
59 |
սկսած |
|
|
|
|
|
|
2011թ.-ից |
65 |
63 |
|
Հոդված 13. |
Արտոնյալ պայմաններով տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները |
Արտոնյալ պայմաններով տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն՝
ա/ առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում առնվազն 12 տարի աշխատած կանայք՝ 53 և առնվազն 15 տարի աշխատած տղամարդիկ՝ 58 տարին լրանալու դեպքում:
Ընդ որում, կանանց և տղամարդկանց համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.
|
տարեթիվ |
տղամարդ |
կին |
տարեթիվ |
տղամարդ |
կին |
|
1996թ. |
50.5 |
45.5 |
2004թ. |
54.5 |
49.5 |
|
1997թ. |
51 |
46 |
2005թ. |
55 |
50 |
|
1998թ. |
51.5 |
46.5 |
2006թ. |
55.5 |
50.5 |
|
1999թ. |
52 |
47 |
2007թ. |
56 |
51 |
|
2000թ. |
52.5 |
47.5 |
2008թ. |
56.5 |
51.5 |
|
2001թ. |
53 |
48 |
2009թ. |
57 |
52 |
|
2002թ. |
53.5 |
48.5 |
2010թ. |
57.5 |
52.5 |
|
2003թ. |
54 |
49 |
սկսած |
|
|
|
|
|
|
2011թ.-ից |
58 |
53 |
Առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններով աշխատանքային ստաժի կեսից ոչ պակասն ունեցող տղամարդկանց և կանանց արտոնյալ կենսաթոշակ է նշանակվում 12-րդ հոդվածով նախատեսված տարիքի իջեցմամբ՝ յուրաքանչյուր 2 տարվա նման աշխատանքի դիմաց՝ 1 տարի.
բ) վնասակար, ծանր պայմաններում առնվազն 15 տարի աշխատած կանայք՝ 55 և առնվազն 20 տարի աշխատած տղամարդիկ՝ 60 տարին լրանալու դեպքում:
Ընդ որում, կանանց և տղամարդկանց համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.
|
տարեթիվ |
տղամարդ |
կին |
տարեթիվ |
տղամարդ |
կին |
|
1996թ. |
55.5 |
50,5 |
2001թ. |
58 |
53 |
|
1997թ. |
56 |
51 |
2002թ. |
58,5 |
53,5 |
|
1998թ. |
56.5 |
51,5 |
2003թ. |
59 |
54 |
|
1999թ. |
57 |
52 |
2004թ. |
59,5 |
54,5 |
|
2000թ. |
57.5 |
52,5 |
սկասծ |
|
|
|
|
|
|
2005թ.-ից |
60 |
55 |
գ) չորս և ավելի երեխա ծնած և նրանց մինչև ութ տարեկան դառնալը խնամած մայրերը, ինչպես նաև մինչև 16 տարին լրանալը մանկուց հաշմանդամ ճանաչված երեխա խնամած մայրերը՝ 55 տարին լրանալու և ոչ պակաս 5 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, որոնց համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.
|
տարեթիվ |
տարիք |
տարեթիվ |
տարիք |
|
1996թ. |
50,5 |
2001թ. |
53 |
|
1997թ. |
51 |
2002թ. |
53,5 |
|
1998թ. |
51,5 |
2003թ. |
54 |
|
1999թ. |
52 |
2004թ. |
54,5 |
|
2000թ. |
52,5 |
2005թ. |
55 |
դ/ հիպոֆիզարային թզուկությամբ /լիլիպուտներ/ հիվանդ քաղաքացիները տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն՝
- տղամարդիկ՝ 45 տարին լրանալու և առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունենալու,
- կանայք՝ 40 տարին լրանալու և առնվազն 15 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:
Սույն հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների և մասնագիտությունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 14. |
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ |
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, որոնց աշխատանքային գործունեությունը մինչև տարիքային կենսաթոշակի համար պահանջվող տարիքի լրանալը հանգեցրել է մասնագիտական աշխատունակության մասնակի կորստի:
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի համար պահանջվող աշխատանքային գործունեության տեսակների ցանկը, մասնագիտական աշխատանքային ստաժի տևողությունը, տարիքը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:
|
Հոդված 15. |
Տարիքային, արտոնյալ պայմաններով տարիքային և երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակների նշանակումը և վճարումը |
Տարիքային, արտոնյալ պայմաններով տարիքային և երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակները նշանակվում են սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Կենսաթոշակառուի աշխատելու դեպքում կենսաթոշակը վճարվում է լրիվ չափով:
|
Հոդված 16. |
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների նշանակումը |
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում՝
ա/ աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության դեպքում՝ անկախ աշխատանքային ստաժի տևողությունից.
բ/ ընդհանուր հիվանդության /այդ թվում՝ աշխատանքի հետ չկապված խեղման/ հետևանքով, ոչ պակաս 5 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակաշրջանի համար:
|
Հոդված 17. |
Հաշմանդամության խմբերը |
Աշխատունակության կորստի աստիճանից ելնելով՝ սահմանվում են հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր:
Աշխատանքային սովորական պայմաններում տևական մասնագիտական աշխատունակությունը լրիվ կորցրած քաղաքացիների համար մշտական խնամքի կարիք ունենալու դեպքում սահմանվում է հաշմանդամության 1-ին, կողմնակի խնամքի կարիք չունենալու դեպքում՝ 2-րդ, կանոնավոր մասնագիտական աշխատունակության մասնակի կորստի դեպքում՝ 3-րդ խումբ:
|
Հոդված 18. |
Հաշմանդամության խմբերի, պատճառների և առաջացման ժամանակի որոշումը |
Հաշմանդամության խմբերը, պատճառները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հաշմանդամության առաջացման ժամանակը սահմանում են բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովները /ԲԱՓՀ/, որոնք գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ:
Հաշմանդամության խումբը սահմանվում է 16 տարեկանից:
|
Հոդված 19. |
Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով առաջացած հաշմանդամությունը |
Հաշմանդամությունը համարվում է աշխատանքային խեղման հետևանք, եթե հաշմանդամության պատճառ հանդիսացող դեպքը /բացի հակաիրավական գործողությունների հետևանքով առաջացած հաշմանդամությունից/ տեղի է ունեցել՝
ա/ աշխատանքային գործողությունները /այդ թվում՝ գործուղման ժամանակ/, ինչպես նաև առանց հանձնարարության հօգուտ գործատուի որևէ գործողություն կատարելիս,
բ/ աշխատանքի գնալու կամ աշխատանքից վերադառնալու ճանապարհին,
գ/ գործատուի տարածքում կամ աշխատանքի բերումով այլ աշխատավայրում աշխատանքի ժամերին /ներառյալ նաև սահմանված ընդմիջումները/, աշխատանքը սկսելուց առաջ կամ ավարտելուց հետո արտադրության գործիքները, հագուստը և այլն կարգի բերելու ժամանակամիջոցում,
դ/ գործատուի աշխատավայրի մոտակայքում՝ աշխատանքի ժամերին /ներառյալ նաև սահմանված ընդմիջումները/, որտեղ գտնվելը չի հակասել ներքին աշխատանքային կարգապահության կանոններին,
ե/ քաղաքացիական պարտքը կատարելիս:
Հաշմանդամությունը համարվում է մասնագիտական հիվանդության հետևանք, եթե այն ձեռք է բերվել տվյալ աշխատանքը կատարելու հետևանքով:
Մասնագիտական հիվանդությունների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 20. |
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների չափերը |
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները նշանակվում են՝ 1-ին խմբի հաշմանդամներին՝ բազային կենսաթոշակի 120 տոկոսի, 2-րդ խմբի հաշմանդամներին՝ բազային կենսաթոշակի 100 տոկոսի, 3-րդ խմբի հաշմանդամներին՝ բազային կենսաթոշակի 80 տոկոսի չափով, որոնց ավելացվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային ստաժի համար հավելումը:
|
Հոդված 21. |
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների վճարման ժամկետը հաշմանդամության խմբի փոփոխման կամ աշխատունակության վերականգնման դեպքում |
Հաշմանդամության խմբի փոփոխման դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է հաջորդ ամսվա 1-ից:
Աշխատունակության վերականգնման դեպքում կենսաթոշակը վճարվում է մինչև հաշմանդամին աշխատունակ ճանաչելու ամսվա վերջը:
|
Հոդված 22. |
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների վճարման պայմանները հաշմանդամության վերազննության ժամկետը բաց թողնելու դեպքում |
Բուժման մեջ գտնվելու կամ դժբախտ դեպքի պատճառով մինչև 6 ամիս վերազննման չներկայանալու և այդ ժամանակահատվածում ԲԱՓՀ-ի կողմից հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակի վճարումը շարունակվում է կասեցման օրվանից:
Վերազննման հետևանքով հաշմանդամության այլ խումբ փոխադրվելու դեպքում կենսաթոշակն այդ ժամանակամիջոցի համար վճարվում է ըստ նախկին խմբի:
|
Հոդված 23. |
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների վճարումը |
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները վճարվում են լրիվ չափով՝ անկախ աշխատելու հանգամանքից: Ընդ որում՝ աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամության կենսաթոշակները վճարվում են գործատուի միջոցների հաշվին: Գործատուի լուծարման դեպքում կենսաթոշակները վճարվում են նրա իրավահաջորդի միջոցների հաշվին, իսկ իրավահաջորդ չլինելու դեպքում՝ սոցիալական ապահովագրական մուծումների հաշվին:
|
Հոդված 24. |
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունքը |
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները.
ա/ 18 տարին չլրացած երեխաները, հաշմանդամ ճանաչված երեխաները, եղբայրները, քույրերը և թոռները, ընդ որում, եթե եղբայրները, քույրերը և թոռները չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.
բ/ կերակրողի մահվան պահին կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.
գ/ ծնողներից կամ ամուսիններից մեկը, պապը, տատը, եղբայրները կամ քույրերը՝ անկախ տարիքից ու աշխատունակությունից, եթե նրանք զբաղված են մահացած կերակրողի 8 տարին չլրացած երեխաների, եղբայրների, քույրերի, թոռների խնամքով և չեն աշխատում.
դ/ պապը և տատը, եթե չեն աշխատում և չունեն աշխատունակ զավակներ:
Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված կամ մեռած հայտարարված անձանց ընտանիքների վրա:
|
Հոդված 25. |
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի նշանակման պայմանները |
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում ընտանիքի այն անաշխատունակ անդամներին, որոնք գտնվել են նրա խնամքի տակ:
Կերակրողին կորցրած անչափահաս երեխաներին կենսաթոշակ նշանակվում է անկախ խնամքի տակ գտնվելու հանգամանքից:
Կենսաթոշակի իրավունք ունեցող բոլոր անդամների համար նշանակվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:
Ընտանիքի անդամի պահանջով կենսաթոշակի նրա բաժինը վճարվում է առանձին:
Կենսաթոշակի բաժնի առանձնացումը կատարվում է հաջորդ ամսվա սկզբից:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը սահմանվում է այն ամբողջ ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մահացածի ընտանիքի անդամը անաշխատունակ է համարվել:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս նրանց կենսաթոշակի բաժնեմասը փոխվում է կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան:
|
Հոդված 26. |
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափերը |
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները նշանակվում են՝
ա/ երեխաներին՝
- միակողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային՝ բազային կենսաթոշակի չափով, ավելացնելով մահացած ծնողի աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելման 50 տոկոսը,
- երկկողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխայի՝ բազային կենսաթոշակի 120 տոկոսի չափով՝ ավելացնելով մահացած երկու ծնողների աշխատանքային ստաժերի համար հաշվարկվող հավելումների 50 տոկոսը,
բ/ ընտանիքի մյուս անդամներին՝
սույն հոդվածի «ա» ենթակետի առաջին մասով նախատեսված չափով:
|
Հոդված 27. |
Որդեգրողների, որդեգրվածների, խորթ ծնողների և խորթ զավակների կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունքը |
Սույն հոդվածով նախատեսված՝ որդեգրողի և որդեգրվածների աշխատանքային կենսաթոշակի իրավունքը և կենսաթոշակի չափերը կարգավորվում են սույն օրենքի 24-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անչափահասներն այդ իրավունքները պահպանում են նաև որդեգրվելու դեպքում:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող որդեգրվածը որդեգրողի մահվան դեպքում իրավունք ունի կենսաթոշակի ընտրության:
Խորթ ծնողները /ծնողը/ կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ ծնողներին /ծնողին/ հավասար, եթե մահացած խորթ որդուն կամ դստերը անչափահաս տարիքում խնամել են առնվազն 8 տարի:
Խորթ զավակները կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ զավակներին հավասար:
|
Հոդված 28. |
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի վճարումը |
Կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակը վճարվում է լրիվ չափով:
Պետության լրիվ խնամքի տակ գտնվող միակողմանի ծնողազուրկ երեխաներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը, իսկ երկկողմանի ծնողազուրկներին՝ 100 տոկոսը:
Այդ գումարները երեխայի անունով հավաքվում են խնայբանկում՝ մինչև երեխայի չափահաս դառնալը:
Կենսաթոշակի բաժնեմասի փոփոխումը կամ ընտանիքի անդամներին դրա վճարման դադարեցումը կատարվում է այդ հանգամանքների առաջացման հաջորդ ամսվա 1-ից:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԵՋ ՄՏՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
|
Հոդված 29. |
Աշխատանքային ստաժի մեջ մտցված գործունեության տեսակները |
Աշխատանքային ստաժում հաշվառվող կամ այլ բնույթի գործունեության տեսակները, հաշվառման կարգն ու պայմանները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 30. |
Աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկումը |
Աշխատանքային ստաժը հաշվարկվում է՝
եռակի՝
ա) մարտական գործողությունների ընթացքում գործող բանակի կազմում զինվորական ծառայության, պարտիզանական ջոկատներում և այլ միավորումներում գտնվելու ժամանակահատվածը,
բ) բռնադատված, անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձանց կալանքի տակ պահելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածը,
մեկ և կես անգամ՝
առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու ժամանակահատվածը` սույն օրենքի 13-րդ հոդվածի «ա» ենթակետի պայմանների առկայության դեպքում:
Հոդված 31. Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների բացակայության դեպքում առկա աշխատանքային ստաժի հաստատման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
|
Հոդված 32. |
Ծերության /տարիքային/ կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները |
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող անձանց նշանակվում է ծերության կենսաթոշակ. կանանց՝ 63, տղամարդկանց՝ 65 տարին լրանալու դեպքում:
Կանանց և տղամարդկանց ծերության կենսաթոշակ նշանակելու համար, ըստ տարիքների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.
|
տարեթիվ |
տղամարդ |
կին |
|
1996թ. |
65 |
60,5 |
|
1997թ. |
65 |
61 |
|
1998թ. |
65 |
61,5 |
|
1999թ. |
65 |
62 |
|
2000թ. |
65 |
62,5 |
|
սկսած 2001թ.-ից |
65 |
63 |
|
Հոդված 33. |
Ծերության կենսաթոշակի չափը և վճարումը |
Ծերության կենսաթոշակը նշանակվում է սահմանված բազային կենսաթոշակի չափով: Ծերության կենսաթոշակառուի աշխատելու դեպքում կենսաթոշակը վճարվում է լրիվ չափով:
|
Հոդված 34. |
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք |
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն աշխատանքային ստաժ չունեցող հաշմանդամները, ինչպես նաև՝ մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները:
|
Հոդված 35. |
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների չափերը |
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակները նշանակվում են՝
- 1-ին խմբի հաշմանդամներին և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամ երեխաներին՝ բազային կենսաթոշակի 120 տոկոսի.
- 2-րդ խմբի հաշմանդամներին՝ բազային կենսաթոշակի 100 տոկոսի չափով.
- 3-րդ խմբի հաշմանդամներին՝ բազային կենսաթոշակի 80 տոկոսի չափով:
|
Հոդված 36. |
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների վճարումը |
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակները վճարվում են սույն օրենքի 21-րդ, 22-րդ հոդվածներով նախատեսված կարգով:
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակները վճարվում են լրիվ չափով՝ հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:
|
Հոդված 37. |
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների նշանակումը և չափերը |
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները նշանակվում են սույն օրենքի 24-րդ, 28-րդ հոդվածներով նախատեսված կարգով, հետևյալ չափերով՝
ա/ երեխաներին՝
- միակողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային՝ բազային կենսաթոշակի չափով,
- երկկողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխայի՝ բազային կենսաթոշակի 120 տոկոսի չափով.
բ/ ընտանիքի մյուս անդամներին՝
- բազային կենսաթոշակի չափով:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները վճարվում են լրիվ չափով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
|
Հոդված 38. |
Կենսաթոշակների նշանակման համար դիմելու կարգը |
Կենսաթոշակները նշանակում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակներ նշանակող մարմինները՝ քաղաքացիների գրավոր դիմումների հիման վրա՝ ըստ նրանց մշտական բնակության վայրի:
Գործատուները, ինչպես նաև համապատասխան պետական մարմինները պարտավոր են քաղաքացիներին ապահովել կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Կենսաթոշակ նշանակող մարմինները իրավունք ունեն գործատուներից, պետական մարմիններից կամ առանձին անձանցից պահանջել համապատասխան փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ստուգել դրանց հավաստիությունը:
|
Հոդված 39. |
Կենսաթոշակների նշանակման կարգը |
Կենսաթոշակների նշանակման հարցը քննարկում և որոշում է կենսաթոշակ նշանակող մարմինը՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան՝ 10 օրվա ժամկետում:
Մերժման որոշում ընդունելուց հետո 5 օրվա ժամկետում կենսաթոշակ նշանակող մարմինը գրավոր ծանոթացնում է դիմողին՝ նշելով մերժման պատճառը և գանգատարկման կարգը, միաժամանակ վերադարձնելով բոլոր փաստաթղթերը:
|
Հոդված 40. |
Կենսաթոշակի նշանակման ժամկետները |
Կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից, եթե առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Փաստաթղթերի փոստով առաքման դեպքում դիմելու օրը համարվում է դրանց ուղարկման օրը:
Անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում քաղաքացուն հայտնվում է այդ մասին: Դրանք եռամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
|
Հոդված 41. |
Կենսաթոշակի նշանակումն ավելի վաղ ժամկետում |
Կենսաթոշակը ավելի վաղ ժամկետում նշանակվում է հետևյալ դեպքերում՝
ա/ ԲԱՓՀ-ի կողմից հաշմանդամ ճանաչելու օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման դիմումը տրվել է 6 ամսվա ժամկետում,
բ/ կերակրողին կորցնելու դեպքում, եթե դիմումը տրվել է կերակրողի մահվանից հետո 12 ամսվա ժամկետում:
|
Հոդված 42. |
Մեկ կենսաթոշակից մյուսին անցնելը |
Կենսաթոշակառուի ցանկությամբ կենսաթոշակ նշանակող մարմինը կատարում է կենսաթոշակի տեսակի փոփոխություն՝ դիմումը տալու հաջորդ ամսվա 1-ից:
|
Հոդված 43. |
Հաշմանդամության կենսաթոշակի վերահաշվարկման իրավունքը |
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո առնվազն 2 տարի աշխատած կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի վերահաշվարկման իրավունք: Վերահաշվարկումը կատարվում է դիմումը տալու հաջորդ ամսվա 1-ից:
Սույն օրենքով նախատեսված բոլոր կենսաթոշակները վերահաշվարկվում են 11-րդ հոդվածում նշված պայմանների փոփոխության դեպքում:
|
Հոդված 44. |
Նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկման կարգը |
Նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են սույն օրենքին համապատասխան:
Եթե վերահաշվարկված կենսաթոշակը ցածր է նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակներից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
|
Հոդված 45. |
Կենսաթոշակների վճարման ընդհանուր կարգը |
Կենսաթոշակները վճարվում են տվյալ ամսվա ընթացքում՝ ըստ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի:
|
Հոդված 46. |
Լիազորագրով կենսաթոշակի վճարման և ձևակերպման կարգը |
Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով՝ 3 ամիս:
Լիազորագիր տալու կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
|
Հոդված 47. |
Կենսաթոշակի վճարումը անցած ժամանակահատվածի համար |
Նշանակված, բայց չպահանջված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, բայց` ոչ ավելի 3 տարուց:
Կենսաթոշակ նշանակող կամ վճարող մարմնի մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
|
Հոդված 48. |
Կենսաթոշակի վճարումը պետության լրիվ խնամքի տակ գտնվող կենսաթոշակառուներին |
Այն անձինք, ովքեր գտնվում են պետության լրիվ խնամքի տակ և ապրում են համապատասխան պետական հաստատություններում, ստանում են նշանակված կենսաթոշակի 25 տոկոսը:
|
Հոդված 49. |
Կենսաթոշակի վճարման դադարեցումը, կասեցումը և վերահսկումը |
Կենսաթոշակի վճարումը դադարեցվում է՝
ա/ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ հաջորդ ամսվա 1-ից,
բ/ կենսաթոշակի նշանակման համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում՝ հայտնաբերման օրվանից:
Այդ դեպքում վճարված գումարները ետ են գանձվում դատական կարգով: Կենսաթոշակ ստանալու հետագա իրավունքի հարցը պարզելուց, չափը ճշտելուց հետո վճարումը վերսկսվում է այն դադարեցնելու օրվանից: Կենսաթոշակի վճարումը կասեցվում է կենսաթոշակառուի 6 ամսից ավելի բացակայության դեպքում:
|
Հոդված 50. |
Կենսաթոշակների հարկումը |
Կենսաթոշակները հարկման ենթակա չեն:
|
Հոդված 51. |
Պահումներ կենսաթոշակից |
Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել՝
ա/ դատական որոշումների, վճիռների, դատավճիռների նոտարական գրասենյակների կատարողական մակագրությունների, ինչպես նաև այլ մարմինների որորշումների հիման վրա,
բ/ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ընտանիքի անդամների կազմի փոփոխությունների մասին տեղեկություններ չներկայացնելու և այլ խախտումների հետևանքով կենսաթոշակառուներին ավել վճարված գումարների բռնագանձմամբ՝ կենսաթոշակ նշանակող մարմնի որոշման հիման վրա, բայց ոչ ավելի նշանակված կենսաթոշակի 20 տոկոսից:
Կենսաթոշակներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվելիք ամսական գումարներից: Կենսաթոշակից կատարվող բոլոր պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 50 տոկոսը:
|
Հոդված 52. |
Թաղման ծախսերի հետ կապված մասնակի փոխհատուցում |
Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքին կամ հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում՝ մեկ տարվա կենսաթոշակի չափով:
Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերով դիմումը տրվել է կենսաթոշակառուի մահվանից հետո ոչ ուշ, քան 6 ամսվա ժամկետում:
Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:
Գ Լ ՈՒ Խ 6
ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Հոդված 53. |
Պատասխանատվությունը կենսաթոշակների նշանակման և վճարման նպատակով տրված փաստաթղթերի հավաստիության համար |
Գործատուները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում կենսաթոշակների նշանակման և վճարման նպատակով տրված փաստաթղթերի հավաստիության համար:
Փաստաթղթերում նշված ոչ ճիշտ տեղեկությունների հիման վրա կենսաթոշակի վճարման դեպքում մեղավոր անձը փոխհատուցում է պատճառած վնասը:
|
Հոդված 54. |
Կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ որոշումների գանգատարկումը |
Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ կենսաթոշակ նշանակող մարմինների որոշումները կարող են գանգատարկվել վերադասության, իսկ վերադասի որոշմանն անհամաձայնության դեպքում՝ դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ 7
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
|
Հոդված 55. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
6 նոյեմբերի 1996թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-26 |
|