ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրները
Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրներն են՝
ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները,
բ) քաղաքացիների աշխատավարձից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները,
գ) ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները,
դ) պետական բյուջեի միջոցները,
ե) կամավոր ներդրումները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարները:
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով»:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
8 մայիսի 1998թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-12 |
|