ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի 47 հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ժամանակին չպահանջված կենսաթոշակի հասանելիք գումարները վճարվում են կենսաթոշակ ստանալու համար դիմում տալուն նախորդող ոչ ավելի, քան 6 ամսվա համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմնի կողմից, եթե կենսաթոշակառուն հասանելիք գումարները չստանալու պատճառների մասին նախօրոք հայտնել է լիազորված մարմնին, իսկ 6 ամիսը գերազանցող ժամկետի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (3 տարի վաղեմության ժամկետով)»:
Հոդված 2. Օրենքի 52 հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված գումարները վճարվում են, եթե դրանց ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերով դիմումը տրվել է կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան 2-ամսյա ժամկետում, իսկ սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Հոդված 3. Օրենքի 54 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 54. Կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ որոշումների գանգատարկումը
Կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ կենսաթոշակ նշանակող և վճարող մարմինների որոշումները կարող են գանգատարկվել վերադասության, իսկ վերադասի որոշմանն անհամաձայնության դեպքում՝ դատական կարգով»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
6 ապրիլի 1999թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-56 |
|