ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«02» նոյեմբերի 2012թ. |
N 765-Ն |
ք. Ստեփանակերտ
Արցախի Հանրապետության կադաստրի ԵՎ պետական գույքի կառավարման կոմիտեին ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 206 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 16.11.2017 N 166-Ն, 28.08.20 N 399-Ն)
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան և պետական գույքի արդյունավետ կառավարման, տնօրինման և օգտագործման միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների (բացառությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության) տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման լիազորություններն իրականացնում է Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն` նախապես համաձայնեցնելով տվյալ պետական կառավարչական հիմնարկի հետ.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքի (տարածքի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման լիազորություններն իրականացնում է Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն` նախապես համաձայնեցնելով տվյալ պետական կառավարչական հիմնարկի հետ:
(1-ին կետը փոփ. 16.11.2017 N 166-Ն, 28.08.20 N 399-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը լիազորություններ տալու մասին» N 206 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |