ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
28 օգոստոսի 2020թ. |
N 399-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 61 որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «Փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ու փոստային կապի ազգային օպերատոր սահմանելու և փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման լիազորություններ տալու մասին» N 348 որոշման 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 27-ի «Լիազորված մարմին ճանաչելու մասին» N 968 որոշման՝
1) նախաբանից հանել ««Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին և» բառերը.
2) 1-ին կետում «Փոստային կապի և էլեկտրոնային» բառերը փոխարինել «Էլեկտրոնային» բառով, իսկ «բնագավառներում» բառը փոխարինել «բնագավառում» բառով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 72-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով,
բ. 4-րդ կետում և 5-րդ կետի 5-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությունից» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից» բառերով.
2) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն» բառերով,
բ. 4-րդ կետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով,
գ. 5-րդ կետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով, իսկ «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նախարար)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի (այսուհետ՝ կոմիտեի նախագահ)» բառերով,
դ. 7-րդ կետի 2-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «նախարարին» բառը փոխարինել «կոմիտեի նախագահին» բառերով,
ե. 10-րդ, 11-րդ կետերում և 12-րդ կետի 4-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
զ. 13-րդ կետի 1-ին ենթակետում, 16-րդ, 20-րդ, 23-րդ, 52-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդ, 69-րդ և 72-րդ կետերում «նախարար» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտեի նախագահ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
է. 18-րդ կետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով,
ը. 70-րդ կետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն» բառերով.
3) որոշմամբ սահմանված N 3 հավելվածի՝
ա. 3-րդ կետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի» բառերով, իսկ «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով,
բ. 4-րդ և 5-րդ կետերում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
գ. վկայականի ձևում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ «ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 19-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 423-Ն որոշմամբ հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի» բառերով:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 2-ի «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը լիազորություններ տալու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի N 206 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 765-Ն որոշման վերնագրում և տեքստում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 2-ի «Ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգը ներդնելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 4-րդ կետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով.
2) որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 6-րդ կետում «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |