Համարը 
N 712-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.11.09/20(287)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.11.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.11.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ «ԱՐՑԱԽ» ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2015թ.

N 712-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ «ԱՐՑԱԽ» ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սոցիալական աջակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. 2017 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներդնել ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգը (այսուհետ՝ համակարգ):

(1-ին կետը փոփ. 02.12.2016 N 777-Ն)

2. Հաստատել՝

1) համակարգում կարիքավորության գնահատման մեթոդաբանությունը, կարիքավորության բնութագրիչ գործոնները և գնահատման բանաձևերը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) համակարգում ընդգրկվելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Արցախի Հանրապետության բնակավայրերի գնահատման մեթոդաբանությունը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը՝ ըստ գնահատման գործակիցների՝ համաձայն N 4 հավելվածի.

5) ընտանիքի միջին ամսական համախառն եկամտի հաշվարկման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

3. Համակարգի ներդնումն ու կիրարկումն ապահովող պետական կառավարման լիազոր մարմին ճանաչել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

4. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարին, Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին, Արցախի Հանրապետության ոստիկանության պետին, այլ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ապահովել համակարգում ընդգրկված անձանց մասին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:

(4-րդ կետը խմբ. 25.01.2018 N 26-Ն, փոփ. 28.08.20 N 399-Ն)

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ եռամսյա ժամկետում հաստատել բնակարանային պայմանները գնահատող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը, դիմում-հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի, սոցիալական անձնագրի ձևերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 2-ի N 712-Ն որոշման

 

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ «ԱՐՑԱԽ» ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ

 

Ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգի (այսուհետ՝ համակարգ) ներդնումն ուղղված է բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետության և սոցիալական աջակցության հասցեականության բարձրացմանը:

 

I. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Համակարգի նպատակներն են՝

1) ընտանիքը դիտարկել որպես սոցիալական պաշտպանության օբյեկտ՝ սոցիալական ռիսկերի տեսանկյունից.

2) սոցիալական աջակցության հասցեականության ապահովումը.

3) բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղվող պետական միջոցների արդյունավետ օգտագործման ապահովումը.

4) սոցիալական և հարակից այլ ոլորտներում քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման ընթացքում համակարգի արդյունքների օգտագործումը:

2. Համակարգի խնդիրներն են՝

1) ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների հիմնավորվածության ապահովումը.

2) ընտանիքների կարիքավորության գնահատման գործոնների ազդեցության չափի որոշումը:

 

II. ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Ընտանիքների կարիքավորության գնահատման դրույթներն են՝

1) ընտանիքների կարիքավորության պատճառ հանդիսացող հիմնական բնութագրիչ գործոնների բացահայտումը.

2) ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների թվային (բալային) արժեքների սահմանումը.

3) ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների տեսակարար կշիռների որոշումը՝ դրանց նորմավորումը.

4) ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների ազդեցության գնահատման բալային (միավորների) համակարգի ձևավորումը.

5) ընտանիքների կարիքավորության գնահատման բանաձևի կառուցումը:

 

III. ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

 

4. Ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոններն են՝

1) ընտանիքի միջին սոցիալական խմբի գնահատումը՝ Pսոց. միջ .

2) ընտանիքի բնակավայրի գնահատումը՝ Kբնվ.

3) ընտանիքի բնակարանային պայմանների գնահատումը՝ Kբն.

4) ընտանիքի ինքնաապահովման պոտենցիալի գնահատումը՝ Kիպ.

5) ընտանիքի ժողովրդագրական պոտենցիալի գնահատումը՝ Kժող.

6) ընտանիքի միջին տարիքի ազդեցության չափը՝ Kմտ.

7) ընտանիքի մեկ անդամի հաշվով եկամտի գնահատումը՝ Kեկ:

5. Ընտանիքի միջին սոցիալական խմբի գործոնի միջոցով սոցիալական ռիսկայնության միավորներով գնահատվում են ընտանիքի անդամների եկամտաստեղծ գործունեության սահմանափակումները: Ընտանիքը դիտվում է որպես ամբողջություն և օժտվում ընտանիքի բոլոր անդամների միջին սոցիալական ռիսկայնության հաշվարկային միավորով:

6. Ընտանիքի անդամների սոցիալական խմբերն ու դրանց համապատասխան միավորներն են՝

 

Հ/Հ

Սոցիալական խումբը

Միավոր

1.

1-ին խմբի զինվորական պատճառական կապով հաշմանդամներ

50

2.

1-ին խմբի հաշմանդամներ

48

3.

2-րդ խմբի զինվորական պատճառական կապով հաշմանդամներ

48

4.

3-րդ աստիճանի աշխատանքային գործունեության սահմանափակմամբ 2-րդ խմբի հաշմանդամներ

48

5.

3-րդ խմբի զինվորական պատճառական կապով հաշմանդամներ

32

6.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ

26

7.

2-րդ խմբի հաշմանդամներ

39

8.

3-րդ խմբի հաշմանդամներ

28

9.

Հաշմանդամ երեխաներ

48

10.

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ՝ 0-6 տարեկան

48

11.

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ՝ 6-18 տարեկան

50

12.

Միակողմանի ծնողազուրկ երեխաներ՝ 0-6 տարեկան

28

13.

Միակողմանի ծնողազուրկ երեխաներ՝ 6-18 տարեկան

30

14.

Անչափահաս երեխաներ՝ 0-6 տարեկան

33

15.

Անչափահաս երեխաներ՝ 6-18 տարեկան

35

16.

Միայնակ մոր երեխաներ՝ 0-6 տարեկան

28

17.

Միայնակ մոր երեխաներ՝ 6-18 տարեկան

30

18.

Տարիքային կամ ծերության կենսաթոշակառու

34

19.

Տարիքային կամ ծերության կենսաթոշակառու՝ 75 տարեկան և բարձր

42

20.

Երկու և ավելի երեխա ունեցող հղի կին

33

21.

Հղի կին

30

22.

Գործազուրկ

22

23.

Ուսանող

22

24.

Սոցիալական խմբին չպատկանող անդամ

20

 

7. Ընտանիքի կարիքավորության միավորը որոշելիս ընտանիքի «ժամանակավոր բացակա» անդամն ընտանիքի կազմում չի դիտարկվում: Ընտանիքի անդամը համարվում է «ժամանակավոր բացակա», եթե՝

1) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ գտնվում է հետախուզման մեջ.

2) ընտանիքի անդամներից մեկի նախկին ամուսինն է, և առկա է ամուսնության դադարման իրավական հիմքը.

3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի անդամների խնամակալ կամ հոգաբարձու.

4) ընտանիքի բացակա անդամը վեց ամիս և ավելի ժամկետով բացակայում է Արցախի Հանրապետությունից:

(7-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

8. Ընտանիքի մեկ անդամի միաժամանակ մի քանի սոցիալական խմբերի պատկանելու դեպքում ընտանիքի անդամի սոցիալական խմբի ընդհանուր միավորը հաշվարկվում է այդ սոցիալական խմբերին տրվող միավորների գումարման միջոցով՝ օգտագործելով ճշգրտման գործակիցներ, որոնք որոշվում են նվազող հաջորդականությամբ: 1-ին միավորը հաշվի է առնվում ամբողջությամբ, 2-րդ միավորը՝ 0.3, 3-րդ և ավելի միավորները՝ 0.1 ճշգրտման գործակիցներով:

9. Ընտանիքի միջին սոցիալական խմբի միավորը (Pսոց.միջ) որոշելու համար ընտանիքի բոլոր անդամների սոցիալական խմբի միավորների գումարը բաժանվում է ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված անձանց թվի վրա՝

Pսոց.միջ = (1/n) x (P1 + P2 +.....+ Pn),

որտեղ n-ն ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված անձանց թիվն է:

10. Արցախի Հանրապետության բնակավայրերը գնահատելիս հաշվի են առնվում բնակավայրում կոմունալ, կենցաղային պայմանների, սոցիալական ենթակառուցվածքների առկայությունը:

Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը՝ ըստ գնահատման գործակիցների ամեն տարի հաստատվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից:

(10-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

11. Ընտանիքի բնակարանային պայմանները գնահատելիս հաշվի են առնվում ընտանիքի բնակարանային և կոմունալ-կենցաղային պայմանների հետևյալ բնութագրիչները՝

1) մեկ շնչին ընկնող բնակելի մակերեսի բավարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան.

2) կոմունալ-կենցաղային բավարար պայմանների առկայությունը.

3) ջեռուցման տեսակը (միայն վառելափայտով ջեռուցման դեպքում գնահատվում է անբավարար).

4) հոսող ջրի առկայությունը.

5) կենտրոնացված ջրահեռացման առկայությունը:

12. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի հրամանով ստեղծված բնակարանային պայմանները գնահատող հանձնաժողովը, սույն կարգի 11-րդ կետում նշված բնութագրիչներով ընտանիքի բնակարանային պայմանները գնահատում է՝

1) բարեկարգ՝ գնահատման միավորը Kբն=0.

2) նորոգման ենթակա՝ գնահատման միավորը Kբն=0.5.

3) վատթար՝ գնահատման միավորը Kբն=1:

(12-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

13. Ընտանիքի ինքնաապահովման պոտենցիալի գնահատման գործոնի միջոցով որոշվում է ընտանիքի աշխատունակ մեկ անդամի վրա ընկնող ընտանիքի կենսաապահովման ծանրաբեռնվածության աստիճանը, որը հաշվարկվում է ընտանիքում աշխատունակ անդամների և ընտանիքի կազմում ընդգրկված բոլոր անդամների թվաքանակի հարաբերակցությամբ.

 

 

 nաշխ

 Kիպ=

 _______ ,

 

 nօ

որտեղ nաշխ-ն ընտանիքում աշխատունակ անդամների թվաքանակն է, իսկ no-ն՝ ընտանիքի կազմում ընդգրկված բոլոր անդամների թվաքանակը:

14. Ընտանիքի ժողովրդագրական պոտենցիալը գնահատվում է ընտանիքում անչափահաս երեխաների և ընտանիքի կազմում ընդգրկված բոլոր անդամների թվաքանակի հարաբերակցությամբ.

 

 nանչափահաս երեխաներ

Kժող=

 ___________________ :

 

 no  

15. Ընտանիքի միջին տարիքի ազդեցության չափը գնահատվում է ընտանիքի միջին տարիքի և հանրապետության բնակչության միջին տարիքի հարաբերակցությամբ:

16. Ընտանիքի մեկ անդամի հաշվով եկամուտը որոշվում է ընտանիքի կազմում ընդգրկված բոլոր անդամների եկամտի գումարի և ընտանիքի անդամների թվաքանակի հարաբերակցությամբ: Ընտանիքի եկամտի միջոցով որոշվող կարիքավորության գործակիցը գնահատվում է ընտանիքի մեկ անդամին ընկնող մաքուր եկամտի և կենսաապահովման սպառողական նվազագույն զամբյուղի հարաբերակցությամբ.

 

 d

 

 ∑ Ej

 

 1

 Kեկ=

 _______ ,

 

 N x Z

 որտեղ d-ն ընտանիքի կազմում եկամուտ ունեցող անդամների թվաքանակն է, Ej-ն՝ ընտանիքի j–րդ անդամի մաքուր եկամուտը, N-ը՝ ընտանիքի կազմում ընդգրկված բոլոր անդամների թվաքանակը, Z-ը՝ կենսաապահովման սպառողական նվազագույն զամբյուղը:

17. Սույն կարգի 9-10-րդ և 12-16-րդ կետերով նախատեսված գործոնների գնահատման բանաձևերը բերված են սույն կարգի 19-րդ կետում:

 

IV. ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌՆԵՐԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ

 

18. Ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների տեսակարար կշիռներն են՝

1) ընտանիքի միջին սոցիալական խմբի՝ aսոց =0.4.

2) ընտանիքի բնակավայրի գնահատման՝ aբնվ =0.05.

3) ընտանիքի բնակարանային պայմանների՝ aբն =0.2.

4) ընտանիքի ինքնաապահովման պոտենցիալի՝ aիպ =0.2

5) ընտանիքի ժողովրդագրական պոտենցիալի՝ aժող =0.1.

6) ընտանիքի միջին տարիքի ազդեցության չափի՝ aմտ =0.05:

Ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների տեսակարար կշիռների ընդհանուր գումարը հավասար է 1-ի:

19. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների հաշվարկման բանաձևերն են՝

1) ընտանիքի սոցիալական խմբի միավորի գնահատման.

 

mսոց=aսոցxPսոց.միջ.

2) ընտանիքի բնակավայրի միավորի գնահատման.

 

mբնվ=(1-B/10)xaբնվx50միավոր,

 

որտեղ B-ն բնակավայրերի զարգացման աստիճանը գնահատող գործակիցն է.

3) ընտանիքի բնակարանային պայմանների միավորի գնահատման.

 

mբն= aբնxkբնx50միավոր.

 

4) ընտանիքի ինքնաապահովման պոտենցիալի միավորի գնահատման.

 

mիպ=(1-Kիպ)xaիպx50միավոր.

 

5) ընտանիքի ժողովրդագրական պոտենցիալի միավորի գնահատման.

 

mժող=Kժողxaժողx50միավոր.

 

6) ընտանիքի միջին տարիքի ազդեցության չափի միավորի գնահատման.

 

mմտ = aմտ x r/ro x50միավոր,

 

որտեղ r-ն ընտանիքի անդամների միջին տարիքն է, որը որոշվում է ընտանիքի անդամների տարիքների գումարը բաժանելով ընտանիքի անդամների թվաքանակի վրա, իսկ ro-ն՝ հանրապետության բնակչության միջին տարիքը.

7) ընտանիքի մեկ անդամի հաշվով եկամտի գործոնի միավորի գնահատման.

 

Mեկ=(1-Kեկ)x50միավորxb,

 

որտեղ b-ն դելտա ֆունկցիա է, որն ընդունում է միայն 0 կամ 1 արժեքներ.

b=0, երբ Kեկ-ն մեծ կամ հավասար է 1-ի,

b=1, երբ Kեկ-ն փոքր է 1-ից:

20. Սույն կարգի 19-րդ կետի 6-րդ ենթակետում նշված հանրապետության բնակչության միջին տարիքը՝ յուրաքանչյուր տարի հրապարակվում է Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ Արցախի Հանրապետության ժողովրդագրական ժողովածուում:

(20-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

 

V. ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

 

21. Ընտանիքի կարիքավորության միավորը գնահատվում է հետևյալ բանաձևով` հիմք ընդունելով կարիքավորության գնահատման բոլոր գործոնների միավորների ընդհանուր գումարը.

 

M=(mսոց+mբնվ+mբն+mիպ+mժող+mմտ)+Mեկ:

(Հավելված N 1 փոփ. 25.01.2018 N 26-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 2-ի N 712-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ «ԱՐՑԱԽ» ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգում (այսուհետ` համակարգ) ընդգրկվելու հետ կապված հարաբերությունները, սահմանվում համակարգում ընդգրկվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգն ու պայմանները:

2. Համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) դիմում է իր բնակության վայրը սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ՝ տարածքային մարմին)՝ ներկայացնելով դիմում-հայտարարագիր՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի (այսուհետ՝ նախարար) հաստատած ձևին համապատասխան և անհրաժեշտ փաստաթղթեր:

(2-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

3. Տարածքային մարմնի աշխատողը ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերը համեմատում է դիմում-հայտարարագրում նշված փաստաթղթերի ցանկի հետ, դիմում-հայտարարագրի վրա նշում ստացման ամսաթիվը, ստորագրում և ընդունում այն՝ դիմողին վերադարձնելով դիմում-հայտարարագրի պատճենահանվող օրինակը:

4. Եթե դիմում-հայտարարագրին կից անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվում, ապա տարածքային մարմնի աշխատողը դիմում-հայտարարագրում կատարում է նշումներ և դիմում-հայտարարագրի՝ պատճենահանող թղթով պատճենահանվող օրինակը երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում դիմողին՝ տեղեկացնելով պակասող փաստաթղթերի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին: Չներկայացված փաստաթղթերը դիմում-հայտարարագիրը լրացնելուց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմին ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի դիմում-հայտարարագիրը լրացնելու օրը, իսկ նշված ժամկետից հետո՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

5. Դիմողի ներկայացրած դիմում-հայտարարագիրը և անհրաժեշտ փաստաթղթերը հաշվառվում են տարածքային մարմնի դիմումների հաշվառման մատյանում` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

6. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների (կազմակերպությունների) էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:

7. Տարածքային մարմինը դիմում-հայտարարագիրը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, տեղեկատվական շտեմարաններից առցանց կամ ինքնաշխատ եղանակով ստանում է դիմողի և նրա ընտանիքի բոլոր անդամների մասին անհրաժեշտ տեղեկատվություն:

8. Տարածքային մարմնի աշխատողը յուրաքանչյուր ընտանիքի համար նախարարի հաստատած ձևին համապատասխան երկու օրինակից լրացնում է սոցիալական անձնագիր, որի մեկ օրինակը պահվում է տարածքային մարմնում, իսկ մյուսը՝ տրամադրվում դիմողին:

9. Տարածքային մարմինը դիմողի ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերի հավաստիությունը ստուգելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է նախնական որոշում՝ դիմողին համակարգում ընդգրկելու մասին (այսուհետ՝ նախնական որոշում):

10. Տարածքային մարմինը ընտանիքի համար լրացված սոցիալական անձնագրի, անհրաժեշտ փաստաթղթերի և նախնական որոշման էլեկտրոնային տարբերակները ներկայացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ նախնական որոշումը հաստատելու և դիմողին համակարգում ընդգրկելու համար:

(10-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

11. Նախարարությունը, ընտանիքի համար լրացված սոցիալական անձնագրի, անհրաժեշտ փաստաթղթերի և նախնական որոշման էլեկտրոնային տարբերակները տարածքային մարմնից ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրանց հավաստիությունն ու դիմողին համակարգում ընդգրկելու մասին որոշումը հաստատելու դեպքում՝ ընդգրկում համակարգ:

12. Եթե համակարգում ընդգրկվելուց հետո 12 ամսվա ընթացքում ընտանիքի կազմում, ընտանիքի որևէ անդամին վերաբերող տվյալներում կատարվել են փոփոխություններ, ապա դիմողը 30 օրվա ընթացքում դրանք հավաստող փաստաթղթերը ներկայացնում է տարածքային մարմին: Տարածքային մարմինը, իր հերթին, ապահովում է նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների ներկայացումը նախարարություն՝ համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու և մոնիթորինգ իրականացնելու համար:

13. Միևնույն բնակության վայրում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի կամ դրանցից մեկի համար լրացվում է առանձին սոցիալական անձնագիր, եթե առկա են`

1) համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի բաժանման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը.

2) միևնույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ընտանիքների՝ առանձին տնտեսություն վարելու հանգամանքը (առանձին մուտքեր, առանձին ջրաչափեր, առանձին էլեկտրական հաշվիչներ կամ առանձին տնտեսություն վարելու նմանատիպ այլ հանգամանքներ):

14. Սույն կարգի 2-րդ կետում նշված համակարգում ընդգրկվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1) բժշկասոցիալական փորձաքննական որոշման տեղեկանքի լուսապատճենը և կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի կողմից տրված տեղեկանքը.

2) զինվորական գրքույկի կամ լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքի լուսապատճենը.

3) երեխայի ծնողների կամ միակ ծնողի մահվան վկայական(ներ)ի լուսապատճեն(ներ)ը կամ մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի լուսապատճենը կամ ծնող(ներ)ի անհայտ լինելու կամ երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու փաստը հաստատող՝ լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը, իսկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի կամ կենսաթոշակի իրավունքի դեպքում` կենսաթոշակ (նպաստ) նշանակելու իրավասություն ունեցող մարմնի կողմից տրված տեղեկանքը.

4) երեխայի ծննդյան վկայականի լուսապատճենը, իսկ 16 տարին լրացած երեխայի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը.

5) երեխայի ծննդյան վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքի լուսապատճենը.

6) տարիքային կամ ծերության կենսաթոշակի իրավունքի մասին՝ կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի կողմից տրված տեղեկանքը.

7) երեխաների ծննդյան վկայականների լուսապատճենները և (կամ) տեղեկանք՝ համապատասխան բժշկական հաստատությունից՝ 12 շաբաթական և ավելի ժամկետով հղիության մասին.

8) գործազուրկի կարգավիճակի մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.

9) ուսումնական հաստատությունում առկա ուսուցման ձևով ուսումնառության մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքը.

10) անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:

(Հավելված N 2 փոփ. 25.01.2018 N 26-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 2-ի N 712-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

(վերնագիրը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

 

1. Արցախի Հանրապետության բնակավայրերի գնահատման գործակիցները սահմանվում են՝ հաշվի առնելով բնակավայրում կոմունալ, կենցաղային պայմանների, սոցիալական ենթակառուցվածքների առկայությունը:

(1-ին կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

2. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը, շահագրգիռ և պատկան մարմիններից ստացված տեղեկատվության գույքագրման և գնահատման մեթոդաբանության կիրարկման արդյունքներով, Արցախի Հանրապետության քաղաքային և գյուղական, ինչպես նաև համայնքի կարգավիճակ չունեցող բնակավայրերը դասակարգում է տասը բալանոց համակարգով:

(2-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

3. Արցախի Հանրապետության բնակավայրերի զարգացման աստիճանը գնահատող գործակիցների որոշման համար համեմատման բազա է ընդունվում քաղաք Ստեփանակերտը, որին տասը բալանոց համակարգում տրվում է ամենաբարձր միավորը՝ տասը:

(3-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

4. Արցախի Հանրապետության բնակավայրերին, սույն մեթոդաբանության 5-7-րդ կետերի համաձայն, տրվում են համապատասխան գնահատման միավորներ:

(4-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

5. Արցախի Հանրապետության բնակավայրերում սոցիալական ենթակառուցվածքների առկայությունը գնահատվում է՝

 

ՀՀ

Անվանումը

Միավորը

1

Հիվանդանոց

2

2

Բժշկական ամբուլատորիա

1.5

3

Բուժական կետ

1

4

Նախադպրոցական հաստատություն

1

5

Հիմնական դպրոց

1.5

6

Հիմնական դպրոցի մասնաճյուղ

1

7

Ավագ դպրոց

2

8

Մշակութային օբյեկտ

1

:

(5-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

6. Արցախի Հանրապետության գյուղական բնակավայրերում խմելու ջրի ցանցի առկայությունը գնահատվում է՝

 

ՀՀ

Անվանումը

Միավորը

1

Ինքնահոս, ներքին և արտաքին ցանց

2

2

Մեխանիկական, ներքին կամ արտաքին մասնակի ցանց

1

(6-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

7. Արցախի Հանրապետության բնակավայրում սույն մեթոդաբանության 5-6-րդ կետերում նշված սոցիալական ենթակառուցվածքների և խմելու ջրի ցանցի բացակայությունը գնահատվում է 0 միավորով:

(7-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

8. Արցախի Հանրապետության բնակավայրերի գնահատման գործակիցները որոշվում են սույն մեթոդաբանության 5-7-րդ կետերով սահմանված սոցիալական ենթակառուցվածքների և խմելու ջրի ցանցի գնահատման արդյունքում ստացված միավորների հանրագումարով:

(8-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

(Հավելված N 3 փոփ. 25.01.2018 N 26-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 4

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 2-ի N 712-Ն որոշման 

 

Ց Ա Ն Կ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ՝ ԸՍՏ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

 

Հ/Հ

Համայնքներ

Գործակից

150

Ստեփանակերտ

10

160

Ասկերանի շրջան

 

160-01

ք. Ասկերան

9

160-001

Հովսեփավան

6.5

160-002

Նորագյուղ

8

160-003

Խնապատ

8

160-004

Խրամորթ

7

160-005

Փառուխ

4

160-006

Վարդաձոր

4

160-007

Վարազաբուն

0

160-008

Սառնաղբյուր

4

160-009

Դահրազ

0

160-010

Ծաղկաշատ

7

160-011

Ռև

5

160-012

Այգեստան

7

160-013

Բերքաձոր

5.5

160-014

Լուսաձոր

6.5

160-015

Խնածախ

4

160-016

Աստղաշեն

7.5

160-017

Խանցք

5.5

160-018

Պատարա

7

160-019

Դահրավ

6.5

160-020

Հարավ

6

160-021

Քռասնի

7

160-022

Շոշ

7

160-023

Դաշուշեն

6.5

160-024

Մխիթարիշեն

5

160-025

Կարմիր գյուղ

7

160-026

Խաչմաչ

7

160-027

Ներքին Սզնեք

7

160-028

Վերին Սզնեք

7

160-029

Սարուշեն

7

160-030

Ակնաղբյուր

8.5

160-031

Մադաթաշեն

6.5

160-032

Մոշխմհատ

6

160-033

Ջրաղացներ

6

160-034

Ավետարանոց

8.5

160-035

Սղնախ

7

160-036

Խնձրիստան

7

160-037

Հիլիս

6

160-038

Խաչեն

8

160-039

Սարդարաշեն

6

160-040

Իվանյան

7

160-041

Արմենակավան

4

160-042

Ուղտասար

5.5

160-043

Նախիջևանիկ

6

160-044

Քյաթուկ

0

160-045

Ուրախաչ

1

200

Քաշաթաղի շրջան

 

200-01

ք. Բերձոր

9

200-02

ք. Միջնավան

5

200-03

ք. Կովսական

7

200-001

Դիցմայրի

3

200-002

Քարատակ

0

200-003

Ծաղկաբերդ

4

200-004

Մարաթուկ

0

200-005

Միրիկ

6

200-006

Սոնասար

5

200-007

Մարգիս

1

200-008

Շալուա

6

200-009

Հիմնաշեն

0

200-010

Վերին շեն

0

200-011

Քարուտ

0

200-012

Վակունիս

3.5

200-013

Խաչինտափ

0

200-014

Չորմանք

0

200-015

Շամք

0

200-016

Հայկազյան

4

200-017

Դարբնոց

0

200-018

Ջանֆիդա

0

200-019

Սահառ

0

200-020

Արտաշավի

6

200-021

Հոչանց

4.5

200-022

Մորաջուր

0

200-023

Կումայրի

4

200-024

Շիրակ

0

200-025

Ձորափ

2

200-026

Իշխանաձոր

5

200-027

Ղազարապատ

4

200-028

Մուշ

2

200-029

Ներքին Սուս

4

200-030

Գիհուտ

0

200-031

Ուրմիա

0

200-032

Սուս

2

200-033

Վարդաբաց

2

200-034

Քարոտան

0

200-035

Հակարի

3

200-036

Ծիծեռնավանք

7

200-037

Մելիքաշեն

0

200-038

Արահուծ

0

200-039

Տանձուտ

2.5

200-040

Գետափ

3

200-041

Գողթանիկ

4

200-042

Երիցվանք

4

200-043

Ամիրյան

0

200-044

Երվանդակերտ

0

200-045

Կրմեն

0

200-046

Որոտան

4

200-047

Անդոկաբերդ

0

200-048

Բարկուշատ

0

200-049

Դողար

0

200-050

Վանանդ

0

200-051

Դրախտաձոր

3.5

200-052

Անի

0

200-053

Այգեհովիտ

4

200-054

Լճաշեն

0

200-055

Արծվաշեն

4

200-056

Մխանց

1

200-057

Ալաշկերտ

4

200-058

Աղանուս

6

200-059

Ապարան

0

200-060

Մեղվաձոր

1

200-061

Աղավնատուն

5

200-062

Խաչգետիկ

1

200-063

Հարար

1

200-064

Աղավնո

5

200-065

Ուռեկան

5

200-066

Նորաշենիկ

5

200-067

Վարդուտ

0

200-068

Այգեկ

2

200-069

Տիգրանավան

6

200-070

Վուրգավան

5

200-071

Ծոբաձոր

3.5

200-072

Որդուակ

1

200-073

Լեռնահովիտ

3

200-074

Սպիտակջուր

0

200-075

Շրվական

0

200-076

Վաղազին

4

200-077

Մարտիրոս

0

200-078

Կերեն

4

200-079

Գրհամ

0

200-080

Սպիտակաշեն

0

200-081

Մամարք

2

200-082

Հալե

0

200-083

Վան

6

200-084

Գանձա

6

200-085

Բազմատուս

1

200-086

Մշենի

5.5

200-087

Արվական

2.5

200-088

Քարեգահ

7

200-089

Աղաձոր

4

200-090

Մոշաթաղ

7

200-091

Հերիկ

2.5

200-092

Բերդիկ

1

200-093

Փակահան

2

200-094

Արախիշ

2

200-095

Աղբրաձոր

0

200-096

Գահանիստ

0

200-097

Հայթաղ

0

200-098

Մովսեսաշեն

2.5

200-099

Վազգենաշեն

1

200-100

Քարաբակ

0

200-101

Սարատակ

4

200-102

Գետամեջ

5

200-103

Քաշունիք

3.5

200-104

Հակ

4

200-105

Մարտունաշեն

5

170

Հադրութի շրջան

 

170-01

ք. Հադրութ

9

170-001

Տյաք

2

170-002

Վանք

2

170-003

Կարմրակուճ

6

170-004

Թաղասեռ

7

170-005

Նորաշեն

6.5

170-006

Վարդաշատ

5.5

170-007

Այգեստան

5.5

170-008

Մելիքաշեն

0

170-009

Տող

8.5

170-010

Հակակու

6.5

170-011

Մոխրենես

6.5

170-012

Թաղուտ

7

170-013

Հին Թաղեր

6.5

170-014

Խանձաձոր

4.5

170-015

Հայկավան

3

170-016

Ուխտաձոր

7

170-017

Ակնաղբյուր

7

170-018

Հարթաշեն

5

170-019

Քյուրաթաղ

7

170-020

Մեծ Թաղեր

8.5

170-021

Առաքել

7

170-022

Ձորագյուղ

0

170-023

Ջրաբերդ

0

170-024

Սարալանջ

1

170-025

Խծաբերդ

5.5

170-026

Արփագետիկ

2

170-027

Սպիտակաշեն

0

170-028

Տումի

7.5

170-029

Արևշատ

6.5

170-030

Ազոխ

8.5

170-031

Դրախտիկ

8

170-032

Պլեթանց

4

170-033

Ծաղկավանք

0

170-034

Արաքսավան

1

170-035

Մարիամաձոր

7

170-036

Ջրակուս

6

170-037

Ծակուռի

6

170-038

Ծամձոր

5

170-039

Սարինշեն

0

170-040

Բանաձոր

6.5

170-041

Ցոր

0

170-042

Առաջամուղ

4

180

Մարտակերտի շրջան

 

180-01

ք. Մարտակերտ

9

180-001

Աղաբեկալանջ

6.5

180-002

Մաղավուզ

7

180-003

Քմքաձոր

2

180-004

Վարնկաթաղ

6

180-005

Նոր Մարաղա

7

180-006

Մեծ շեն

7

180-007

Կուսապատ

4

180-008

Մոխրաթաղ

7

180-009

Խնկավան

6

180-010

Ներքին Հոռաթաղ

7

180-011

Ծաղկաշեն

6

180-012

Վարդաձոր

6

180-013

Վանք

8

180-014

Անձավներ

0

180-015

Դաշտագլուխ

0

180-016

Ծաղկունք

0

180-017

Ճրագ

0

180-018

Նարեշտար

0

180-019

Գառնաքար

6.5

180-020

Շահմասուր

6.5

180-021

Կիչան

7

180-022

Պողոսագոմեր

7

180-023

Ղազարահող

3

180-024

Առաջաձոր

8.5

180-025

Ծմակահող

6.5

180-026

Չլդրան

7.5

180-027

Մեհմանա

5

180-028

Հարությունագոմեր

7

180-029

Վերին Հոռաթաղ

7

180-030

Դրմբոն

7

180-031

Քոլատակ

7

180-032

Թբլղու

5

180-033

Կոճողոտ

7

180-034

Վաղուհաս

7

180-035

Նոր Այգեստան

7

180-036

Հաթերք

7

180-037

Զագլիկ

7

180-038

Զարդախաչ

6.5

180-039

Նոր Կարմիրավան

6.5

180-040

Թալիշ

8

180-041

Մատաղիս

8

180-042

Տոնաշեն

5

180-043

Գետավան

8

180-044

Չափար

8

180-045

Նոր Ղազանչի

6

180-046

Նոր Հայկաջուր

5.5

180-047

Նոր Ջրաբերդ

2

180-048

Նոր Սեյսուլան

8

180-049

Հովտաշեն

8

180-050

Ճանկաթաղ

7

180-051

Վարնկաթաղ

0

210

Շուշիի շրջան

 

210-01

ք. Շուշի

9

210-001

Քարին տակ

8

210-002

Հին շեն

5.5

210-003

Մեծ շեն

7

210-004

Եղցահող

5

210-005

Կանաչ Թալա

1

210-006

Լիսագոր

6

210-007

Քիրսավան

5.5

210-008

Հունանավ

0

210-009

Ղայբալիշեն

0

220

Շահումյանի շրջան

 

220-01

ք. Քարվաճառ

8

220-001

Եղեգնուտ

7

220-002

Զուար

6

220-003

Թութխուն

0

220-004

Զարկունի

0

220-005

Հավախաղաց

0

220-006

Ծար

5

220-007

Հավսաթաղ

5.5

220-008

Նոր Բրաջուր

6

220-009

Նոր Վերինշեն

4

220-010

Չարեքտար

6

220-011

Նոր Գետաշեն

6

220-012

Ակնաբերդ

7

220-013

Դադիվանք

5

220-014

Նոր Էրքեջ

6

220-015

Նոր Կարաչինար

5

220-016

Նոր Մանաշիդ

3.5

220-017

Նոր Խարխափուտ

3.5

220-018

Քնարավան

3.5

190

Մարտունու շրջան

 

190-01

ք. Մարտունի

9

190-02

ք. Ճարտար

9

190-001

Կաքավաձոր

0

190-002

Քաջավան

0

190-003

Վազգենաշեն

7

190-004

Վարանդա

5

190-005

Կաղարծի

7

190-006

Պառավաթումբ

6

190-007

Հերհեր

7

190-008

Ծովատեղ

5.5

190-009

Խերխան

4.5

190-010

Թաղավարդ

6.5

190-011

Զարդանաշեն

5

190-012

Կավահան

5

190-013

Մսմնա

6

190-014

Սարգսաշեն

7

190-015

Աշան

8

190-016

Մաճկալաշեն

8

190-017

Կարմիր Շուկա

8.5

190-018

Սխտորաշեն

0

190-019

Նորշեն

7.5

190-020

Հացի

6.5

190-021

Հաղորտի

7

190-022

Մուշկապատ

7

190-023

Գիշի

7.5

190-024

Սոս

8.5

190-025

Քերթ

4.5

190-026

Քարահունջ

6.5

190-027

Բերդաշեն

8.5

190-028

Եմիշճան

6.5

190-029

Մյուրիշեն

6.5

190-030

Ավդուռ

5.5

190-031

Ննգի

7

190-032

Կոլխոզաշեն

7

190-033

Խնուշինակ

7

190-034

Սպիտակաշեն

6

190-035

Շեխեր

7

190-036

Ջիվանի

7

(Հավելված N 4 փոփ. 25.01.2018 N 26-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 5

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 2-ի N 712-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Ընտանիքի միջին ամսական համախառն եկամտի մեջ ներառվում են`

1) աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.

2) կենսաթոշակները.

3) նպաստները.

4) պատվովճարները.

5) դրամական օգնությունները.

6) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, առանձին կատեգորիաների անձանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարները.

7) գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումից ստացվող եկամուտները.

8) այլ դրամական եկամուտները:

2. Ընտանիքի համախառն եկամուտը հաշվարկվում է դիմողին (ընտանիքի չափահաս անդամներից մեկին) ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգում ընդգրկելու տարվան նախորդող օրացուցային տարում ընտանիքի ստացած եկամուտներով:

3. «Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «դ» և «զ» կետերով սահմանված կարգով հողի հարկից ազատված գյուղատնտեսական նշանակության հողի օգտագործումից ստացված եկամուտը ընտանիքի համախառն եկամտի մեջ չի հաշվարկվում՝ հողի հարկից ազատված լինելու ժամանակահատվածում:

4. Ընտանիքի անդամի միջին ամսական համախառն եկամուտը հաշվարկվում է ընտանիքի օրացուցային տարվա եկամուտների ընդհանուր գումարը բաժանելով 12-ի (ընտանիքի միջին ամսական համախառն եկամուտը), այնուհետև՝ ընտանիքի անդամների թվի վրա:

5. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների չափերը հաստատվում են Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայի տվյալների հետ համեմատման միջոցով:

(5-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն)

6. Ընտանիքի գյուղատնտեսական նշանակության հողի օգտագործումից ստացվող եկամուտը հաշվարկվում է Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից տրված տեղեկանքի կամ առցանց էլեկտրոնային տեղեկատվական բազայի միջոցով ստացված տվյալների հիման վրա:

(6-րդ կետը փոփ. 25.01.2018 N 26-Ն, 28.08.20 N 399-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկանքում նշվում են ընտանիքին (յուրաքանչյուր անդամին) պատկանող հողատարածքի մակերեսի չափը, գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքը:

(Հավելված N 5 փոփ. 25.01.2018 N 26-Ն, 28.08.20 N 399-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ