| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից 2014 թվականի փետրվարի 4-ին
Պետական գրանցման համար 2051421 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«22» հունվարի 2014թ. |
N 4-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ
ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հավելված 2-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Սահմանել հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Հարկային մարմին դիմելու դեպքում` հարկ վճարողների հետ կնքել սույն հրամանի 1-ին կետով սահմանված հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին օրինակելի ձևի պայմանագրեր:
|
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր հարկային պետական ծառայության պետի
«22» հունվարի 2014թ. N4-Ն հրամանի |
Օրինակելի ձև
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N __________
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
_______________________
(վայրը) |
«___» _______________ 20___թ. |
_________________________ (ՀՎՀՀ`____________ ), այսուհետ` «Հարկ վճարող», ի դեմս ___________-ի, որը գործում է __________________հիման վրա, մի կողմից, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, այսուհետ` «Հարկային մարմին», ի դեմս _____________________________-ի, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 20____թ. ___________________ N __________ հրամանով իրավազորված է կնքելու սույն պայմանագիրը, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Հարկ վճարողը Հարկային մարմին ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` Հաշվետվություններ) «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) հավելված 2-ով սահմանված կարգով, իսկ Հարկային մարմինը պարտավորվում է ընդունել ներկայացված Հաշվետվությունները` եթե դրանք ներկայացված են Օրենքով սահմանված կարգով և պայմաններով:
Սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային եղանակով, եթե այդ եղանակով Հաշվետվությունների ներկայացումը պարտադիր է օրենքով և օրենքին համապատասխան ընդունված իրավական ակտերով: Սույն պայմանագրի հիման վրա Հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը կարող է պայմանավորված լինել օրենքով սահմանված լինելու դեպքում կամ Հարկ վճարողի Հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացնելու ցանկությամբ:
2. Սույն պայմանագրում օգտագործված հասկացություններն ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ սահմանված է «Հարկերի մասին» և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում, դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում:
3. Հարկային մարմինը հավաստում է, որ տնօրինում է Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ընդունելու ծրագրի:
4. Հարկ վճարողի կողմից կարող են ներկայացվել Հարկային մարմնի կողմից հաստատված ժամանակացույցում նշված Հաշվետվությունների տեսակները:
5. Սույն պայմանագրի կնքվելուց հետո Հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հարկ վճարողին է տրամադրում օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը (Login & Password)` առձեռն փակ ծրարով: Օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը կիրառվում է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համար` հարկ վճարողի համապատասխան ներկայացուցչի կողմից համակարգ մուտք գործելու նպատակով:
6. Կողմերն ընդունում են, որ բոլոր լիազորված անձանց սույն պայմանագրի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված վավեր էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթերն ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված և (կամ) կնիքով վավերացված փաստաթուղթը: Նշված էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են բնօրինակներ և կարող են օգտագործվել որպես ապացույց դատարանում և վեճերի քննարկման մինչդատական վարույթում:
7. Կողմերն ընդունում են, որ էլեկտրոնային համակարգում օգտագործվող էլեկտրոնային ծածկագիրն ու գաղտնաբառը և լիազորված անձանց սույն պայմանագրի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված էլեկտրոնային թվային ստորագրությունները բավարար են էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին նույնականացնելու, Հարկ վճարողի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունն ու դրանք երրորդ անձանց կողմից չթույլատրված գործողություններից ու միջամտություններից պաշտպանելու համար:
8. Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով Հարկային մարմին ներկայացնելը Հարկ վճարողին իրավունք է տալիս այդ Հաշվետվությունները թղթային եղանակով չներկայացնել Հարկային մարմին:
9. Կողմերն ընդունում են, որ Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով Հարկային մարմին ներկայացման պահ է համարվում Հաշվետվությունների ընդունման վերաբերյալ ավտոմատ համակարգի կողմից Հարկ վճարողին ուղարկվող ծանուցման մեջ նշված օրն ու ժամը:
10. Կողմերն ընդունում են, որ օգտագործվող մուտքի անունի ու գաղտնաբառի միջոցով էլեկտրոնային համակարգ մուտքագրած` լիազորված անձը իրավունք ունի կատարել այն գործողությունները, որոնց լիազորությունը ներկայացվել է Հարկ վճարողի կողմից: Հարկ վճարողի ներկայացուցիչների վերաբերյալ սույն պայմանագրով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը, ներկայացուցիչներից յուրաքանչյուրի լիազորության շրջանակները, ներկայացուցիչների փոփոխությունները, յուրաքանչյուր ներկայացուցչի լիազորության շրջանակները և դրանց փոփոխությունները, անձանց լիազորության դադարեցումն իրականացվում է Հարկ վճարողին սպասարկող հարկային մարմին ներկայացվող գրություններով, որոնք համարվում են սույն պայմանագրի անբաժանելի մասը:
11. Սույն պայմանագիրն անհատույց է:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
12. Հարկ վճարողը Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է էլեկտրոնային թվային ստորագրության, մուտքի օգտվողի անունի և գաղտնաբառի (Login & Password) միջոցով:
13. Էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառը էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցությունն է, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու Հարկային մարմնի տեղեկատվական համակարգ և թույլ է տալիս տվյալ տեղեկատվական համակարգում նույնականացնել էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:
14. Հաշվետվությունների ներկայացման համար Հարկ վճարողին անհրաժեշտ տեխնիկական պայմաններն են`
1) 128 Կբիթ/վրկ և ավել արագությամբ ինտերնետային կապ,
2) Intel Pentium III պրոցեսորին համարժեք կամ ավելի հզոր պրոցեսորով, 512 MB կամ ավելի մեծ ծավալով գործառնական հիշությամբ, 50 Gb տարողությամբ կոշտ սկավառակով և DVD-սարքավորված համակարգիչ,
3) Windows XP, Vista գործառնական համակարգի, Internet Explorer կամ Mozilla Firefox ծրագիր ու Adope Acrobat Reader կամ Adope Acrobat Professional ծրագրերի առկայություն,
4) նույնականացման քարտ, որն իր մեջ պարունակում է էլեկտրոնային թվային ստորագրություն կամ հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային ստորագրության և ստորագրության ստուգման տվյալները (սկավառակով),
5) նույնականացման քարտ կարդացող սարք,
6) Հարկային մարմնից ստացված օգտվողի անունի և գաղտնաբառի առկայություն:
15. Հաշվետվությունները վավերացվում են համապատասխան լիազորություն ունեցող անձանց ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատող էլեկտրոնային ստորագրությամբ:
III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16. Հարկ վճարողն իրավունք ունի`
1) էլեկտրոնային եղանակով Հաշվետվությունները ներկայացնել անձամբ (կազմակերպության ղեկավար, անհատ ձեռնարկատեր), կազմակերպության ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձի (անձանց) միջոցով.
2) գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ էլեկտրոնային Հաշվետվությունները ներկայացնող իրավասու անձի փոփոխման դեպքում նոր գաղտնաբառ ստանալ.
3) պահանջել, որ հաշվետվությունը ներկայացված համարվի իր նշված անձի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվելու դեպքում:
17. Սույն պայմանագիրը կնքելու նպատակով հարկ վճարողը պարտավոր է`
1) ներկայացնել Հարկ վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման` Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագիր կնքելու, ինչպես նաև մուտքի օգտվողի անունի և գաղտնաբառի օգտագործման և դրանք Հարկային մարմնից ստանալու իրավասու անձ լինելու մասին,
2) ներկայացնել անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և նույնականացման քարտը (պատճենը) (նույնականացման քարտ չունենալու դեպքում` հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային ստորագրության և ստորագրության ստուգման տվյալները (սկավառակով)):
18. Հարկ վճարողը պարտավոր է`
1) սույն պայմանագրի կնքման նպատակով, ինչպես նաև լիազոր անձանց փոփոխման դեպքերում հարկային մարմնին տրամադրել այն անձանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, նույնականացման քարտը (պատճենը), (նույնականացման քարտ չունենալու դեպքում` հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային ստորագրության և ստորագրության ստուգման տվյալները (սկավառակով)), որոնք իրավունք ունեն Հարկ վճարողի անունից էլեկտրոնային եղանակով ներկայացնելու Հաշվետվություններ: Լիազոր անձին վերաբերող տվյալները, էլեկտրոնային ստորագրության և ստորագրության ստուգման տվյալները Հարկային մարմին ներկայացվում են մինչև Հաշվետվության ներկայացման այդ անձի կողմից էլեկտրոնային թվային ստորագրության առաջին անգամ կիրառումը.
2) գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ Հաշվետվությունը վավերացնելու լիազորություն ունեցող անձի (անձանց) փոփոխման դեպքում անհապաղ տեղեկացնել Հարկային մարմնին.
3) լիազոր անձի (անձանց) էլեկտրոնային ստորագրության կամ Հարկ վճարողի հարկային հաշվառման միասնական ռեեստրում ներառվող տեղեկությունների փոփոխման դեպքում մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Հարկային մարմնին.
4) ինտերնետային կապի բացակայության, ծրագրային խափանումների դեպքում Հաշվետվությունները, բացառությամբ եկամտային հարկի հաշվարկների և գրանցման հայտի, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել թղթային կրիչով:
19. Հարկային մարմինն իրավունք չունի չընդունել այն Հաշվետվությունները, որոնք ներկայացված են`
1) Հարկ վճարողի լիազորված անձանց կողմից,
2) եթե Հաշվետվությունները ներկայացված են օրենքով սահմանված և սույն պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով:
20. Հարկային մարմինը պարտավոր է`
1) ապահովել իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված Հաշվետվությունների տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված Հաշվետվությունները պահպանվում են թղթային կրիչի վրա լրացվող այդպիսի փաստաթղթերի համար օրենսդրությամբ սահմանված` համապատասխան ժամկետներում.
2) գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքում նոր գաղտնաբառ տրամադրել, եթե Հարկ վճարողի կողմից ներկայացվել է դիմում: Նոր գաղտնաբառը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով` դիմումի և սույն պայմանագրի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի հիման վրա` դիմումի ներկայացման օրվա ընթացքում.
3) ցանկացած պահին հաշվետվություն ներկայացնելու հնարավորությունը մշտապես պահպանելու համար ապահովել համապատասխան համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների ձևերի փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում կամ հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Հաշվետվությունների ձևերում և լրացման կարգերում փոփոխությունների դեպքում համապատասխան համակարգում կատարել համապատասխան փոփոխություններ.
5) թղթային կրիչով ներկայացված Հաշվետվությունները տասնհինգօրյա ժամկետում տեղադրել հաշվետվությունների ներկայացման համակարգում:
IV. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
21. Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
22. Հարկ վճարողն է պատասխանատվություն կրում իր մուտքի օգտվողի անունի և գաղտնաբառի (Login & Password) օգտագործման անվտանգության և գաղտնիության համար:
23. Հարկային մարմինը պատասխանատու չէ ինտերնետային կապի խափանման կամ անբավարար որակի, էլեկտրոնային ստորագրության վավերության և դրա հետ կապված հարցերի հետևանքով Հաշվետվությունների ժամանակին չներկայացման կամ Հարկ վճարողի համակարգչային տեխնիկայի և ծրագրերի խափանման, էլեկտրոնային ստորագրության, մուտքի օգտվողի անունի կամ գաղտնաբառի կորստյան կամ այլ եղանակով երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում տեղեկությունների պատշաճ կերպով և սահմանված ժամկետում չներկայացնելու համար:
24. Հարկային մարմնի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով Հարկ վճարողին պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն իրական վնասի չափով և բաց թողնված օգուտը հատուցման ենթակա չէ:
25. Սույն պայմանագրի 18-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջների չկատարման դեպքում առաջացած հետևանքների պատասխանատվությունը կրում է Հարկ վճարողը:
V. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
26. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը:
VI. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
27. Սույն պայմանագրով նախատեսված և Հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերը կցվում են սույն պայմանագրին և համարվում են պայմանագրի անբաժանելի մասը:
28. Սույն պայմանագիրը լրացվում է Հարկային մարմնի համապատասխան գրասենյակում, որից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:
29. Սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են գրավոր և վավեր են կողմերի կողմից ստորագրվելու (իսկ կնիքի առկայության դեպքում` կնքվելու) դեպքում:
30. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
31. Սույն պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով, հայերեն լեզվով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։
32. Սույն պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված այն պահից, որ պահից օրենքով Հարկ վճարողը պարտավոր չէ ներկայացնել և դադարեցնում է Հաշվետվությունները էլեկտրոնային ձևով ներկայացնելը:
Պայմանագրի գործողության ընթացքում գործում են պայմանագրի այն դրույթները, որոնց կիրառումը չի հակասում իրավական ակտերին:
33. Սույն պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված այն պահից, որ պահից օրենքի համաձայն Հարկ վճարողը պարտավոր է Հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով:
VII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԱՅԼ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
___________________________________________ (հարկ վճարողի անվանումը) |
________________________ հարկային մարմին |
|
___________________________________________(գտնվելու վայրը) |
__________________________________________(գտնվելու վայրը) |
|
___________________________________________(էլեկտրոնային փոստի հասցեն) |
__________________________________________(էլեկտրոնային փոստի հասցեն) |
|
___________________________________________(անունը, ազգանունը) |
__________________________________________(անունը, ազգանունը) |
|
___________________________________________(ստորագրությունը) |
__________________________________________(ստորագրությունը) |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |