Համարը 
N 395
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.10.27/5(05)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.10.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.10.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.10.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 36 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"11" հոկտեմբերի 2005թ.

N 395

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 36 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների անվտանգության մակարդակի և սպասարկման որակի բարձրացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 36 որոշմամբ (ԼՂՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 365 որոշման խմբագրությամբ) հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

« - արտադրական բազա` տեխնիկական միջոցներով և սարքավորումներով կահավորված արտադրական շենքեր և շինություններ ունեցող համապատասխան տարածք, որտեղ կազմակերպվում են տրանսպորտային միջոցների կայանումը և պահպանումը (գիշերակացը), տեխնիկական սպասարկումների, ընթացիկ նորոգումների կատարումն ու հաշվառումը, փաստաթղթերի վարումը, տրանսպորտային միջոցների տեխնիկական և վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը.

- համալրում` երթուղում ուղևորահոսքի ավելացման կապակցությամբ չվացուցակում լրացուցիչ երթեր նախատեսվելու դեպքում երթուղու սպասարկման համար նոր տրանսպորտային միջոցների ներգրավում:».

բ) 5-7-րդ կետերը «ցանկը» բառից հետո լրացնել «, չվացուցակները, չվացուցակների փոփոխությունները» բառերով.

գ) 6-րդ կետի «ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը)» բառերից հետո լրացնել «նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ» բառերով.

դ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից և (կամ) երթակարգավարական կետերից:

Սույն կետի պահանջները կարող են չկիրառվել գյուղական համայնքների վարչական տարածքներից իրականացվող փոխադրումների դեպքում:».

ե) 19-րդ կետի`

«ա» ենթակետի 2-րդ պարբերությունից հանել «, իսկ սկսած 2006 թվականի հունվարի 1-ից և դրանից հետո` 80 տոկոսից ավել» բառերը.

«բ» ենթակետը «միջոց» բառից հետո լրացնել «, որոնք կարող են օգտագործվել անսարքության, վարորդի հանգստի կամ այլ պատճառներով երթուղի դուրս չեկած հիմնական տրանսպորտային միջոցների փոխարեն.» բառերով.

«գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով ու արտադրական անձնակազմով համալրված (կազմակերպություններում փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետներին ներկայացվող` սույն կարգի IVգլխով նախատեսված որակավորման պահանջներին համապատասխան) արտադրական բազա կամ նման արտադրական բազա ունեցող մասնագիտացված կազմակերպության հետ կնքված պայմանագիր, որին համապատասխան իրականացվում և հաշվառվում են նշված աշխատանքները:

Ստեփանակերտ քաղաքում փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող արտադրական բազայի առկայությունը պարտադիր է.

դ) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող հավաքակայան (եթե շարժական կազմի միջհերթափոխային պահպանումն արտադրական բազայում չի իրականացվում), որտեղ կազմակերպվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական և վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը:

Սույն կետի «գ» և «դ» ենթակետերի պահանջները (բացի վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման դրույթից) չեն տարածվում 1-3 ավտոտրանսպորտային միջոցներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների վրա, որոնց տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների կատարման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա:».

զ) 22-րդ կետը «փաթեթ» բառից հետո լրացնել «, ստորագրելով համապատասխան մատյանում (Ձև 6)» բառերով.

է) IV գլխից հետո լրացնել IVI  գլխով.

 

«IVI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

271. Կազմակերպություններում փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման (տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների ու ընթացիկ նորոգումների կատարման, կայանման և պահպանման ապահովման) և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետների որակավորումը որոշվում է ուղևորափոխադրումների կազմակերպման և ապահովման, շարժակազմի տեխնիկական վիճակը պահանջվող մակարդակում պահելու, երթևեկության անվտանգության ապահովման, ավտոմոբիլային տրանսպորտում բնապահպանական նորմերի, անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար անհրաժեշտ գիտելիքներով և փորձով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում նշված գործառույթների իրականացման համար մասնագիտական ձեռնահասությունը (կոմպետենտությունը, արհեստավարժությունը) հաստատվում է մասնագիտությունների նախկին և այժմյան ցանկերում ներառված ավտոմոբիլային պրոֆիլի մասնագիտությունների գծով բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի, կամ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման և շարժակազմի տեխնիկական շահագործման գծով վերապատրաստման դասընթացներ անցնելու և որակավորման քննություն հանձնելու վերաբերյալ վկայականի, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձի առկայությամբ:

Այդ մասնագիտություններն են`

Ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն,

Ավտոտրակտորաշինություն,

Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում,

Ճանապարհային երթևեկության կազմակերպում,

Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում (տրանսպորտի բնագավառ),

Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ,

Ավտոմոբիլների և տրակտորների էլեկտրական սարքավորումներ,

Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ավտոմոբիլային տրանսպորտ):»

ը) 30-րդ կետի «դ» ենթակետից հանել «, ինչպես նաև արտաքին տեսքի և շրջակա միջավայրի պահպանության» բառերը.

թ) 31-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) 60 տոկոսից ավելի սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր մեկ տոկոսի համար 0,5 միավոր.».

ժ) 39-րդ կետից հանել «էկոլոգիական անձնագրի,» բառերը.

ժա) 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) կազմակերպությունը նախկինում սպասարկել է տվյալ երթուղին:».

ժբ) 50-րդ կետի առաջին պարբերությունը «գրանցման կտրոնով» բառերից հետո լրացնել «և մեկշաբաթյա ժամկետում համապատասխան մրցութային հանձաժողովին ներկայացնում է տեղեկատվություն` ըստ երթուղիների հատկացված ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշերի մասին` նշելով տրանսպորտային միջոցի հիմնական պետհամարանիշերը» բառերով.

ժգ) 52-րդ կետում`

առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մրցույթի մասին համապատասխան կառավարման մարմնի որոշման հիման վրա մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը 10 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության համապատասխան ստորաբաժանումից սահմանված կարգով ստանում է դեղին հիմնագույնի համարանիշերն ու բոլոր տրանսպորտային միջոցների ժամանակավոր գրանցման կտրոնները և դրանք ներկայացնելուց հետո կառավարման մարմնի կամ նրա կողմից լիազորված կազմակերպության հետ կնքում է երթուղու սպասարկման պայմանագիր, որով սահմանվում է սպասարկման ծառայությունների դիմաց վճար` որի հաշվարկման կարգը սահմանում է համապատասխան կառավարման մարմինը:».

երկրորդ նախադասության մեջ «կազմավորվում է արտահերթ (լրացուցիչ)» բառերը փոխարինել «կազմակերպվում է նոր» բառերով.

ժդ) 54-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մրցույթում հաղթած կազմակերպության համար սահմանված երթուղու սպասարկման ժամկետը լրանալուց 45 օր առաջ հայտարարվում է հերթական մրցույթի անցկացման մասին` համաձայն սույն կարգի 18-րդ կետի պահանջների:».

ժե) 55-րդ կետի 4-րդ պարբերությունից հանել «արտահերթ (լրացուցիչ)» բառերը.

ժզ) 58-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ը) հաճախակի խախտվել է չվացուցակը, երթուղով սահմանված ուղեգիծը, ուղևորների կանոնավոր փոխադրումները չեն իրականացվում ավտոկայարաններից և (կամ) երթակարգավարական կետերից՝ բացի գյուղական համայնքների վարչական տարածքներից իրականացվող փոխադրումների դեպքում:».

ժէ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկում`

ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը,

6-րդ կետը «անձնագրերը» բառից հետո լրացնել «(գրանցման վկայագրերը)» բառերով.

11-րդ կետը «վկայականի պատճենը» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կարգի 19-րդ կետի «դ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված կազմակերպությունների» բառերով.

ժը) ուժը կորցրած ճանաչել`

արտադրական բազայի գնահատման թերթիկի (Ձև 3) 5-րդ կետի «բ» ենթակետը,

կազմակերպության արտադրական բազայի գնահատման համար տվյալների (Ձև 3.1) 10-րդ կետը,

մրցութային ամփոփիչ թերթիկի (Ձև 4) 17-րդ սյունակը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Ձև 6

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

NN ը/կ

 

Մրցույթի անցկաց-ման օրը

Երթուղու համարը (անվանումը)

Կազմակեր-պության անվանումը

Մրցութային փաթեթի ստացման օրը

Կազմակերպության ներկայացուցչի

Մրցութային հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը

անունը, ազգանունը

ստորագրու- թյունը