Համարը 
N 59-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2014.07.23/10(109)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
22.07.2014
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
22.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 100 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«22» հուլիսի 2014 թվականի

Պետական գրանցման համարը 1021467

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«22» հուլիսի 2014թ.

N 59-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 100 ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 12-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը, մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» թիվ 100 հրամանում՝

1) վերնագրի «, մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և կազմը» բառերը փոխարինել «և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով՝ մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ:». 

3) թիվ 3 հավելվածը ուժը կորցրած ճանաչել:

 

 

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ