| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«17» հուլիսի 2014 թվականին
Պետական գրանցման համարը 1051461 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«11» հուլիսի 2014թ. |
N 149-Ն |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի հուլիսի 19-ի «Ուսումնական հաստատության ուսուցչի (դաստիարակի) թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի N138-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N167-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 4-րդ կետում «ուսուցիչն ունի» բառերը փոխարինել «ուսուցիչ(ներ)ն ունի (ունեն)» բառերով և «ծանրաբեռնվածություն» բառից հետո լրացնել «, իսկ թափուր մնացած ժամաքանակը վեց և ավելի է:» բառերով.
2) 9-րդ կետում լրացնել 5-րդ ենթակետ հետևյալ խմբագրությամբ.
«5) թափուր ժամերն առաջացել են տվյալ ուսումնական տարվա մարտի 31-ից հետո:».
3) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մրցույթն անց է կացվում երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար Նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 100 հարց՝ գրավոր փուլի համար, և 150 հարց՝ բանավոր փուլի համար, որից 50-ը՝ զուտ առարկայական-մասնագիտական: Մասնագիտական հարցերի մեջ կարող են լինել գործնական առաջադրանքներ, որոնք կազմվում են մրցութային հանձնաժողովի կողմից՝ ըստ նախանշված թեմաների: Հարցաշարերը հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության Նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով և հրապարակվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության edu.nkr.am պաշտոնական կայքէջում և «Լուսարար» պաշտոնաթերթում:».
4) 49-րդ կետում «5 հարց» բառերը փոխարինել «8 հարց, որից 4-ը՝ զուտ առարկայական-մասնագիտական:» բառերով.
5) 50-րդ կետի «15» թիվը փոխարինել «30» թվով.
6) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մասնակիցը համարվում է բանավոր փուլի շեմը հաղթահարած, եթե ճիշտ է պատասխանել բանավոր ութ հարցից առնվազն չորսին, որից երկուսը՝ մասնագիտական առարկայից, և հարակից հարցերի գերակշիռ մասին (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի անդամները կարող են մասնակցին ուղղել մինչև երեք հարակից հարց:».
7) 67-րդ կետում «Տնօրենը» բառից հետո լրացնել «՝ նախապատվությունը տալով ըստ առաջնահերթության.
ա. առավելագույն միավորներ հավաքած մասնակցին (գրավոր փուլի միավորներին՝ ավելացրած բանավոր փուլի ճիշտ պատասխանների թիվը),
բ. կրթական որակավորման աստիճանին,
գ. մասնագիտական աշխատանքային փորձի առկայությանը,
դ. տվյալ բնակավայրի բնակչին».
8) Ձև 3-ը շարադրել նոր խմբագրությամբ.
Անհատական քվեաթերթիկ
1. Հանրակրթական ուսումնական հաստատության անվանումը _____________
2. Առարկան _____________________
3. Հանձնաժողովի անդամի անուն-ազգանունը __________________________
4. Մասնակցի անուն-ազգանունը ____________________________________
5. Տոմսի համարը___________
6. Հարցերի գնահատականները («ճիշտ» կամ «սխալ»).
Մասնագիտական՝
1) _______
2) _______
3) _______
4) _______
Ընդհանուր՝
5) _______
6) _______
7) _______
8) _______
7. Հարակից հարցերի գնահատականները`
1) _______
2) _______
3) _______
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ (ԼՐԱՑՎՈՒՄ Է ՍԵՎ ԳՈՒՅՆԻ ԳՐԻՉՈՎ, ԱԶԱՏ ՎԱՆԴԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՆՇՈՒՄԸ «V»)՝
Հանձնաժողովի նախագահ`___________________
Կ.Տ. »:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Համբարձումյանին: