Համարը 
N 93-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.10.27/14(20)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
15.10.2009
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
15.10.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«22» հոկտեմբերի 2009թ.

պետական գրանցման համարը 11109118

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 «15» հոկտեմբերի 2009թ.

N 93-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 173-Ն որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 118-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Նախարար

Ս. Թևոսյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ֆինանսների նախարարի

2009թ. հոկտեմբերի 15-ի N 93-Ն հրամանի

 

      «Համաձայնեցված է»

ԼՂՀ տնտեսական զարգացման

նախարար

                          Բ.Բաբայան

Կ.Տ.

«15» հոկտեմբերի 2009թ.

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` յուրաքանչյուր տարի տվյալ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների հետ միասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հաստատում է տվյալ տարում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը (բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառական դասակարգմամբ) ըստ գնման առարկայի, քանակի և ընդհանուր գնի:

Սույն կարգը կանոնակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար իրականացվող պետական գնումների անվանացանկի կազմման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման հետ կապված հարաբերությունները:

Վերը նշված անվանացանկը բաղկացած է լինելու երեք կառուցվածքային մասերից` մաս I՝ ապրանքներ, մաս II՝ ծառայություններ և մաս III՝ աշխատանքներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման յուրաքանչյուր մարմին (այսուհետև` անվանացանկ կազմող մարմին) կազմում է իր և համակարգի պետական հիմնարկների կարիքների բավարարման համար տվյալ տարում գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկեր (այսուհետև` անվանացանկեր) ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով տվյալ մարմնի գծով նախատեսված ծախսային ծրագրերի` հիմք ընդունելով դրանց գծով տվյալ օրենքով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Անվանացանկերը կազմելիս անվանացանկ կազմող մարմնին անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

1) անվանացանկերը կազմվում են տվյալ տարում մրցույթով, մրցակցային բանակցություններով, սահմանափակ մրցույթով, գնանշման հարցմամբ և մեկ անձից գնումների կատարման ձևերով իրականացվող գնումների ամբողջ ծավալի համար.

2) անվանացանկերը պետք է կազմվեն սույն կարգի N 1-անվանացանկ ձևով` անվանացանկ կազմող մարմնի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված յուրաքանչյուր ծախսային ծրագրի համար առանձին: Անվանացանկ կազմող մարմինը, իր կողմից լրացված N 1-անվանացանկ ձևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում է թղթային և էլեկտրոնային կրիչներով.

3) ձև N 1-անվանացանկում ներառվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների անվանումները, կոդերը և չափի միավորները ճիշտ ու անվանացանկ կազմող բոլոր մարմինների համար միասնական ձևով լրացնելու նպատակով, անվանացանկ կազմող մարմինը, մինչև իր (համակարգ ունեցող հայտատուները` նաև համակարգի) տվյալ տարվա անվանացանկերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանuների նախարարություն ներկայացնելը, պարտավոր է սույն կարգի N 2-ամփոփ ձևով կազմել տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում ներառվելիք ծախսային ծրագրերի շրջանակներում գնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը (ներառյալ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանող այդ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տեխնիկական բնութագրերը):

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտարարված պարբերական մրցույթներով կնքված և տվյալ տարում գործող գլխավոր գնման պայմանագրերով գնվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեխնիկական բնութագրերը և չափման միավորները լրացվում են ըստ այդ պայմանագրերի.

4) սույն կարգի 3-րդ կետին համապատասխան լրացված N 2-ամփոփ ձևը` թղթային և էլեկտրոնային կրիչներով, անվանացանկ կազմող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանած ժամկետում (2012 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը) պարտավոր է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն` հիշյալ ձևում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության փորձաքննության.

(4-րդ կետը փոփ. 20.10.10 թիվ 111-Ն, 24.10.11 N 102-Ն)

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը ստուգում է անվանացանկ կազմող մարմնի կողմից տվյալ բյուջետային տարում գնվելիք (N 2-ամփոփ ձևի տեսքով ներկայացվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների կազմման ճշտությունը և դրանց վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները (ներառյալ նշված ձևում ներկայացված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած համապատասխան կոդերի վերաբերյալ առաջարկությունները) անվանացանկը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում հայտնում է անվանացանկ ներկայացրած համապատասխան մարմնին.

6) անվանացանկ կազմող մարմինը պարտավոր է.

ա. իր կողմից լրացված N 2-ամփոփ ձևում ներառված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողություններին և առաջարկություններին համապատասխան` ճշգրտել N 2-ամփոփ ձևում լրացված տվյալները.

բ. ճշգրտված տվյալներով N 2-ամփոփ ձևի լրացված տարբերակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները ստանալուց հետո 2 օրվա ընթացքում` թղթային և էլեկտրոնային կրիչներով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն` վավերացման.

7) ստանալով անվանացանկ կազմող մարմնից, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նախապես հայտնած դիտողություններին և առաջարկություններին համապատասխան, ճշգրտված N 2-ամփոփ ձևը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն իր կնիքով վավերացնում է այն` ստացման օրվանից հաշված 3 օրվա ընթացքում և թղթային ու էլեկտրոնային կրիչներով տրամադրում հայտատուին.

8) եթե անվանացանկ կազմող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն ներկայացված N 2-ամփոփ ձևի լրացման ժամանակ ամբողջապես հաշվի չի առել, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նրան նախապես հայտնած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները, ապա հայտատուի կողմից լրացված N 2-ամփոփ ձևը ստանալուց հետո 4 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն այն հետ է վերադարձնում անվանացանկ կազմող մարմնին առանց վավերացման` նշելով այդ ձևի վավերացումը մերժելու համար պատճառ հանդիսացած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից նախկինում արված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել անվանացանկ կազմող մարմնի կողմից.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն ամփոփում է իր կողմից վավերացրած N 2-ամփոփ ձևի տվյալները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետում (2012 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 20-ը)  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ` սույն կարգի բերված N 3-ամփոփ ձևով.

(9-րդ կետը փոփ. 20.10.10 թիվ 111-Ն, 24.10.11 N 102-Ն)

10) անվանացանկ կազմող մարմինները սույն կարգի 7-րդ կետում նշված N 2 ամփոփ ձևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունից ստանալուց հետո, հիմք ընդունելով դրանում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ճշտված անվանումները, կոդերը և չափի միավորները, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետում (2012 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 20-ը) կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում N 1 անվանացանկ ձևը (թղթային և էլեկտրոնային կրիչներով).

(10-րդ կետը փոփ. 24.10.11 N 102-Ն)

11) N 1-անվանացանկ ձևում ներառված համապատասխան ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գծով «Մեկ միավորի գինը» սյունակում լրացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի նախագծում արտացոլված` անվանացանկ կազմող մարմնի կողմից իր բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման հիմքում դրված հաշվարկներում կիրառված հիմնավորված գները.

12) եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունմամբ` անվանացանկ կազմող որևէ մարմնի տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշները ենթարկվել են փոփոխությունների, ապա օրենքի ընդունման օրվանից մեկշաբաթյա ժամկետում սույն կարգի համապատասխան անվանացանկ կազմող մարմինը իր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված անվանացանկերում պետք է կատարի համապատասխան փոփոխություններ:

(Կարգը փոփ. 20.10.10 թիվ 111-Ն, 24.10.11 N 102-Ն)

 

 

 

Ձև N 1 Անվանացանկ (ներկայացվում է

ԼՂՀ ֆինանսների նախարարություն)

 

20__ թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների

 

1. Ֆինանսավորման աղբյուրը

(պետական բյուջե՝ 1, վարկային միջոցներ՝ 2, արտաբյուջետային հաշիվների միջոցներ՝ 3)

 
 

2. Պետական հանրապետական կամ տարածքային

մարմնի անվանումը և կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման

___________________________________________________

 

 

 

          կոդը

 

 

  

____________

 

 

 

 

 

 

 

 

 

3.Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝

 

_________

ա) բաժնի

            կոդը

  

բ) խմբի 

            կոդը

  

գ) դասի 

            կոդը

  

4. Ծրագրի  

_________

_________

ա) անվանումը

_________

_________

բ) կոդը  

_________

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

Չափի միավորը*

Ամբողջ քանակը (ծավալը)

Մեկ միավորի գինը կամ սակագինը (դրամով)

Ընդհանուր գումարը (հազ. դրամով)

NN

Կոդը*

անվանումները

1

2

3

4

5

6

7

   

1.- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

       
   

(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի անվանումը)

       
   

այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.1

       
   

1.2

       
   

.........................................................................

       
   

2. - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - 

       
   

(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի անվանումը)

       
   

այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

2.1

       
   

2.2

       
   

........................................................................

       
   

3. - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

       
   

(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի անվանումը)

       
   

այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

3.1

       
   

3.2

       
   

........................................................................

       
   

........................................................................

       
   

.......................................................................

       

* Սույն ձևի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար գնման առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված կոդերը և չափի միավորները:

«__» _____________ 20__թ.

Պետական կառավարման մարմնի ղեկավար  ____________   _________________

                                                                                                                                              (ստորագրություն)    

Կ.Տ.

Ֆինանսական ծառայության պետ                                              ______________

                                                                                                                                      (ստորագրություն)   

 

 

 

Ձև N 2-ամփոփ

«Ճիշտ է`»

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար`

 

Կ.Տ.

_________________ /             /

(ստորագրություն)             

«__»_________ 20 __թ. 

 

Ա Մ Փ Ո Փ   Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 _________________________________________________________________

(ԼՂՀ պետական մարմնի անվանումը )

 

ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 20__ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

Անվանումները

Տեխնիկական բնութագրերը (լրացվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան)

Չափի միավոր

1

2

3

4

5

   

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

   
         
         
         
         
   

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   
         
         
         
         
   

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

   
         
         
         
         

 

*Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

«___» ____________ 20__թ.

 

Պետական կառավարման մարմնի ղեկավար                           ___________________

                                                                                                  (ստորագրություն)

 

 

 

Ձև N 3-ամփոփ

(ներկայացվում է ԼՂՀ ֆինանսների նախարարություն)

 

Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Ր   Ա Մ Փ Ո Փ   Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ  

ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 20___ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ,

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

Անվանումները

տեխնիկական բնութագրերը

Չափի միավոր

1

2

3

4

5

   

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

   
         
         
         
         
         
         
   

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   
         
         
         
         
         
         
         
         
    

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

    
         
         
         
         
         
         
         

 

«___» ____________ 20__թ.

 

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար՝              ---------------------------

                                                                                  ստորագրություն)