Համարը 
N 559-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Համատեղ հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2014.11.19/14(113)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվը 
29.10.2014
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
29.10.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԼՂՀ ԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 01/ 874 ԵՎ ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 72-Կ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2014 թվականի նոյեմբերի 14-ին

Պետական գրանցման համարը 2011489

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

      

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ

ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

«29»հոկտեմբերի 2014թ. N 559-Ն

«27» հոկտեմբերի 2014թ. N139-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 01/ 874 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 72-Կ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Ն Ք

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թվականի հոկտեմբերի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգման կարգը հաստատելու մասին» թիվ 01/874 և թիվ 72-Կ համատեղ հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) կարգի նախաբանից հանել «Սույն դասակարգումը մշակված է «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն:» բառերը.

2) կարգի «I. Բնակելի բաժնի»՝

ա. «դ» ենթակետում «կառուցված,» բառից հետո լրացնել «առանձին փոստային համար ունեցող,» բառերը,

բ. 4-րդ պարբերությունում «բակային» բառից հետո լրացնել «ջրավազաններն ու» բառերը,

գ. «Հանրակացարան» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հանրակացարան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր բնակության համար նախատեսված տարածք /բացառությամբ «II. Հասարակական» բաժնի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի/».

3) «II. Հասարակական» բաժնի 1-ին կետի «բ» ենթակետում «ուսումնական հաստատությունների» բառերից հետո լրացնել «և ուսանողական հանրակացարանների, որոնք սպասարկում են բացառապես տարբեր ուսումնական հաստատությունների սովորողներին /ուսանող, ասպիրանտ և այլն/ և հաշվառված են որպես առանձին գույքի միավոր» բառերով.

4) կարգի 3-րդ կետի «գ» ենթակետում «/բացվածքները/» բառը փոխարինել «/ոչ բնակելի տարածքները/» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Կ. ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ