| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«2» դեկտեմբերի 2014 թվականին
պետական գրանցման համարը 20514101 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «17» նոյեմբերի 2014թ. |
N 15-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով`
Հ ր ա մ ա յ ու մ ե մ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2012 թվականի մարտի 26-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևերն ու լրացման կարգերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2009 թվականի դեկտեմբերի 29-ի N 32/Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 4-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) հրամանով սահմանված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևում`
ա. 8-րդ կետում «գործարքներ» բառից հետո լրացնել «, այդ թվում`» բառերը,
բ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-ին և 8.2-րդ կետեր՝
|
« |
8.1 Օրենքի հոդվածի համարը |
8.2 Հոդվածի կետի համարը |
X |
X |
|
| |
|
|
|
X |
|
| |
|
|
|
X |
». |
2) հրամանով սահմանված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգում`
ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «հոդվածի» բառը փոխարինել «, 17-րդ և 46-րդ հոդվածների» բառերով,
բ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.1-ին կետ.
«10.1. Հաշվարկի 8.1-ին և 8.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են Օրենքի այն հոդվածի և կետի համարները, որոնց համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ, իսկ համապատասխան կետի «Ա» վանդակում լրացվում է իրացման շրջանառությունը: Օրինակ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքների շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-ին կետում նշելով «7» թիվը, իսկ 8.2-րդ կետում «2» թիվը, իսկ թերթերի և ամսագրերի իրացման շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-ին կետում նշելով «15» թիվը, իսկ 8.2-րդ կետում «10» թիվը: Ընդ որում, այն գործարքների դեպքում, որոնց վրա չի տարածվում օրենքի գործողությունը, 8.1-ին կետում լրացվում է «1» թիվը, իսկ ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման դեպքում 8.1-ին կետում լրացվում է «8» թիվը:»,
գ. 21-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, 241 -րդ» բառը,
դ. 21-րդ կետի 4-րդ ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-9-րդ ենթակետեր.
«5) Օրենքի 6.1-ին հոդվածի երրորդ մասի համաձայն պետական բյուջե վճարված, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեպքում` հաշվանցված ԱԱՀ-ի գումարները, որոնք ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով.
6) Օրենքի 431-րդ հոդվածի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը.
7) Օրենքի 442-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը.
8) Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում.
9) Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում:».
3) հրամանով հաստատված N 2 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի (կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ համար) ձևում`
ա. 8-րդ կետում «գործարքներ» բառից հետո լրացնել «, այդ թվում`» բառերը,
բ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-ին և 8.2-րդ կետեր՝
|
« |
8.1 Օրենքի հոդվածի համարը |
8.2 Հոդվածի կետի hամարը |
X |
X |
X |
X |
|
| |
|
|
|
X |
|
X |
|
| |
|
|
|
X |
|
X |
». |
4) հրամանով հաստատված N 2 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման (կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ համար) կարգում`
ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «հոդվածի» բառը փոխարինել «, 17-րդ և 46-րդ հոդվածների» բառերով,
բ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.1-ին կետ.
«10.1. Հաշվարկի 8.1-ին և 8.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են Օրենքի այն հոդվածի և կետի համարները, որոնց համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ, իսկ համապատասխան կետի «Ա» վանդակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) իրացման շրջանառությունը: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքների շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-ին կետում նշելով «7» թիվը, իսկ 8.2-րդ կետում «2» թիվը, իսկ թերթերի և ամսագրերի իրացման շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-ին կետում նշելով «15» թիվը, իսկ 8.2-րդ կետում «10» թիվը: Ընդ որում, այն գործարքների դեպքում, որոնց վրա չի տար ածվում օրենքի գործողությունը, 8.1-ին կետում լրացվում է «1» թիվը, իսկ ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման դեպքում 8.1-ին կետում լրացվում է «8» թիվը:»,
գ. 21-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, 241-րդ» բառը,
դ. 21-րդ կետի 4-րդ ենթակետում վերջակետը փոխարինել ստորակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-9-րդ ենթակետեր.
«5) Օրենքի 6.1-ին հոդվածի երրորդ մասի համաձայն պետական բյուջե վճարված, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեպքում` հաշվանցված ԱԱՀ-ի գումարները, որոնք ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով,
6) Օրենքի 431-րդ հոդվածի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
7) Օրենքի 442-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
8) Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում,
9) Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից և տարածվում է այդ ամսաթվից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկների ձևերի վրա:
|
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |