| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«06» ապրիլի 2012թ.
պետական գրանցման համարը 2051249 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
ք. Ստեփանակերտ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ
ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 32/Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 33-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածները՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
1. Սահմանել ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևերն ու լրացման կարգերը` համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևերն ու լրացման կարգերը սահմանելու մասին» N 32/Ն հրամանը:
|
ՊԵՏ,
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր հարկային պետական ծառայության պետի
«26» մարտի 2012թ. N 4-Ն հրամանի |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ
|
1. Փաստաթղթի հերթական համարը |
_______________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
3. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|
5. Գտնվելու վայրը |
|
|
6. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
|
|
|
Ամիս |
|
|
Եռամսյակ |
|
|
7. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
|
|
Չափի միավորը |
Հազար դրամ |
|
ԱԱՀ-ի կրեդիտ |
Ա. Շրջանառությունը |
Բ. ԱԱՀ կրեդիտ |
|
8. ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ, այդ թվում` |
|
X |
|
8.1 Օրենքի հոդվածի համարը |
8.2 Հոդվածի կետի համարը |
X |
X |
| |
|
|
X |
| |
|
|
X |
|
9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ |
|
X |
|
10.1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից |
|
X |
|
10.2. Առևտրի հարկով հարկվող գործունեությունից |
|
X |
|
11. ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող գործարքների |
|
|
|
12. ԱԱՀ-ի 16.67 %-ով հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող |
|
|
|
13. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն |
X |
|
|
14. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ
Ա = ([8Ա] + [9Ա] + [10Ա] + [10.1Ա] + [11Ա]+ [12Ա] – [12Բ]) Բ = ([11Բ] + [12Բ] +[13Բ]) |
|
|
| |
|
ԱԱՀ-ի դեբետ |
Ա. Արժեքը |
Բ. ԱԱՀ դեբետ |
|
15. ԼՂՀ տարածք ՀՀ մաքսային սահմանով ներմուծված ապրանքների և ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների ու ծառայությունների |
|
|
|
16. ԼՂՀ տարածքում ձեռքբերված ապրանքների և ծառայությունների |
|
|
|
16.1. Ձեռքբերված ապրանքների մասով դեբետի հետաձգում (գումարը) |
X |
|
|
16.2. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում` (նշվում է ճշգրտման հիմքը, պատճառը) |
Ա. Ավելացում |
Բ. Պակասեցում |
| |
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
|
17. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([15.Բ]+[16.Բ]-[16.1.Բ]+[16.2.Ա]-[16.2.Բ])
Եթե գործողության արդյունքը`
- հավասար է 0-ի` «Ա» և «Բ» սյունակներում լրացվում է «0»
- դրական է` լրացվում է «Ա» սյունակը,
- բացասական է` լրացվում է «Բ» սյունակը |
Ա. Դրական |
Բ. Բացասական |
| |
|
| |
|
18. Ներմուծված այն ապրանքների, որոնց մասով օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն առաջանում է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար |
Ա. Շրջանառությունը |
Բ. Հաշվարկված ԱԱՀ-ի գումարը |
| |
|
| |
|
19. Տվյալ ժամանակաշրջանի համար հաշվարկված ԱԱՀ
- եթե լրացված է [17.Ա] վանդակը` ապա ([14.Բ] - [17.Ա]),
- եթե լրացված է [17.Բ] վանդակը` ապա ([14. Բ] + [17.Բ ]):
Եթե նշված գործողության արդյունքը դրական է` լրացվում է «Ա» սյունակը, եթե բացասական` լրացվում է «Բ» սյունակը, եթե հավասար է 0-ի` «Ա» և «Բ» սյունակներում լրացվում է «0» |
Ա. Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ) |
Բ. Ենթակա է հաշվանցման (դեբետ) |
| |
|
|
Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
_________________________
(ստորագրությունը) |
_______________________
(անուն, ազգանունը) |
|
Կ.Տ. |
|
|
|
Հաշվապահ |
_________________________
(ստորագրությունը) |
_______________________
(անուն, ազգանունը) |
Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հաշվարկը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
(Ձևը լրաց. 17.11.14 N 15-Ն)
Կ Ա Ր Գ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածին համապատասխան: Հաշվարկը լրացվում է հազար դրամներով: Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր հաշվարկ` ճշգրտված տվյալներով:
2. Հաշվարկի 1-ին տողը լրացվում է հարկային մարմնի կողմից:
3. Հաշվարկի 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
4. Հաշվարկի 3-րդ տողում լրացվում է ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարողի հաշվառման համարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանած լինելու դեպքում: Մինչև նշված կարգի սահմանումը տողը չի լրացվում:
5. Հաշվարկի 4-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
6. Հաշվարկի 5-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:
7. Հաշվարկի 6-րդ տողում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ԱԱՀ-ի հաշվարկը: Եթե տվյալ հարկ վճարողի համար հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը, ապա լրացվում են միայն տարվա և ամսվա համար նախատեսված վանդակները: Եռամսյակային կտրվածքով ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնող անձինք ամսվա համար նախատեսված վանդակները չեն լրացնում:
8. Հաշվարկի 7-րդ տողում լրացվում է հաշվարկի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Փոստով հաշվարկը ներկայացնելու դեպքում, անկախ հաշվարկում նշված ամսաթվից, հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Հաշվարկը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում հաշվարկը հարկային մարմին հանձնելու օրը:
9. Հաշվարկի 8-16-րդ տողերի «Ա» կամ «Բ» սյունակներում արժեքային մեծության բացակայության դեպքում հաշվարկի այդ տողերը ընդունվում են «0» (զրո): Հաշվարկի «X» նշումով տողերը չեն լրացվում:
10. Հաշվարկի 8-րդ տողում լրացվում է հետևյալ գործարքների մասով իրացման շրջանառության ընդհանուր մեծությունը, այդ թվում`
1) Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ կետում նշված) գործարքների,
2) Օրենքի 15-րդ, 17-րդ և 46-րդ հոդվածների համաձայն հարկից ազատված գործարքների,
3) այն գործարքների մասով շրջանառությունը, որոնց վրա չի տարածվում Օրենքի գործողությունը,
4) ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման շրջանառությունը:
(10-րդ կետը փոփ. 17.11.14 N 15-Ն)
10.1. Հաշվարկի 8.1-ին և 8.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են Օրենքի այն հոդվածի և կետի համարները, որոնց համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ, իսկ համապատասխան կետի «Ա» վանդակում լրացվում է իրացման շրջանառությունը: Օրինակ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքների շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-ին կետում նշելով «7» թիվը, իսկ 8.2-րդ կետում «2» թիվը, իսկ թերթերի և ամսագրերի իրացման շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-ին կետում նշելով «15» թիվը, իսկ 8.2-րդ կետում «10» թիվը: Ընդ որում, այն գործարքների դեպքում, որոնց վրա չի տարածվում օրենքի գործողությունը, 8.1-ին կետում լրացվում է «1» թիվը, իսկ ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման դեպքում 8.1-ին կետում լրացվում է «8» թիվը:
(10.1-ին կետը լրաց. 17.11.14 N 15-Ն)
11. Հաշվարկի 9-րդ տողում լրացվում է Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների) շրջանառությունը:
12. Հաշվարկի 10-րդ տողում լրացվում է հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը):
13. Հաշվարկի 10.1-րդ տողում լրացվում է առևտրի հարկով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը):
14. Հաշվարկի 11-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների շրջանառությունը (արժեքը)` առանց ԱԱՀ-ի, իսկ «Բ» սյունակում` այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
15. Հաշվարկի 12-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է այն գործարքների ընդհանուր արժեքը (լրիվ արժեքով հատուցման ընդհանուր գումարը), որոնց արժեքը հայտարարվում է լրիվ արժեքով հատուցման գումարով (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը): Հաշվարկի 12-րդ տողի «Բ» սյունակում լրացվում է ԱԱՀ-ի գումարը` հաշվարկված լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով:
16. Հաշվարկի 13-րդ տողում լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`
1) ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության այն գումարները, որոնց բյուջե վճարման պարտավորությունը Օրենքի 241-րդ հոդվածի համաձայն ծագել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում.
2) հաշվարկի 11-րդ և 12-րդ տողերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես` Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով առաջացած պարտավորության գումարը).
3) Օրենքի 19-րդ հոդվածի պահանջները խախտելու արդյունքում դուրս գրված հարկային հաշիվներում և ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում` հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
17. Հաշվարկի 14-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է 8-րդ, 9-րդ, 10-րդ,10.1-րդ, 10.2-րդ, 11-րդ և 12-րդ տողերի «Ա» սյունակում նշված թվերի հանրագումարի և 12-րդ տողի «Բ» սյունակում նշված թվի տարբերությունը, իսկ 14-րդ տողի «Բ» սյունակում` 11-րդ, 12-րդ, 13-րդ տողերի «Բ» սյունակում նշված թվերի հանրագումարը:
18. Հաշվարկի 15-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալը` մաքսային արժեքով (այդ թվում` ներմուծված այն ապրանքների, որոնց համար ներմուծման պահին ԱԱՀ չի գանձվում) և Հայաստանի Հանրապետության տարծքում ձեռքբերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը)` անկախ այն հանգամանքից` դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, իսկ «Բ» սյունակում` մաքսային մարմինների կողմից ներմուծման պահին գանձված ԱԱՀ-ի գումարը և Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:
19. Հաշվարկի 16-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, անկախ այն հանգամանքից` դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, իսկ «Բ» սյունակում` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը:
20. Հաշվարկի 16.1-րդ տողում լրացվում է ստացված ծառայությունների և ձեռք բերված ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում, Օրենքի 242-րդ հոդվածի դեպքում` նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մեծությունը (մասը), որի մասով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը, համաձայն Օրենքի 23-րդ և 242-րդ հոդվածների, հետաձգվում է մինչև նշված հոդվածներում նշված ձեռքբերումների դիմաց վճարման պահը:
21. Հաշվարկի 16.2-րդ տողում լրացվում են Օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ վերահաշվարկ կատարելու հիմքերի (հոդվածների): Սույն հաշվարկի առումով որպես այդպիսիք ընդունվում են, մասնավորապես`
1) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը Օրենքի 23-րդ և 242-րդ հոդվածների համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում.
2) ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող), ԱԱՀ-ից ազատված, ինչպես նաև օրենքի գործողության ոլորտում չընդգրկվող գործարքներին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա չեն հաշվանցման և պետք է միացվեն ձեռքբերման արժեքին կամ արտադրության ու շրջանառության ծախսերին.
3) Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը.
4) Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը.
5) Օրենքի 6.1-ին հոդվածի երրորդ մասի համաձայն պետական բյուջե վճարված, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեպքում` հաշվանցված ԱԱՀ-ի գումարները, որոնք ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով.
6) Օրենքի 431-րդ հոդվածի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը.
7) Օրենքի 442-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը.
8) Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում.
9) Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում:
(21-րդ կետը փոփ., լրաց.17.11.14 N 15-Ն)
22. Հաշվարկի 17-րդ տողում լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`
1) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ]) հավասար է 0-ի, ապա հաշվարկի 17-րդ տողի «Ա» և «Բ» սյունակներում լրացվում է «0»,
2) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ]) մեծ է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ տողի «Ա» սյունակում, իսկ «Բ» սյունակում լրացվում է «0»,
3) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ]) փոքր է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ տողի «Բ» սյունակում, իսկ «Ա» սյունակում լրացվում է «0»:
23. Հաշվարկի 18-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը, որոնց մասով Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասին համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում առաջացել է ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, իսկ «Բ» սյունակում` առաջացած ԱԱՀ-ի պարտավորության գումարը: Հաշվարկի 18-րդ տողը հաշվարկին չի մասնակցում:
24. Հաշվարկի 19-րդ տողում լրացվում է տվյալ ժամանակաշրջանում պետական բյուջեի վճարման կամ հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում,
1) եթե լրացված է հաշվարկի 17-րդ տողի «Ա» սյունակը` ապա ([14.Բ] - [17.Ա]) հաշվարկի 0-ից տարբերվող արդյունքը լրացվում է`
ա. «Ա» սյունակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է, և «Բ» սյունակում լրացվում է «0»
բ. «Բ» սյունակում` բացարձակ արժեքով, եթե այդ արդյունքը բացասական թիվ է և «Ա» սյունակում լրացվում է «0».
2) եթե լրացված է հաշվարկի 17-րդ տողի «Բ» սյունակը` ապա ([14.Բ] + [17.Բ]) արդյունքը լրացվում է «Ա» սյունակում, իսկ «Բ» սյունակում լրացվում է «0».
3) եթե ([14.Բ] - [17.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի` հաշվարկի 19-րդ տողի «Ա» և «Բ» սյունակներում լրացվում է «0»:
(Հավելված 1-ը լրաց., փոփ. 17.11.14 N 15-Ն)
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր հարկային պետական ծառայության պետի
«26» մարտի 2012թ. N 4-Ն հրամանի |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ
(կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ համար)
|
1. Փաստաթղթի հերթական համարը |
_____________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
3. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|
5. Բնակության վայրը |
|
|
6. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
|
|
|
Կիսամյակ |
|
|
7. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
|
|
Չափի միավորը |
Հազար դրամ |
|
ըստ համապատասխան եռամսյակների |
|
ԱԱՀ-ի կրեդիտ |
Ա. Շրջանա-ռությունը |
Բ. ԱԱՀ կրեդիտ |
Ա. Շրջանա-ռությունը |
Բ. ԱԱՀ կրեդիտ |
|
8. ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ, այդ թվում` |
|
X |
|
X |
|
8.1 Օրենքի հոդվածի համարը |
8.2 Հոդվածի կետի համարը |
X |
X |
X |
X |
| |
|
|
X |
|
X |
| |
|
|
X |
|
X |
|
9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ |
|
X |
|
X |
|
10. Հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից |
|
X |
|
X |
|
10.1. Առևտրի հարկով հարկվող գործունեությունից |
|
X |
|
X |
|
11. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների |
|
|
|
|
|
12. ԱԱՀ-ի 16.67%-ով հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող |
|
|
|
|
|
13. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն |
X |
|
X |
|
|
14. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ
Ա = ([8Ա] + [9Ա] + [10.Ա] + [10.1Ա] + [11Ա]+ [12Ա] – [12Բ]` ըստ համապատասխան եռամսյակների)
Բ = ([11Բ] + [12Բ] +[13Բ]`
ըստ համապատասխան եռամսյակների) |
|
|
|
|
| |
|
ԱԱՀ-ի դեբետ |
Ա. Արժեքը |
Բ. ԱԱՀ դեբետ |
Ա. Արժեքը |
Բ. ԱԱՀ դեբետ |
|
15. ԼՂՀ տարածք ՀՀ մաքսային սահմանով ներմուծված ապրանքների և ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների ու ծառայությունների |
|
|
|
|
|
16. ԼՂՀ տարածքում ձեռքբերված ապրանքների և ծառայությունների |
|
|
|
|
|
16.1. Ձեռք բերված ապրանքների մասով դեբետի հետաձգում (գումարը) |
|
|
|
|
|
16.2. Հաշվանցման (պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում՝ (նշել ճշգրտման հիմքը, պատճառը) |
Ա. Ավելացում |
Բ. Պակասեցում |
Ա. Ավելացում |
Բ. Պակասեցում |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
|
17. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([15Բ] + [16Բ]- [16.1.Բ] + [16.2.Ա]- [16.2.Բ])` ըստ համապատասխան եռամսյակների: Եթե գործողության արդյունքը`
- հավասար է 0-ի` «Ա» և «Բ» սյունակներում լրացվում է «0»
- դրական է` լրացվում է «Ա» սյունակը,
- բացասական է` լրացվում է «Բ» սյունակը |
Ա. Դրական |
Բ Բացասական |
Ա. Դրական |
Բ. Բացասական |
| |
|
|
|
| |
|
18. Ներմուծված այն ապ-րանքների, որոնց մասով օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն առաջանում է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար |
Ա. Շրջանառությունը |
Բ. Հաշվարկված ԱԱՀ-ի գումարը |
Ա. Շրջանառությունը |
Բ. Հաշ- վարկված ԱԱՀ-ի գումարը |
| |
|
|
|
|
|
19. Տվյալ կիսամյակի (ըստ եռամսյակների) համար հաշվարկված ԱԱՀ-եթե լրացված է [17Ա] վանդակը՝ ապա ([14Բ]- [17Ա]),
- եթե լրացված է [17Բ] վանդակը՝ ապա ([14.Բ]+[17Բ])
Եթե նշված գործողության արդյունքը դրական է՝ լրացվում է «Ա» սյունակը, եթե բացասական` լրացվում է «Բ» սյունակը, եթե հավասար է 0-ի` «Ա» և «Բ» սյունակներում լրացվում է «0» |
Ա. Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ) |
Բ. Ենթակա է հաշվանցման (դեբետ) |
Ա. Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ) |
Բ. Ենթակա է հաշվանցման (դեբետ) |
| |
|
|
|
|
Անհատ ձեռնարկատեր |
__________________
(ստորագրությունը) |
______________________
(անուն, ազգանունը) |
Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հաշվարկը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է անհատ ձեռնարկատիրոջը:
(Ձևը լրաց. 17.11.14 N 15-Ն)
Կ Ա Ր Գ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ
(կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ)
1. Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածին համապատասխան: Հաշվարկը լրացվում է հազար դրամներով: Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր հաշվարկ` ճշգրտված տվյալներով:
2. Հաշվարկի 1-ին տողը լրացվում է հարկային մարմնի կողմից:
3. Հաշվարկի 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
4. Հաշվարկի 3-րդ տողում լրացվում է ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարողի հաշվառման համարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանած լինելու դեպքում: Մինչև նշված կարգի սահմանումը տողը չի լրացվում:
5. Հաշվարկի 4-րդ տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
6. Հաշվարկի 5-րդ տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը:
7. Հաշվարկի 6-րդ տողում լրացվում է այն կիսամյակը, որի համար կազմվում է ԱԱՀ-ի հիմնական կամ ճշտված հաշվարկը:
8. Հաշվարկի 7-րդ տողում լրացվում է հաշվարկի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Փոստով հաշվարկը ներկայացնելու դեպքում, անկախ հաշվարկում նշված ամսաթվից, հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Հաշվարկը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում հաշվարկը հարկային մարմին հանձնելու օրը:
9. Հաշվարկի 8-16-րդ տողերի «Ա» կամ «Բ» սյունակներում արժեքային մեծության բացակայության դեպքում հաշվարկի այդ տողերը ընդունվում են «0» (զրո): Հաշվարկի «X» նշումով տողերը չեն լրացվում:
10. Հաշվարկի 8-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) հետևյալ գործարքների մասով իրացման շրջանառության ընդհանուր մեծությունը, այդ թվում`
1) Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ կետում նշված) գործարքների,
2) Օրենքի 15-րդ, 17-րդ և 46-րդ հոդվածների համաձայն հարկից ազատված գործարքների,
3) այն գործարքների մասով շրջանառությունը, որոնց վրա չի տարածվում Օրենքի գործողությունը,
4) ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման շրջանառությունը:
(10-րդ կետը փոփ. 17.11.14 N 15-Ն)
10.1. Հաշվարկի 8.1-ին և 8.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են Օրենքի այն հոդվածի և կետի համարները, որոնց համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ, իսկ համապատասխան կետի «Ա» վանդակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) իրացման շրջանառությունը: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքների շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-ին կետում նշելով «7» թիվը, իսկ 8.2-րդ կետում «2» թիվը, իսկ թերթերի և ամսագրերի իրացման շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-ին կետում նշելով «15» թիվը, իսկ 8.2-րդ կետում «10» թիվը: Ընդ որում, այն գործարքների դեպքում, որոնց վրա չի տար ածվում օրենքի գործողությունը, 8.1-ին կետում լրացվում է «1» թիվը, իսկ ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման դեպքում 8.1-ին կետում լրացվում է «8» թիվը:
(10.1-ին կետը լրաց. 17.11.14 N 15-Ն)
11. Հաշվարկի 9-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների) շրջանառությունը:
12. Հաշվարկի 10-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը):
13. Հաշվարկի 10.1-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) առևտրի հարկով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը):
14. Հաշվարկի 11-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների շրջանառությունը (արժեքը)` առանց ԱԱՀ-ի, իսկ «Բ» սյունակում` այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
15. Հաշվարկի 12-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) այն գործարքների ընդհանուր արժեքը (լրիվ արժեքով հատուցման ընդհանուր գումարը), որոնց արժեքը հայտարարվում է լրիվ արժեքով հատուցման գումարով (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը): Հաշվարկի 12-րդ տողի «Բ» սյունակում լրացվում է ԱԱՀ-ի գումարը` հաշվարկված լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով:
16. Հաշվարկի 13-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`
1) ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության այն գումարները, որոնց բյուջե վճարման պարտավորությունը Օրենքի 241-րդ հոդվածի համաձայն ծագել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում.
2) հաշվարկի 11-րդ և 12-րդ տողերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես` Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով առաջացած պարտավորության գումարը).
3) Օրենքի 19-րդ հոդվածի պահանջները խախտելու արդյունքում դուրս գրված հարկային հաշիվներում և ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում` հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
17. Հաշվարկի 14-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է 8-րդ, 9-րդ, 10-րդ, 10.1-րդ, 11-րդ և 12-րդ տողերի «Ա» սյունակում նշված թվերի հանրագումարի և 12-րդ տողի «Բ» սյունակում նշված թվի տարբերությունը, իսկ 14-րդ տողի «Բ» սյունակում` 11-րդ, 12-րդ, 13-րդ տողերի «Բ» սյունակում նշված թվերի հանրագումարը` ըստ եռամսյակների:
18. Հաշվարկի 15-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալը` մաքսային արժեքով (այդ թվում` ներմուծված այն ապրանքների, որոնց համար ներմուծման պահին ԱԱՀ չի գանձվում) և Հայաստանի Հանրապետության տարծքում ձեռքբերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը)` անկախ այն հանգամանքից` դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, իսկ «Բ» սյունակում` մաքսային մարմինների կողմից ներմուծման պահին գանձված ԱԱՀ-ի գումարը և Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:
19. Հաշվարկի 16-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, անկախ այն հանգամանքից` դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, իսկ «Բ» սյունակում` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը:
20. Հաշվարկի 16.1-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ստացված ծառայությունների և ձեռք բերված ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում, Օրենքի 242-րդ հոդվածի դեպքում` նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մեծությունը (մասը), որի մասով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը, համաձայն Օրենքի 23-րդ և 242-րդ հոդվածների, հետաձգվում է մինչև նշված հոդվածներում նշված ձեռքբերումների դիմաց վճարման պահը:
21. Հաշվարկի 16.2-րդ տողում լրացվում են տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ վերահաշվարկ կատարելու հիմքերի (հոդվածների): Սույն հաշվարկի առումով որպես այդպիսիք ընդունվում են, մասնավորապես`
1) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը Օրենքի 23-րդ և 242-րդ հոդվածների համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում,
2) ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող), ԱԱՀ-ից ազատված, ինչպես նաև օրենքի գործողության ոլորտում չընդգրկվող գործարքներին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա չեն հաշվանցման և պետք է միացվեն ձեռքբերման արժեքին կամ արտադրության ու շրջանառության ծախսերին,
3) Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
4) Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
5) Օրենքի 6.1-ին հոդվածի երրորդ մասի համաձայն պետական բյուջե վճարված, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեպքում` հաշվանցված ԱԱՀ-ի գումարները, որոնք ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով,
6) Օրենքի 431-րդ հոդվածի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
7) Օրենքի 442-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
8) Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում,
9) Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում:
(21-րդ կետը փոփ., լրաց.17.11.14 N 15-Ն)
22. Հաշվարկի 17-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`
1) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ]) հավասար է 0-ի, ապա հաշվարկի 17-րդ տողի «Ա» և «Բ» սյունակներում լրացվում է «0»,
2) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ]) մեծ է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ տողի «Ա» սյունակում, իսկ «Բ» սյունակում լրացվում է «0»,
3) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ]) փոքր է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ տողի «Բ» սյունակում, իսկ «Ա» սյունակում լրացվում է «0»:
23. Հաշվարկի 18-րդ տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը, որոնց մասով Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասին համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում առաջացել է ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, իսկ «Բ» սյունակում` առաջացած ԱԱՀ-ի պարտավորության գումարը: Հաշվարկի 18-րդ տողը հաշվարկին չի մասնակցում:
24. Հաշվարկի 19-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) պետական բյուջեի վճարման կամ հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում,
1) եթե լրացված է հաշվարկի 17-րդ տողի «Ա» սյունակը` ապա ([14.Բ] - [17.Ա]) հաշվարկի 0-ից տարբերվող արդյունքը լրացվում է`
ա. «Ա» սյունակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է, և «Բ» սյունակում լրացվում է «0».
բ. «Բ» սյունակում` բացարձակ արժեքով, եթե այդ արդյունքը բացասական թիվ է և «Ա» սյունակում լրացվում է «0».
2) եթե լրացված է հաշվարկի 17-րդ տողի «Բ» սյունակը` ապա ([14.Բ] + [17.Բ]) արդյունքը լրացվում է «Ա» սյունակում, իսկ «Բ» սյունակում լրացվում է «0».
3) եթե ([14.Բ] - [17.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի` հաշվարկի 19-րդ տողի «Ա» և «Բ» սյունակներում լրացվում է «0»:
(Հավելված 2-ը լրաց., փոփ.17.11.14 N 15-Ն)