ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
"29" նոյեմբերի 2005թ. |
N 502 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին
Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի և նրա տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքով:
2. Սահմանել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ցանկը` համաձայն հավելվածի.
բ) որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի` սույն որոշման 1-ին կետում և 2-րդ կետի «ա» ենթակետում չներառված պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերը հաշվարկվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
գ) որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը հաշվարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. նոյեմբերի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը և դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության մարմինների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 429 որոշման 2-րդ կետով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«29» նոյեմբերի 2005թ.
թիվ 502 որոշման |
Ց Ա Ն Կ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց
|
1. |
Հայեցողական պաշտոններ |
| |
Նախագահի քարտուղար |
|
2. |
Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք |
| |
արխիվապահ |
| |
գործավար |
| |
վարորդ |
| |
հավաքարար |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |