ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» դեկտեմբերի 2008թ. |
N 925 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008թ. սեպտեմբերի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 660 որոշման 4-րդ կետի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության տարածքային ստորաբաժանումների սպասարկման տարածքները՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 21-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների և այլ վճարների նշանակման վերահսկողության և վճարումների կազմակերպման մասին» թիվ 53 և 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» թիվ 502 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«23» դեկտեմբերի 2008թ.
թիվ 925 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի բաժին
2. Անհատական (անձնավորված) հաշվառման բաժին
II. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Ստեփանակերտի սոցիալական ապահովության տարածքային բաժին
2. Մարտակերտի սոցիալական ապահովության տարածքային բաժին
3. Հադրութի սոցիալական ապահովության տարածքային բաժին
4. Ասկերանի սոցիալական ապահովության տարածքային բաժին
5. Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժին
6. Շուշիի սոցիալական ապահովության տարածքային բաժին
7. Քաշաթաղի սոցիալական ապահովության տարածքային բաժին
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«23» դեկտեմբերի 2008թ.
թիվ 925 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
| |
Տարածքային ստորաբաժանման անվանումը |
Սպասարկման տարածքը |
|
1. |
Ստեփանակերտի սոցիալական ապահովության
տարածքային բաժին |
քաղաք Ստեփանակերտ |
|
2. |
Մարտակերտի սոցիալական ապահովության
տարածքային բաժին |
Մարտակերտի և Շահումյանի
շրջանների տարածք |
|
3. |
Հադրութի սոցիալական ապահովության
տարածքային բաժին |
Հադրութի շրջանի տարածք |
|
4. |
Ասկերանի սոցիալական ապահովության
տարածքային բաժին |
Ասկերանի շրջանի տարածք |
|
5. |
Մարտունու սոցիալական ապահովության
տարածքային բաժին |
Մարտունու շրջանի տարածք |
|
6. |
Շուշիի սոցիալական ապահովության
տարածքային բաժին |
Շուշիի շրջանի տարածք |
|
7. |
Քաշաթաղի սոցիալական ապահովության
տարածքային բաժին |
Քաշաթաղի շրջանի տարածք |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |