Համարը 
N 921-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.05/22(184)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 660 ՈՒ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 925 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«05» դեկտեմբերի 2011թ.

N 921-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի

N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 660 ՈՒ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 925 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության՝

1) աշխատակազմի վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի բաժինը վերակազմակերպել վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի վարչության.

2) աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչությունը վերանվանել կենսաթոշակային ապահովության վարչության.

3) «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության անհատական (անձնավորված) հաշվառման բաժինը և տարածքային ստորաբաժանումներն առանձնացման ձևով վերակազմակերպել՝

ա. անհատական (անձնավորված) հաշվառման բաժինը միացնելով նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչությանը,

բ. տարածքային ստորաբաժանումները միացնելով նախարարության աշխատակազմին՝ որպես կառուցվածքային ստորաբաժանումներ.

4) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով ստեղծել Շահումյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին.

5) «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության գործունեությունը դադարեցնել:

2. Սույն որոշման 1-ին կետից ելնելով՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 660 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության կառուցվածքը և գործակալության տարածքային ստորաբաժանումների սպասարկման տարածքները հաստատելու մասին» N 925 որոշումները:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ եռամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության այլ որոշումներ ընդունելու վերաբերյալ առաջարկություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին կետի 1-4-րդ ենթակետերը և 2-րդ կետը՝ հրապարակման պահից 2 ամիս հետո:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«05» դեկտեմբերի 2011թ. N 921-Ն որոշման

 

 

 

«Հավելված թիվ 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2004թ. մարտի 16-ի N 84 որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ

Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչություն

Կենսաթոշակային ապահովության վարչություն

Միգրացիայի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի վարչություն

 

2. Բաժիններ

Աշխատանքի և զբաղվածության բաժին

Սոցիալական աջակցության բաժին

Ժողովրդագրական քաղաքականության բաժին

Բարեգործական ծրագրերի համակարգման բաժին

Ստեփանակերտի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մարտակերտի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Հադրութի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ասկերանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժին

Շուշիի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Քաշաթաղի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Շահումյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Տեղեկատվական ծրագրերի և համակարգչային ծառայության սպասարկման բաժին

Ընդհանուր բաժին

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ

Աշխատանքի պետական տեսչություն»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ