Համարը 
N 53
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.03.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.03.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"21" մարտի 2000թ.

 N 53

ք.Ստեփանակերտ

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների և այլ վճարների նշանակման վերահսկողության և վճարումների կազմակերպման մասին

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքի 41 հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է

1. Հանձնարարել ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամին.

ա) ապահովել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների, փոխհատուցումների, պատվովճարի և «Արցախ» տարածքային հավելման նշանակման վերահսկողությունը և կազմակերպել դրանց վճարումը.

բ) զինծառայողներին և նրանց ընտանիքների անդմաներին վճարումները իրականացնել համապատասխան մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող ստորաբաժանումների կողմից կենսաթոշակների փոխհատուցումների, պատվովճարի և «Արցախ» տարածքային հավելման նշանակման ճշտությունը հիմնադրամում ստուգելուց հետո:

2. Հանձնարարել ԼՂՀ պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը և ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչությանը.

ա) ապահովել անհրաժեշտ պայմաններ կենսաթոշակների, փոխհատուցումների, պատվովճարի և «Արցախ» տարածքային հավելման նախկինում կատարած նշանակումների ճշտությունը ստուգելու համար.

բ) նոր նշանակումների հետ կապված գործերը ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, ներկայացնել ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամ` ստուգելու համար: Նշված գործերը ենթակա են վերադարձման 10-օրյա ժամկետում:

3. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` սահմանված կարգով պետական բյուջեից հատկացնել համապատասխան միջոցներ ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամին` զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակների, փոխհատուցումների և պատվովճարի վճարումը ապահովելու համար:

4. ՈՒժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 279 և 1999թ. մարտի 2-ի թիվ 24 որոշումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000թ. ապրիլի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ