Համարը 
N 24
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.03.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.03.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.04.2000

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"2" մարտի 1999թ.

N 24

 ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ պաշտպանության բանակի ֆինանսատնտեսական բաժնի միջոցով կենսաթոշակներ և փոխհատուցումներ ստացողներին վճարումներ կատարելու կարգի մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ նախկինում ԼՂՀ պաշտպանության բանակի ֆինանսատնտեսական բաժնի միջոցով կենսաթոշակներ և փոխհատուցումներ ստացողներին վճարման աշխատանքներ կազմակերպող և վերահսկողություն իրականացնող մարմինը ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամն է:

2. ԼՂՀ պաշտպանության բանակի ֆինանսատնտեսական բաժնի միջոցով կենսաթոշակներ և փոխհատուցումներ վճարելու հետ կապված փաստաթղթերը 5-օրյա ժամկետում փոխանցել ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամին:

3. ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամին` կազմակերպել 1999 թվականի հունվարի 1-ից հաշվարկված կենսաթոշակների, փոխհատուցումների և տարածքային հավելումների վճարումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ. Պողոսյան