Համարը 
 N 279
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.12.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.04.2000

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՂՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”24” դեկտեմբերի 1998թ.

 N 279

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ ներքին գործերի նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության և ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների վճարման մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 1999 թվականի հունվարի 1-ից ԼՂՀ ներքին գործերի նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության և ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողների /այսուհետև` զինծառայողների/ և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների վճարող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամը:

2. ԼՂՀ ներքին գործերի նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության և ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության համակարգի կենսաթոշակային ապահովության կառուցվածքային ստորաբաժանումներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամին փոխանցել`

ա/ մինչև 1999 թվականի հունվարի 10-ը զինծառայողների կենսաթոշակային գործերը` հետագա վճարումներն իրականացնելու համար.

բ/ 1999 թվականի հունվարի 1-ից հետո այն զինծառայողների կենսաթոշակային գործերը, որոնց կենսաթոշակ է նշանակվել, կենսաթոշակի նշանակման օրվանից 10-օրյա ժամկետում:

3. ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամին` սահմանված կարգով ապահովել զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին նշանակված պետական կենսաթոշակների վճարումը:

4. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` սահմանված կարգով պետական բյուջեից համապատասխան միջոցներ հատկացնել ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամին զինծառայողների և նրանց ընտանիքներին նշանակված պետական կենսաթոշակների վճարումը ապահովելու համար:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ